Շեշտ.am (shesht.am) - Feed

Լուսնի վրա ժանգոտ երկաթ են հայտնաբերել
Լուսինը երկնային մարմիններից ամենաշատն ուսումնասիրվածն է. մարդիկ նույնիսկ ոտք են դրել նրա վրա: Հայտնի է, որ այնտեղ, ի տարբերություն Երկրի, չկա ոչ թթվածնային մթնոլորտ, ոչ էլ հեղուկ ջուր: Ավելին, Երկրի արբանյակի մակերեսը մշտապես ենթարկվում է արևային քամուն, որը բաղկացած է ջրածնից՝ ունակ էլեկտրոնների դոնոր հանդիսանալու և օքսիդները վերականգնելու: Այդուհանդերձ՝ անսպասելիորեն Լուսնի վրա հայտնաբերվել է հեմատիտ՝ երկաթի օքսիդ (III), որն այնտեղ ինչ-որ կերպ «ժանգոտվել» է:

Հեմատիտի առկայությունը բացահայտվել է հնդկական ուղեծրային Chandrayaan-1 զոնդի հավաքագրած միներալոգիական տվյալների հետազոտության արդյունքում: Աշխատանքի հեղինակներից մեկը՝ Հավայան համալսարանի ֆիզիկոս Մանոա Շուայ Լին, նշել է, որ Լուսինը հեմատիտի առաջացման համար լիովին անհամապատասխան վայր է:

Chandrayaan-1-ում գործել է NASA-յի կողմից ստեղծված Moon Mineralogy Mapper (M3) սարքավորումը, որը Լուսնի մակերեսի գերկենտրոնացված նկարահանում է իրականացրել: Ուսումնասիրելով լուսանկարները՝ Շուայ Լին և նրա գործընկերները մերձբևեռային շրջաններում հեմատիտ են հայտնաբերել: Այն տարածքները, որտեղ «ժանգն» առաջանում է, կորելացվում են ջրային սառույցի առկայությամբ: Երկնաքարերի անկմամբ այն կարող է հալչել, գոլորշիանալ՝ փոխազդվելով երկաթի հետ, թթվայնացնելով այն:

Բացի այդ՝ հեմատիտի ավելի մեծ քանակություն արբանյակի տեսանելի հատվածում էր, քան՝ հակառակ: Դա կարող է թթվեցման այլ մեխանիզմի մասին վկայել. թթվածնի հաշվին, որի մի փոքր մաս այստեղ հասնում է արևային քամու միջոցով՝ երկրային մթնոլորտի վերին շերտերից: Երբ մոլորակի շուրջը պտտվելիս Լուսինը հայտնվում է մագնիսային մթնոլորտի «պոչին» և նրա հոսքի ուղու վրա, նրա որոշ մասնիկներ կարող են հասնել արբանյակի մակերեսին:

Նաև այդ ժամանակահատվածում Երկիրը փակում է արևային քամու հոսքը դեպի Լուսին: Հնարավոր է, որ այդ երեք հանգամանքները, գործելով միլիարդավոր տարիներ, հանգեցրել են ժանգոտ երկաթի աստիճանական կուտակմանը Լուսնի բևեռային շրջաններում: Շուայ Լիի խոսքով՝ Երկիրը լուսնային մակերեսի էվոլյուցիայի հարցում կարևորագույն դերակատարում ունի: