Շեշտ.am (shesht.am) - Feed

AstraZeneca պատվաստանյութի անունը փոխել են` բացասական ընկալումներից խուսափելու համար
Անգլաշվեդական AstraZeneca դեղագործական ընկերությունը կորոնավիրուսի դեմ իր AZD1222 պատվաստանյութը (ստեղծվել է Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ) անվանափոխել է` կոչելով Vaxzevria: Անվանափոխության պատճառը չի նշվում, սակայն համարվում է, որ դա կարող է պայմանավորված լինել վերջին ամսվա ընթացքում պատվաստանյութի նկատմամբ ձևավորված բացասական կարծիքներով:

Մարտի սկզբին եվրոպական երկրների մեծ մասը, որոնք ներկրել էին նշված պատվաստանյութը, դադարեցրել են դրա կիրառումը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` պատվաստվելուց հետո բազմաթիվ պացիենտների մոտ բացասական հետևանքներ էին ի հայտ եկել (թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա և նմանատիպ այլ խնդիրներ), պատվաստվածների շրջանում գրանցվել էին մահացության դեպքեր:

Համարվում է, որ անվանումը փոխելը մարքեթինգային քայլ է, սակայն` յուրահատուկ և անհասկանալի, քանի որ պատվաստանյութի բաղադրությունը չի փոխվում, այլ` միայն արտաքին փաթեթավորումը: EMA-ի հաղորդմամբ` պատվաստումից հետո այլևս թրոմբոզի առաջացման մասին այլևս չի հիշատակվի: Ներկայումս բացասական հետևանքներ են նշվում պատվաստման տեղում ցավը, գլխացավը, հոգնածությունը, մկանային ցավը, դողերոցքը, սպամոքսի ցավ և սրտխառնոց, հաճախ նաև` ախորժակի կորուստ, գլխապտույտ, փորացավ, ալերգիկ ռեակցիաներ:

Անվանափոխության մասին լուրերից հետո հայտնի է դարձել, որ բեռլինյան Charité կլինիկան առայժմ դադարեցրել է մինչև 55 տարեկան բուժաշխատողների պատվաստումը Vaxzevria-ով: Որոշումը կայացվել է` հաշվի առնելով նոր տեղեկությունները հիմնականում կանանց մոտ գլխուղեղի երակների թրոմբոզի դեպքերի մասին:

Ներկայումս միայն Նորվեգիան և Դանիան են որոշել հետաձգել Vaxzevria պատվաստանյութովի կիրառությունը և կատարել սեփական հետազոտությունները: Կանադան, Շվեդիան, Ֆինլանդիան և Իսլանդիան կպատվաստեն ավագ սերնդին, իսկ Եվրամիության մյուս երկրները վերսկսել են պատվաստումը` չնայած պատվաստվածների շրջանում, որոնց մոտ թրոմբ է առաջացել, մահացությունը հասել է 40%-ի:

Արևմուտքը դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը
Շվեդիան, Պորտուգալիան, Սլովենիան, Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, Նորվեգիան, Իսլանդիան, Նիդեռլանդները և Գերմանիան հայտարարել են անգլաշվեդական AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի կողմից ստեղծված հակակորոնավիրուսային AZD1222 պատվաստանյութի կիրառությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Ավելի վաղ նման որոշում կայացրել էր Ավստրիան` հաշվի առնելով պատվաստվածների մոտ թրոմբի առաջացման և մեկ կնոջ մահվան հանգամանքները:

Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լյուքսեմբուրգը և Կիպրոսը դադարեցրել են ABV5300 խմբաքանակի օգտագործումը, մինչև ավարտվի հետազոտությունն ու հաստատվի պատճառահետևանքային կապը: Ուսումնասիրություններ են ընթանում նաև Հարավային Կորեայում, որտեղ պատվաստվածներից հինգն են մահացել:

Թեև Մեծ Բրիտանիայում պնդել են, թե պատվաստանյութի և պատվաստվածների մահվան միջև կապը հաստատված չէ, սակայն Դանիայում մահացության դեպքի պատճառով երկու շաբաթով է դադարեցրել պատվաստումը:

Մեծ Բրիտանիայում Covid-19-ի դեմ պատվաստվելուց հետո թրոմբոզի 11 դեպք է գրանցվել. պատվաստվել է ընդհանուր առմամբ 22 մլն բրիտանացի, որոնցից 11 մլն-ը` AstraZeneca-ով:

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) հայտարարել է, որ Եվրամիությունում տարեկան հազարավոր մարդիկ են ունենում թրոմբի հետ կապված խնդիրները, և պատվաստվածների շրջանում այդ դեպքերն ընդհանուր ցուցանիշը չեն գերազանցում:

Սիցիլիայում պատվաստվել են ABV2856 խմբաքանակից, որը նույնպես արգելվել է. պատճառը պատվաստվածներից մեկի սրտի կանգն է, մյուսի դեպքում` կաթվածը, երրորդի դեպքում մանրամասներ հայտնի չեն:

Գերմանիայի Պաուլ Էռլիխի անվան ինստիտուտում հայտարարել են, որ գրանցվել են ուղեղային երակների խիստ հազվադեպ թրոմբոզի առանձնահատուկ կառուցվածքի դեպքեր` կապված AstraZeneca-ով պատվաստվելու ժամանակահատվածում թրոմբոցիտների քանակի և արյան շրջանառության անկման հետ:

AstraZeneca-յում, սակայն, պնդում են, որ պատվաստման և ի հայտ եկող խնդիրների միջև կապի ապացույցներ չկան: Միաժամանակ, մարտի 18-ին EMA-ն արտահերթ նիստ է հրավիրելու` քննարկելու AstraZeneca-յի պատվաստման հետ կապված դեպքերը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին խորհուրդ է տվել շարունակել օգտագործել պատվաստանյութը` խոստանալով ժողով հրավիրել և քննարկել ի հայտ եկած խնդիրը:

Որոշ բժիշկներ հայտարարության համաձայն` քանի որ ընկերություններն աշխարհում պատվաստումը սկսել են խոցելի խմբերից, ապա նրանք, ովքեր պատվաստվել են, ենթադրվում է` արդեն առողջական խնդիրներ ունեն: Փորձագետների կարծիքով` հենց դա էլ խոչընդոտում է վնասական երևույթների պատճառների հայտնաբերմանը:

Covid-19-ի դեմ բրիտանական AZD1222 պատվաստանյութի փորձարկումները դադարեցվել են
AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից համատեղ մշակված AZD1222 պատվաստանյութի փորձարկումները երրորդ փուլի ընթացքում դադարեցվել են: Պատճառը հակակորոնավիրուսային դեղամիջոցի ենթադրյալ վնասակար ազդեցությունն է կամավորներից մեկի վրա:

Պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը մեկնարկել էր ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Հարավային Աֆրիկայում՝ այս տարվա օգոստոսին: Այդ փուլում պատվաստվելու է շուրջ 30 հազար մարդ: Նախորդ փուլերում դեղամիջոցն իմունային պատասխանի արդյունավետություն է ցուցաբերել և փորձարկվողների մոտ վնասակար լուրջ ազդեցություն չի ունեցել: Նկատվել են միայն թեթև և միջին ծանրության ախտանշաններ (ջերմություն, գլխացավ ու մկանային ցավ):

Հնդկաստանում և Մեծ Բրիտանիայում ընթանում է AZD1222 պատվաստանյութի միջանկյալ՝ այսպես կոչված ⅔ փուլի թեստավորումը: Հենց այդ փուլի մասնակիցներից մեկի մոտ ռեակցիա է ի հայտ եկել, որը ստիպել է գործընթացը դադարեցնել: Խոսքը լայնակի միելիտի մասին է՝ ողնուղեղի մեկ կամ մի քանի բաժինների բորբոքում:

Այժմ մասնագետները պարզում են՝ արդյո՞ք այդպիսի ախտանշանը պատվաստման բացասական ռեակցիա է, թե՞ այն ոչ մի կերպ կապ չունի ներարկման հետ, այլ ուրիշ հիվանդության կամ աուտոիմունային գործընթացի հետևանք է: Պատվաստանյութը մշակողների ներկայացուցիչները թեստերի դադարեցնումն անվանել են «բնականոն գործընթաց, որը պետք է տեղի ունենա այն դեպքերում, երբ փորձարկումնեի որևէ փուլում հնարավոր անբացատրելի հիվանդացություն է հայտնաբերվում»՝ փորձարկումների մաքրությունն ապահովելու նպատակով:

Ներկայումս երրորդ փուլի կլինիկական հետազոտություններ են անցնում 9 պատվաստանյութ-թեկնածուներ, որոնք մշակվել են տարբեր երկրներում: Թեև փորձարկումների դադարեցումը վնասակար հետևանքների պատճառով հազվադեպ երևույթ չէ, հատկապես փորձարկվողների մեծ թվի պարագայում, AstraZeneca-յի դեղամիջոցն առաջինն է, որի հետազոտությունները դադարեցվել են:

AZD1222-ը մշակվել է ChAdOx1-MERS դեղամիջոցի հիման վրա: Այն մերձավորարևելյան շնչառական համախտանիշի՝ MERS-CoV-ի հարուցիչի դեմ պատվաստանյութն էր: Դրա ստեղծման համար, ենթադրաբար, օգտագործվել է շիմպանզեի ադենովիրուսը (մարդու համար անվտանգ), SARS-CoV-2 կորոնավիրուսի սպիտակուցներից մեկի հավելյալ գենոմով հավելված: Այդպիսի մոլեկուլակենսաբանական կառուցվածքն օրգանիզմին թույլ է տալիս ձևավորել իմունային պատասխան ընդդեմ Covid-19-ի՝ առանց հիվանդության հիմնական ախտանշանների: