Շեշտ.am (shesht.am) - Feed

Ջեֆ Բեզոսը 10 մլրդ դոլար է հատկացրել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար
Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, ում կարողությունը գնահատվում է 116 մլրդ դոլար, հայտարարել է Bezos Earth Fund հիմնադրամի ստեղծման մասին: Այն նախատեսված է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար:

Հիմնադրամը հովանավորելու է գիտնականներին, ակտիվիստներին և ոչ կառավարական կազմակերպություններին՝ աջակցելով աշխարհի բնությունը փրկելու և պահպանելու իրական հնարավորություն ստեղծող ջանքերին: Բեզոսն անձամբ սեփական միջոցներից 10 մլրդ դոլար է փոխանցելու հիմնադրամին:

https://www.instagram.com/p/B8rWKFnnQ5c/
Ջեֆ Բեզոսի հայտարարությունը հիմնադրամի ստեղծման վերաբերյալ

Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը հովանավորելու է նաև Breakthrough Energy հիմնադրամը, որն աջակցում է կանաչ էներգետիկայի և էկոլոգիապես մաքուր արտադրանքի ոլորտների նախագծերին: Breakthrough Energy-ն հիմնադրվել է 2015թ., Բիլ Գեյթսի կողմից: Բեզոսից բացի, այդ հիմնադրամին գումար են փոխանցում նաև Alibaba.com-ի հիմնադիր Ջեկ Ման, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և ֆինանսիստ Ջորջ Սորոսը:

Կլիմայական աղետների դեմ պայքարողներին ֆինանսական աջակցություն տրամադրելուց բացի, Բեզոսն անձամբ է ներդնում էկոլոգիական տենխոլոգիաներ: Նախորդ տարվա աշնանը գործարարը հայտարարել էր, որ իր կողմից ղեկավարվող Amazon-ը 2024թ. դառնալու է ածխածնային-չեզոք (հասնելու է ջերմոցային գազերի զրոյական արտանետման), իսկ 2030-ականներին ընկերության կորպորատիվ ամբողջ ենթակառուցվածքներն ամբողջությամբ անցնելու են վերականգնվող էներգիային:

Չնայած այդ ամենին, Բեզոսի վերաբերմունքն Amazon-ի՝ նույն նպատակադրումով շարքային աշխատակիցների նկատմամբ այնքան էլ բարեհամբույր չէ: Այսպես, ավելի վաղ «Amazon-ի աշխատակիցները՝ հանուն կլիմայական արդարության» հանրության անդամները հաղորդել էին ընկերության ղեկավարության կողմից հեռացման սպառնալիքների մասին: Միլիարդատիրոջ կողմից Bezos Earth Fund հիմնադրամի ստեղծմանն ի պատասխան՝ «Amazon-ի աշխատակիցները՝ հանուն կլիմայական արդարության»-ը սեփական հայտարարությունը տարածեց, որտեղ Բեզոսը մեղադրվում էր նավթագազային ընկերությունների հետ համագործակցության, ինչպես նաև ապրանքների մատակարարման համար դիզելային շարժիչով բեռնատարներ կիրառելու մեջ: