Շեշտ.am (shesht.am) - Feed

Թայվանը Չինաստանում կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովին կուղարկի Acer-ի հիմնադրին
Շենժենի գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 18-ին և 19-ին։ Սթեն Շին Թայվանի պատվիրակությունը գլխավորել է նաև 2007 թվականին՝ Սիդնեյում կայացած ԱԽՏՀ գագաթնաժողովում։

Թայբեյում կայացած մամուլի ասուլիսում Լայը ասել է, որ պատվիրակությունը Շենժենում կխոսի տեխնոլոգիական համագործակցության և արհեստական բանականության համար անհրաժեշտ տեխնոլոգիաների մատակարարման շղթաներն ավելի հուսալի դարձնելու մասին։ Նա Թայվանի մասնակցության հիմք է համարում ԱԽՏՀ անդամների հավասարությունը։

Թայվանի նախագահի աշխատակազմը նախօրեին հայտարարել էր, որ Թայբեյն ակնկալում է՝ Պեկինը կպահպանի իր գրավոր հավաստիացումները և կապահովի պատվիրակության հավասար ու անվտանգ մասնակցությունը բոլոր հանդիպումներին։

Չինաստանի արտգործնախարարությունը, ինչպես փոխանցում է Reuters-ը, հայտնել է, որ Թայվանի մասնակցության հարցում առաջնորդվում է «մեկ Չինաստանի» սկզբունքով և ԱԽՏՀ համապատասխան պայմանավորվածություններով։ Ըստ Պեկինի՝ այդ պայմանները պահպանելու դեպքում Թայվանի ներկայացուցիչները կարող են սովորական կարգով մասնակցել հանդիպումներին։

Թայվանը ԱԽՏՀ-ին անդամակցում է 1991 թվականից՝ «Չինական Թայբեյ» անվամբ։ Reuters-ի փոխանցմամբ՝ Թայբեյը գագաթնաժողովներին սովորաբար ուղարկում է նախկին պաշտոնյաների կամ գործարարների։