Շեշտ.am (shesht.am) - Feed

«Խելացի քաղաք». ակնկալվում է 10-15 մլրդ դոլարի ներդրում՝ չինական կողմից, սակայն ծրագիրը բազմաթիվ հարցեր է առաջացնում
Ինչի՞ մասին է խոսքը

Օգոստոսի 6-ին հայտարարվել է Հայաստանի պատմության մեջ աննախադեպ մի ծրագրի մեկնարկի մասին. ստորագրվել է հայ-չինական «Խելացի գիտական քաղաքի» ստեղծման վերաբերյալ պայմանագիրը։ Պայմանագիրը ստորագրվել է առցանց տարբերակով՝ տեսակապի միջոցով՝ մի կողմից՝ Չինաստանի Տեխնոլոգիաների Ակադեմիայի, Չինաստանի Տեխնիկական Զարգացման Ընկերության և մյուս կողմից՝ ADKARS հայկական ընկերության (Հայաստանի Վերակառուցման և Զարգացման Գործակալություն) միջև:

ADKARS ընկերության տնօրեն Սարգիս Գևորգյանը նշել է, որ Չինաստանի կառավարության «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի զարգացման փուլն ընդգրկում է նաև Հայաստանը: Նրա խոսքով՝ Չինաստանը մեծ շահագրգռվածություն ունի Հայաստանի հետ համագործակցել հատկապես նորարարական տեխնոլոգիաների ոլորտում։

Ինչո՞ւ է Հայաստանի համար աննախադեպ

Հաղորդվում է, որ պայմանագրի արդյունքում նախատեսվում է 15 տարվա ընթացքում Հայաստանում իրականացնել 10-15 մլրդ դոլարի ներդրում՝ մարզերից մեկում կառուցելու «Խելացի գիտական քաղաք»: Նշվում է, որ այն ունենալու է 15 հազար հայ և չինացի բնակչություն: «Խելացի գիտական քաղաքը» նոր սերնդի բնակավայր է լինելու, որտեղ բոլոր համակարգերը ղեկավարվելու են նորարարական տեխնոլոգիաների միջոցով՝ ապահովելով բնակչության կյանքի բարձր մակարդակ։

Հայ-չինական քաղաքում հիմնվելու են համատեղ ընկերություններ, որոնք, ինչպես նշվում է, աշխատելու են գիտական նորարարությունների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ստեղծման և զարգացման վրա։ Արդյունքում ստացված եկամուտը համաչափորեն բաշխվելու է երկու երկրների միջև: Հայտնի է նաև, որ չինական կողմը ակնկալում է, «Խելացի քաղաքի» համար Հայաստանը կհատկացնի 15-20 քառ.կմ տարածք:

«Խելացի քաղաքի» կառուցման վայրը դեռևս որոշված չէ. վերջնական որոշումը վերապահված է կառավարությանը, սակայն հայտնի է, որ այն լինելու է մարզերից մեկում: Տեսանյութում երևում է, որ ստորագրության արարողությանը մասնակցում է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը. ենթադրվում է, որ քննարկվում է հենց Շիրակի մարզի տարբերակը:

Որքանո՞վ է իրատեսական

Աննախադեպ, Հայաստանի համար մեծ նշանակություն ունեցող ներդրումային ծրագիրը, սակայն, աչքի է ընկնում լրջության որոշակի պակասով: Նախ՝ ADKARS ընկերությունը, որը պայմանագիրը ստորագրող կողմ է, ակտիվ գործունեությամբ հայտնի չէ. նրա կայքում վերջին հրապարակումն արված է 2015թ., որտեղ խոսվում է Հայաստանում կորեական համագործակցությամբ ԼԵԴ լամպերի գործարան կառուցելու մասին, ինչը, սակայն, այդպես էլ կյանքի չի կոչվել:

Վերլուծաբան Վախթանգ Սիրադեղյանը, օրինակ, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ չինական կողմի հետ նման հսկայական ծրագրի վերաբերյալ պայմանագիրը ստորագրում է ոչ թե պետական կառույցը, այլ մասնավոր ընկերությունը:

https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10216756671300070

«Պետական կառույցի» վերաբերյալ նշենք, որ հայ-չինական այսպիսի համագործակցության վերաբերյալ առկա չէ պաշտոնական ոչ մի տեղեկատվություն պետական մարմիններից: Չնայած դրան՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս նախագիծը համարել է «նոր իշխանությունների հերթական խոստումը»:

https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/708832783295070

Ակնկալվում էր, որ առնվազն Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները պետք է որոշակի ներգրավվածություն ունենային, սակայն նրանց կայքերն ու էջերն այս հարցին ընդհանրապես չեն անդրադարձել:

Ծրագիրը հարցեր է առաջացնում, որոնց պատասխանը դեռևս տրված չէ

Ստորագրության արարողությանը թեև ներկա էր Շիրակի մարզպետը, սակայն ենթադրվում է, որ նա պարզապես հրավիրված էր. Պետրոսյանը խոսքով-ելույթով հանդես չի եկել: Այստեղ հարցեր են առաջանում. ինչո՞ւ ՉԺՀ պետական մարմինների հետ քննարկմանը ՀՀ պետական մասնակցություն չկա, ինչպիսի՞ն է ՀՀ կառավարության դիրքորոշումն այս ծրագրի կապակցությամբ:

Ստորագրման արարողության «անլրջությունն» ակնհայտ երևում է ADKARS ընկերության տնօրենի՝ չինական կողմի ներկայացուցիչների խոսելաձև վրա ծիծաղը զսպել չկարողանալու տեսարանից: Սա կասկածի տակ է դնում նման հսկայական ծրագրի ընթացքի վերաբերյալ. արդյո՞ք «չինացիների» հետ նման մեծ գործարքի շուրջ քննարկումներում Գևորգյանն առաջին անգամ էր չինարեն ելույթ լսում:

https://youtu.be/DW2qkf_YZbg?t=1757
Պայմանագրի ստորագրման արարողություն / © Ա1+

Ստորագրված պայմանագիրը հրապարակված չէ: Հայկական ընկերության տնօրենը նշել է, որ «Խելացի քաղաքում» բնակվելու է 15 հազար հայ և չինացի: Ի՞նչ հարաբերակցությամբ է լինելու բնակչությունը, ի՞նչ կազմ է ունենալու՝ տարիքային, սեռային, կրոնական և այլն: Ենթադրվում է, որ այստեղ պետք է պարտադիր ներառվի նաև ՀՀ ժողովրդագրական կառույցների դիրքորոշումը:

https://www.facebook.com/harutyun.minasyan.9/posts/3315951005130632

Հայկական պետական կառույցների ներգրավվածության առերևույթ բացակայությանը, որոշակի անլրջությանը, պայմանագրում տեղ գտած ամբողական բովանդակության անհայտությանը կարող ենք գումարել նաև այն, որ «հայ-չինական» համագործակցության խոշորածավալ ծրագրի վերաբերյալ պայմանագիրը եռալեզու է՝ ռուսերեն, չինարեն և անգլերեն լեզուներով: Վերջին հարցը՝ ինչո՞ւ ոչ նաև հայերեն լեզվով:

Ակնկալում ենք, որ մենք և այս թեմայով հետաքրքրված բազմաթիվ մարդիկ առաջիկայում կստանանք այս և այլ հարցերի պատասխաններ: