Շեշտ.am (shesht.am) - Feed

Աստղագետները վերականգնել են, թե ինչպես է հսկա աստղը կուլ տվել իր ուղեկցին
Հետազոտողները վերլուծել են AT 2025abao անվամբ աղբյուրի՝ բռնկումից առաջ և հետո ստացված լուսաչափական ու սպեկտրային տվյալները։ Դրանք առավել լավ բացատրվում են մի պատկերով․ փոքր աստղը մոտ յոթ տարի պարուրաձև շարժվել է հսկայի գազային արտաքին շերտերի ներսում՝ աստիճանաբար կորցնելով ուղեծրային էներգիան։

Այս փուլը կոչվում է ընդհանուր թաղանթով էվոլյուցիա։ Փոքր աստղի շարժումը գազի միջով առաջացնում է դիմադրություն, իսկ կորցրած ուղեծրային էներգիան տաքացնում ու պայծառացնում է համակարգը։ Հեղինակների մեկնաբանությամբ՝ ուղեկիցն ի վերջո հասել է մեծ աստղի միջուկին, և դրանց միաձուլումը հզոր բռնկում է առաջացրել։

Մոդելավորման համաձայն՝ սկզբնական հսկան ունեցել է Արեգակի զանգվածից մոտ յոթ անգամ մեծ զանգված։ Փոքր ուղեկցի զանգվածը գնահատվել է Արեգակի զանգվածի մոտ 0,7-ի չափով։ Այդ գնահատականը ստացվել է նաև համակարգը շրջապատող փոշու և զանգվածի կորստի վերլուծությունից․ փոքր աստղը պատկերներում առանձին տեսանելի չէր։

Ինչպես հայտնում է NASA-ն, համակարգի արտասովոր փոփոխություններն աստղագետների ուշադրությունը գրավել էին դեռ 2023-ին։ Բռնկումը գրանցվել է 2025-ի հոկտեմբերի 17-ին։ «Ջեյմս Ուեբը» աղբյուրը դիտարկել է դեկտեմբերի 24-ին՝ տեսանելի լույսի պայծառության առավելագույնից 47 օր անց։

«Ուեբի» միջին ինֆրակարմիր տվյալները ցույց են տվել հսկայի շուրջ եղած փոշու հատկությունները՝ լրացնելով ցամաքային աստղադիտակների և այլ տիեզերական սարքերի չափումները։ Հեղինակների հաշվարկներով՝ նախորդող փուլում և բռնկման ընթացքում արտանետվել է աստղային թաղանթի միայն արտաքին մոտ 10 տոկոսը։ Մնացած թաղանթի պահպանումը նրանց համար միաձուլման օգտին վկայող փաստարկներից մեկն է։

Տվյալների երկար շարքը թույլ է տվել միևնույն համակարգում ուսումնասիրել ընդհանուր թաղանթով փուլի սկիզբն ու ավարտը՝ համեմատելով դիտարկումները տեսական մոդելների հետ։ Հեղինակները նշում են, որ հետագա դիտարկումները պետք է վերջնականապես բացառեն շատ սերտ ուղեծրերով երկու աստղերի գոյատևման այլընտրանքային տարբերակը։