Շեշտ.am (shesht.am) - Feed

Հունաստանի երկրորդ FDI ֆրեգատն առաջին անգամ ծով է դուրս եկել երկրի դրոշի ներքո
Հունաստանի ռազմածովային ուժերը նոյեմբերի 13-ին հրապարակել են «Նեարխոսի» նավարկության կադրերը։ Հունական CNN-ը հայտնել է, որ նավը դուրս է եկել Ֆրանսիայի Լորյան քաղաքի Naval Group-ի նավաշինարանից։

Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 30-ին նույն նավաշինարանում նախարար Նիկոս Դենդիասը ստորագրել է ֆրեգատը նավատորմի կազմում ընդգրկելու մասին որոշումը։ Արարողության ընթացքում նավի վրա բարձրացվել է հունական դրոշը, և անձնակազմը բարձրացել է նավ։

Naval Group-ի տարեկան հաշվետվության մեջ նշվում է, որ «Նեարխոսը» ջուր են իջեցրել 2024 թվականի սեպտեմբերին։ Դրան հաջորդել են նավի համալրումն ու ծովային փորձարկումները։

«Նեարխոսը» Հունաստանի պատվիրած չորս FDI ֆրեգատներից երկրորդն է։ Առաջինը՝ «Կիմոնը», Naval Group-ը Հունաստանին հանձնել էր 2025 թվականի դեկտեմբերին։ «Նեարխոսն» այս շարքի առաջին նավն է, որը, ըստ նավաշինողի հաղորդագրության, հանձնվել է «Standard 2» համալրմամբ։ Այդ մասին գրել է Naval News-ը։

Հունաստանի պաշտպանության նախարարության հրապարակած ժամանակացույցով՝ երրորդ ֆրեգատը՝ «Ֆորմիոնը», նախատեսվում է հանձնել մինչև 2026 թվականի վերջը, իսկ չորրորդը՝ «Թեմիստոկլիսը», 2028 թվականին։