Շեշտ.am (shesht.am) - Feed

Ֆիլմի նկարահանումների համար Թոմ Կրուզը կմեկնի Միջազգային տիեզերակայան
Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) հաջորդ երեք տարիների երթուղին հրապարակվել է Space Shuttle Almanac-ի թվիթերյան էջում: Թռիչքների ծրագրում ներառված է նաև Crew Dragon տիեզերանավով «զբոսաշրջային ուղևորություն», որի մասնակիցները կլինեն հայտնի դերասան Թոմ Կրուզը և ռեժիսոր Դագ Լայմանը:

Տեղեկություններ կան, որ դերասանը և ռեժիսորը տիեզերք են մեկնելու ապագի ֆիլմի մի մասն այնտեղ նկարահանելու նպատակով: Ֆիլմի անվանումը դեռևս հայտնի չէ: Թռիչքին մասնակցելու են նաև ամերիկացի տիեզերագնաց-հետազոտող Մայքլ Էլադիո Լոպես-Ալեգրիան և ևս մեկ ուղևոր, ում անունը չի նշվում: Հնարավոր է՝ նա պրոդյուսերը կլինի կամ օպերատորը:

Այն մասին, որ հոլիվուդյան դերասանը տիեզերքում մարտաֆիլմի նկարահանումների համար կուղևորվի Միջազգային տիեզերակայան, հայտնի էր դարձել դեռևս մայիսի սկզբին: Այն ժամանակ NASA-յի տնօրեն Ջիմ Բրայդենստայնը նշել էր, որ Գործակալությունում շատ ուրախ են ՄԿՏ-ում նկարահանվող ֆիլմի շրջանակներում Թոմ Կրուզի հետ աշխատելու համար:

Տեղեկություններ կան նաև, որ իր ֆիլմը կամ մի մասը Երկրի ուղեծրում գտնվող ՄՏԿ-ում նկարահանելու մտադրություն ունեն ռուսաստանցի պրոդյուսերները և «Ռոսկոսմոսը»:

https://twitter.com/roscosmos/status/1308466143838040066?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1308466143838040066%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2Fpublish.twitter.com%2F%3Fquery%3Dhttps3A2F2Ftwitter.com2Froscosmos2Fstatus2F1308466143838040066widget%3DTweet
«Ռոսկոսմոսի» հայտարարությունը՝ ՄՏԿ-ում նկարահանվելիք առաջին ֆիլմի մասին:

Վերջինիս կողմից նկարահանվելիք ֆիլմում դիպաշարը նախատեսում է դեպի ՄՏԿ թռիչքն իրականացնել 2021թ. աշնանը:

Live. Crew Dragon տիեզերանավի վերադարձը
Crew Dragon տիեզերանավն անջատվել է Միջազգային տիեզերակայանից և վերադառնում է Երկիր՝ հետ վերադարձնելով տիեզերագնացներ Դագլաս Հերլիին և Ռոբերտ Բենքենին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սարքավորումը վայրէջք է կատարելու Ֆլորիդայի ափամերձ ջրերում:

Crew Dragon-ի առաջին թռիչքային մեկնարկը տեղի է ունեցել 2020թ. մայիսի 30-ին: Հաջորդ օրն այն ամրակցվել է Միջազգային տիեզերակայանին: Անձնակազմի փոխադրման ժամանակ խնդիրներ էին առացել, սակայն արդյունքում տիեզերագնացները կատարել են իրենց առջև դրված խնդիրները՝ ցույց տալով, որ տիեզերանավը կարող է թռիչքներ իրականացնել դեպի ՄՏԿ:

https://youtu.be/21X5lGlDOfg
Crew Dragon-ը վերադառնում է Երկիր, Ուղիղ միացում / © NASA

Տիեզերանավի հաջորդ առաքելությունը, որը SpaceX-ն անվանել է Crew-1, համատեղությամբ դառնալու է Crew Dragon-ի առաջին շահագործական առաքելությունը: Ավելի վաղ հաղորդված տվյալներով՝ այն իրականացվելու է սեպտեմբերին:

NASA-ն 10 տարվա մեջ առաջին անգամ տիեզերագնացներին ՄՏԿ կուղարկի ԱՄՆ-ի տարածքից՝ SpaceX-ի հրթիռով ու տիեզերանավով (upd.)
NASA-ն 2011թ.-ից հետո առաջին անգամ ԱՄՆ-ի տարածքից դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) է գործուղելու ամերիկացի տիեզերագնացների: Առաքելությունն առաջինը կլինի նաև SpaceX-ի Crew Dragon տիեզերանավով թռիչքի առումով:

Տիեզերանավի արձակումը տեղի կունենա այս գիշեր՝ Երևանի ժամանակով 00:33-ին՝ Քենեդիի անվան տիեզերական կենտրոնի մեկնարկային հրապարակից: Falcon 9 հրթիռը ՄՏԿ կհասցնի SpaceX-ի Crew Dragon տիեզերանավը: Անձնակազմը բաղկացած է երկու տիեզերագնացներից՝ Դագ Հերլիից և Բոբ Բենքենից:

Գործակալությունը որոշել է չչեղարկել և չհետաձգել մեկնարկը՝ ՄՏԿ-ի աշխատանքային կարգավիճակին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով NASA-ն չի թույլատրելու ազատորեն դիտել արձակումը համապատասխան հարթակներից: Արձակմանը, միաժամանակ, մասնակցելու են լրագրողները, սակայն՝ սահմանափակ քանակով:

Ռուսաստանի մենաշնորհի ավարտը և անձնակազմով առաջին թռիչքը SpaceX-ի համար. ինչո՞վ է կարևոր այս թռիչքը

Crew Dragon-ի արձակումն ամերիկյան տիեզերագնացության համար նշանակալից է երկու պատճառով. ԱՄՆ-ը «Շաթլ» ծրագրի փակումից հետո առաջին անգամ սեփական տարածքից տիեզերք կուղարկի տիեզերագնացներին, իսկ 18 տարի առաջ հիմնված SpaceX-ի համար սա առաջին թռիչքային առաքելությունը կլինի: Բացի այդ՝ արձակումը նշանակալից է մասնավոր տիեզերագնացության համար. մինչ օրս ոչ մի մասնավոր ընկերություն մարդկանց չի ուղարկել տիեզերք:

Դագ Հերլի և Բոբ Բենքեն / © NASA

2011թ.-ից սկսած տիեզերագնացները ՄՏԿ են հասել ռուսական «Союз»-ների օգնությամբ. ԱՄՆ-ը չի ունեցել սեփական թռիչքային տիեզերանավերը: Ռուսական տիեզերանավում մեկ տեղի համար NASA-ն Ռոսկոսմոսին վճարել է միջինում 55,4 մլն դոլար, ընդ որում՝ գինը մշտապես բարձրացվել է՝ հասնելով ընդհուպ մինչև 86 մլն դոլարի:

Ամերիկացիների կողմից «Союз»-ներից հրաժարվելու պատճառով Ռոսկոսմոսն էական կորուստներ կարող է կրել: Մինչ օրս Ռոսկոսմոսն այդ ծառայության համար գերշահույթ է ստացել, քանի որ մեկ տեղի ինքնարժեքը չի գերազանցել 5 մլն դոլարը: Ապրիլի 10-ին ռուսական ընկերության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը NASA-յին ու SpaceX-ին մեղադրել է դեմպինգի մեջ, ինչի պատճառով Ռոսկոսմոսը ստիպված է արձակումների գինը նվազեցնել 30%-ով:

Որտեղի՞ց ԱՄՆ-ին նոր տիեզերանավեր

«Շաթլ» ծրագրի դադարեցումից հետո NASA-ն սկսել է մասնավոր ընկերությունների կողմից նոր սերնդի թռիչքային տիեզերանավերի արտադրության ծրագիրը: 2014թ. SpaceX-ը և Boeing-ը շահել են մրցույթը՝ ստանալով 2,6 և 4,2 մլրդ դոլար՝ 2017թ. անձնակազմի արձակումն իրականացնելու համար:

Արդյունքում ընկերություններից ոչ մեկն էլ չի հասցրել, սակայն SpaceX-ին հաջողվել է թեստային հաջողված թռիչքներով շրջանցել է Boeing-ին: Հունվարին ընկերությունն ավարտել է վթարային փրկության համակարգի թեստավորումը, իսկ դրանից մի ամսից էլ քիչ ժամանակ առաջ Boeing-ի տիեզերանավը չի կարողացել անցնել ուղեծիր դուրսբերման փորձարկումը:

Crew Dragon-ի մայիսյան արձակումը SpaceX-ի տիեզերանավի համար վերջին թեստն է լինելու, որից հետո միայն NASA-ն կհաստատի նրան ՄՏԿ տիեզերագնացներին պարբերաբար ուղարկելու համար: Հերլին և Բենքենը Crew Dragon-ի անձնակազմի առաջին անդամներն են, նախկինում երկուսն էլ աշխատել են որպես ռազմական օդաչու-փորձարկողներ, ինչպես նաև համարվում են ԱՄՆ տիեզերական առաքելության վետերաններ, թռչել են «Շաթլներով»:

Տիեզերագնացները տիեզերքում կմնան մինչև 110 օր, առաքելության տևողությունը կախված կլինի նրանից, թե երբ պատրաստ կլինի հաջորդ առևտրային արձակումը: Վերադարձի համար կիրառվելու է Crew Dragon-ի պատիճը, որը վայրէջք կկատարի Ֆլորիդայի ափերի մոտ:

Չնայած նրան, որ Crew Dragon-ի և Starliner-ի առաքելությունների համար NASA-ն է վճարում, դրանք մասնավոր ընկերությունների սեփականությունն են: Ի տարբերություն գործակալության նախորդ ծրագրերի՝ այս անգամ նա ընկերությունների հաճախորդի կարգավիճ ունի:

Ինչպե՞ս է անցկացվելու արձակումը և ինչպե՞ս հետևել

Եթե արձակումը եղանակային պայմանների պատճառով չհետաձգվի, այն կկայանա Երևանի ժամանակով 00:33-ին: NASA-յի հեռարձակումը մեկնարկելու է ժամը 20:15-ից: Հեռարձակմանը կարող եք հետևել մեր կայքում:

Մեկնարկից հետո Crew Dragon-ի անձնակազմ անձամբ թռիչքային թեստ կանցնացնի և կապի դուրս կգա Երկրի հետ, իսկ Falcon 9-ի առաջին աստիճանը պետք է վայրէջք կատարի բեռնանավի վրա:

Հինգշաբթի օրը ժամը 19:39-ին տիեզերանավը կմիանա ՄՏԿ-ի ամերիկյան հատվածին: Այնտեղ տիեզերագնացները մեկից մի քանի ամիս կանցկացնեն, ապա Երկիր կվերադառնան նույն Crew Dragon-ով:

UPD. SpaceX-ի Crew Dragon տիեզերանավի առաջին թռիչքը մարդկանց մասնակցությամբ եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել է:

Արձակման հետաձգման մասին որոշումը կայացվել է վերջին պահին՝ մեկնարկից 17 րոպե առաջ, երբ Falcon 9 հրթիռի մեջ արդեն վառելիք էր լցվում, իսկ մասնագետները վերջին ստուգումներն էին անում: Տիեզերագնացները Crew Dragon-ի ներսում էին:

Հաջորդ փորձը նախատեսված է մայիսի 30-ին, Երևանի ժամանակով 23:22-ին: NASA-ն և տիեզերագնացները նույն պատրաստությունը կանցնեն, ինչ առաջին փորձի ժամանակ:

Live. Crew Dragon տիեզերանավի՝ պատմության մեջ առաջին թռիչքային արձակումը (upd.)
Falcon 9 Block 5 հրթիռի արձակումը նոր տիեզերանավով տեղի կունենա Քենեդի տիեզերական կենտրոնի LC-39A հրապարակից: Իր առաքելության շրջանակներում Crew Dragon-ն ուղևորվելու է Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ): Նրանում լինելու են անձնակազմի երկու անդամներ՝ Դալգաս Հերլին և Բոբ Բենքենը. փորձառու տիեզերագնացներ, ովքեր նախկինում մի քանի տիեզերական թռիչքներ են իրականացրել:

Crew Dragon-ի առաջիկա արձակումն ամերիկյան տիեզերագիտության պատմության մեջ նոր էջ է բացելու. այն ԱՄՆ-ի համար առաջին թռիչքն է՝ 2011թ. Space Shuttle ծրագրի փակման պահից ի վեր: Այս ընթացքում ամերիկյան տիեզերագնացները ՄԿՏ են թռչել ռուսական «Союз» տիեզերանավերով:

Հիշեցնենք, որ Crew Dragon-ի առաջին թռիչքն իրականացվել է առանց անձնակազմի՝ 2019թ. մարտի 2-ին: Այդ ժամանակ տիեզերանավը տեղակայվել է ՄՏԿ-ում և հաջողությամբ վերադարձել Երկիր: Նշենք, որ ավելի վաղ SpaceX DM-2 առաքելությունը նախատեսվել էր իրականացնել դեռևս 2019թ. հուլիսին, սակայն SpaceX-ի մտադրությունը խոչընդոտեց նույն տարվա ապրիլին տեղի ունեցած վթարը: Այդ ժամանակ պայթյունի հետևանքով լիովին ոչնչացել էր Crew Dragon-ի պատիճը:

https://youtu.be/21X5lGlDOfg
Crew Dragon-ի արձակումը / © NASA

SpaceX-ում ավելի վաղ հայտարարել են, որ հաշվի են առել փորձարկումների բացասական փորձառությունը և տիեզերանավում անհրաժեշտ բարելավումներ են մտցրել:

UPD 1. Մայիսի 30-ին, Երևանի ժամանակով 23:22-ին, SpaceX-ը և NASA-ն երկրորդ անգամ կփորձեն տիեզերք արձակել Crew Dragon տիեզերանավը՝ երկու հոգանոց անձնակազմով: Նախորդ անգամ արձակումը հետաձգվել է եղանակային վատ պայմանների պատճառով:

UPD 2. Crew Dragon-ն արդեն տիեզերքում է. տիեզերանավը հաջողությամբ երկինք է հասցրել տիեզերագնացներ Դագ Հերլիին և Բոբ Բենքենին: Նրանք տիեզերքում մի քանի ամիս կանցկացնեն, այնուհետև նույն տիեզերանավով կվերադառնան Երկիր:

SpaceX-ը նշել է Crew Dragon տիեզերանավի առաջին թռիչքային առաքելության ժամկետները
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 19-ին տեղի է ունեցել Falcon 9 հրթիռի փորձնական թռիչքը Crew Dragon տիեզերանավով՝ Կանավերայի հրվանդանից: SpaceX-ը ցանկացել է համոզվել, որ փրկողական համակարգը ճշգրիտ է աշխատում: Crew Dragon-ի՝ կրիչից անջատվելուց հետո ակտիվացել են SuperDraco շարժիչները, որոնց շնորհիվ սարքավորումը հրթիռից հեռացվել է բավականաչափ հեռավորությամբ: Ապա տեղի է ունեցել պայթյունը: Որոշ ժամանակ անց բացվել են անկարգելները, և տիեզերանավը բարեհաջող վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսի վրա:

Փորձարկումները նպատակ ունեին ստուգել տիեզերանավի ընդունակությունը՝ վթարային իրավիճակում տիեզերագնացների անվտանգության ապահովման առումով: Հաջողությունը մոտեցնում է առաջին տիեզերական թռիչքը, որը համապատասխանաբար դառնալու է դիմացկունության կարևոր փորձարկում՝ ցույց տալով դեպի Միջազգային տիեզերակայան մշտական թռիչք իրականացնելու Crew Dragon-ի պատրաստականությունը:

Ինչպես ակնկալում են SpaceX-ում՝ տիեզերանավի տեխնիկական պատրաստվածությանը հնարավոր է սպասել փետրվարին կամ մարտին: Առաջին տիեզերական թռիչքը նախատեսվում է 2020թ. երկրորդ կեսին: Ներկայումս սպասվում են թռիչքի ընդհատման տվյալների մանրամասն ստուգումներ:

ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունում դրականորեն են տրամադրված: Կառույցի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը շնորհավորել է SpaceX-ին և NASA-յի ամբողջ թիմին՝ թռիչքի կարևորագույն փուլի կապակցությամբ, ինչն անհրաժեշտություն է եղել: Ավելի վաղ NASA-յի ղեկավարը նշել էր, որ նոր տիեզերանավերի մշակման գործընթացը պետք է արագացնել:

Crew Dragon-ը՝ փրկության համակարգի փորձարկումից հետո / ©SpaceX

Crew Dragon-ի թռիչքը բազմիցս հետաձգվել է: Նախորդ տարվա դեկտեմբերին հաղորդվել է, որ Իլոն Մասկի ընկերությունը մտադիր է 2020թ. փետրվարին տիեզերք գործուղել Dragon V2 տիեզերանավը՝ անձնակազմով: Իսկ մինչ այդ թռիչքը նախատեսված էր 2019թ. նոյեմբերին:

Crew Dragon-ը կամ Dragon V2-ն իրենից ներկայացնում է բազմակի գործածման տիեզերանավ՝ մշակված NASA-յի պատվերով՝ Commercial Crew Development-ի շրջանակներում (տիեզերագնացներին տիեզերական մասնավոր սարքավորումներով Միջազգային տիեզերակայան գործուղման բազմափուլ ծրագիր):

SpaceX-ի արտադրանքի մրցակիցը Boeing CST-100 տիեզերանավն է, որը մեկնարկային թռիչք է իրականացրել 2019թ. դեկտեմբերի 20-ին: Հաջորդիվ սպասվում է նրա տիեզերական թռիչքը:

Մեծ հաշվով՝ Crew Dragon-ը և Boeing CST-100-ը համարվում են խորհրդային «Սոյուզ» սերիայի տիեզերական սարքավորումների փոխարինողներ: «Սոյուզից» ամերիկացիները ստիպված էին օգտվել Space Shuttle տիեզերանավի՝ շահագործումից դուրս գալուց հետո:

SpaceX-ը Crew Dragon-ի փրկության համակարգը փորձարկել է թռիչքի ժամանակ
SpaceX ընկերությունը Crew Dragon տիեզերանավի վթարային փրկության համակարգը փորձարկել է թռիչքի իրականացման պահին: Մինչ Falcon 9 հրթիռ-կրիչի պայթյունը տիեզերանավն անջատվել է և հաջողությամբ վայրէջք կատարել Ատլանտյան օվկիանոսի վրա՝ բաց թողնելով 4 անկարգել (պարաշյուտ): Այն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է SpaceX-ի Youtube-յան ալիքում:

Վթարային փրկության համակարգը (ՎՓՀ) թռչող տիեզերանավերին անհրաժեշտ է վայրէջքի և անձնակազմը վթարից փրկելու համար: NASA-ն խիստ պահանջներ ունի ՎՓՀ-ի վերաբերյալ, և համակարգի հաջող փորձարկումները թռիչքից առաջ պետք է անցկացվեն վթարի իմիտացիայով՝ մեկնարկի և առանց մեկնարկի շարժիչի այրման ժամանակ:

Նոյեմբերի կեսերին SpaceX-ը հաջողությամբ իրականացրել էր Crew Dragon-ի ՎՓՀ-ի ստատիկ փորձարկումները, թեև մինչ այդ՝ ապրիլին, նմանատիպ փորձարկումների ժամանակ պայթյուն էր տեղի ունեցել: Թռիչքի ժամանակ ՎՓՀ-ի փորձարկումը գործառույթային ստուգում է. SpaceX-ն այն նախատեսել էր հունվարի 18-ին, բայց վատ եղանակի պատճառով տեղափոխվեց հաջորդ օրը:

Falcon 9 հրթիռի արձակումը Crew Dragon-ի հետ տեղի է ունեցել Երևանի ժամանակով 19:30-ին Կանավերալի հրվանդանից: Մեկնարկից մի քանի րոպե անց հրթիռը պայթել է, իսկ մինչ այդ տիեզերանավն անջատվել է և վայրէջք կատարել Ատլանտյան օվկիանոսի վրա:

https://twitter.com/SpaceX/status/1218921135728820225
Crew Dragon-ի անկումը Ատլանտյան օվկիանոսի վրա

Crew Dragon-ն արտադրել են NASA-յի Commercial Crew Program-ի շրջանակներում, որը թույլ է տալիս տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան տեղափոխել առանց ռուսական «Սոյուզ» տիեզերանավերի:

Ավելի վաղ մեկ այլ՝ CTS-100 Starliner տիեզերանավի ՎՓՀ փորձարկումը թռիչքի պահին իրականացրել էր Boeing ընկերությունը, իսկ դեկտեմբերին տիեզերանավն առանց անձնակազմի ուղարկել էին Միջազգային տիեզերակայան: Չնայած այն հանգամանքին, որ Starliner-ին չի հաջողվել ծայրակցում իրականացնել, տիեզերանավի առաջին փորձնական թռիչքը համարել են հաջողված. դեկտեմբերի 22-ին այն վերադարձել է Երկիր: