Շեշտ.am (shesht.am) - Feed

Վաճառվել են առաջին մարդանման Digit ռոբոտները
Agility Robotics-ի Digit ռոբոտների առաջին գնորդը դարձել է Ford Motor Company-ն: Սա ավտոմատացման նոր մեթոդների մշակման ոլորտում Agility և Ford ընկերությունների համագործակցության շարունակությունն է: Ռոբոտների գինը չի հաղորդվել, սակայն տեղեկություններ կան, որ խոսքը մեծ գումարի մասին է:

Ford Research and Advanced Engineering ընկերության փոխնախագահ և տեխնիկական տնօրեն Քեն Վաշինգտոնը հայտարարել է, որ համացանցում մանրածախ վաճառքի ծավալների աճով պայմանավորված՝ ռոբոտները կարող են օգնել առևտրային գործընկերներին՝ բիզնեսն ամրապնդելու. առաքումները կդառնան ավելի արդյունավետ և հասանելի բոլորին: Նրա խոսքով՝ Digit ռոբոտների հետ հնարավոր կլինի խթանել հետազոտական աշխատանքը:

Agility Robotics ընկերությունում նույնպես ուրախ են: Գլխավոր տնօրեն Դամիոն Շելթոնը նշել է, որ մարդանման ռոբոտը, որն ունակ է բեռներ տեղափոխել, հասանելի կլինի գնորդներին արդյունաբերության ամենատարբեր բնագավառներում՝ ինչպես շինության ներսում, այնպես էլ դրսում աշխատելով: Շելթոնը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներում ընկերության արտադրանքն իրեն լավագույնս կդրսևորի բեռնափոխադրումների ոլորտում:

Digit / ©Agility Robotics

Digital ռոբոտը կարող է քայլել ուղղահայաց կեցվածքով՝ չնչին ծախսով: Այն հեշտությամբ հաղթահարում է խոչընդոտները, որոնց բախվում են մարդիկ առօրյայում:

Digital-ի յուրահատուկ հնարավորությունները թույլ են տալիս ռոբոտին տեղավորել փոքր տեղերում, օրինակ՝ մեքենայի հետնամասում: Ռոբոտը կարող է տեղափոխել մինչև 18 կգ բեռ: Digit-ը կարող է գործել նաև խմբի կազմում՝ այլ սարքավորումների հետ փոխգործակցությամբ:

https://youtu.be/r2dYmI2HKdk
Digit-ի ռոբոտները սովորել են գործել խմբում / ©Популярная Наука

Ավելի վաղ Boston Dynamics-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ցուցադրվում էին ընկերության ձեռքբերումները անտրոպոմորֆ ռոբոտների արտադրության ոլորտում: Ամերիկյան ինժեներները ռոբոտներից մեկին սովորեցրել են ցատկել, գլուխկոնծի տալ, կանգնել ձեռքերի վրա և ցատկելիս պտտվել 360 աստիճանով:

Բայց դրանք ձեռքբերումների մի մասն են, որոնցով վերջին տարիներին կարող է հպարտանալ Boston Dynamics-ը: Աղբյուրի հիշեցմամբ՝ 2019թ. Boston Dynamics-ը վաճառքի է հանել Spot ռոբոտ-շներին:

Ռոբոտը բանակում. Boston Dynamics-ին այժմ ծաղրում է Corridor Digital-ը
Atlas մարդանման ռոբոտը նոր հնարքներ է սովորել: Նախորդ ամիս հաղորդվել էր, որ ռոբոտը ակրոբատիկ հնարքներ է կատարում՝ թավալվելով հատակին, կանգնելով ձեռքերի վրա, ցատկելով՝ պտտվում 360 աստիճան և այլն:

Այն լավագույնս կատարում է հավասարակշռված շարժումները, արդեն ճանաչում է թիրախները: Այս անգամ Boston Dynamics-ի ռոբոտին ծաղրում է Corridor Digital թիմը: Ռոբոտը կատարում է մարտական առաջադրանքներ, տարբերում թիրախները:

https://youtu.be/y3RIHnK0_NE
Ռոբոտը բանակում / ©Corridor

Սակայն ռոբոտը երբեմ հրաժարվում է կատարել որոշակի հանձնարարություններ: Մասնավորապես, չի ենթարկվում իր «ցեղակից»՝ նույն ընկերության արտադրության մեկ այլ ռոբոտի՝ «Ռոբոշան» ոչնչացման հրահանգին:

Հրապարակված տեսանյութում մարդանման Atlas ռոբոտը ցատկում է, գլորվում և ձեռքերի վրա կանգնում
Atlas-ի հնարավորություններն ապշեցուցիչ են. Boston Dynamics-ի ինժեներներն իրենց «զավակին» սովորեցրել են թռչկոտել, գլորվել, կանգնել ձեռքերի վրա և թռիչքի ժամանակ մարմինը պտտել 360 աստիճան:

https://youtu.be/_sBBaNYex3E
Atlas մարդանման ռոբոտ / ©BostonDynamics

Ավելի վաղ Atlas ռոբոտին սովորեցրել էին վազել և կատարել մի շարք այլ գործառույթներ:

Boston Dynamics-ն ամեն տարի ներկայացնում է մարդանման ռոբոտների ստեղծման նոր նվաճումներ: Աղբյուրի հիշեցմամբ՝ Atlas-ի սկզբնական տարբերակները կարողանում էին կատարել միայն հասարակ հանձնարարություններ, օրինակ՝ հավասարակշռվել մեկ ոտքի վրա:

Boston Dynamics-ի ռոբոտները / ©newatlas.com

Մարդանման ռոբոտներից բացի՝ Boston Dynamics-ն ակտիվորեն մշակում է ռոբոտացված այլ համալիրներ, օրինակ՝ Cheetah և LittleDog չորսոտանի ռոբոտները: Handle ռոբոտը տեղաշարժվում է անիվների օգնությամբ, իսկ Rise-ն օժտված է վեց «թաթով»: