Շեշտ.am (shesht.am) - Feed

Հնդկաստանն անցկացրել է «Պրալայ» հրթիռի հերթական թռիչքային փորձարկումը
Հրթիռն արձակվել է Աբդուլ Քալամի անվան կղզուց՝ տեղական ժամանակով մոտ 11։10-ին։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ արդյունքը հաստատել են Չանդիպուրի փորձադաշտի չափիչ սարքերի գրանցած տվյալները։ Գերատեսչությունը չի հրապարակել այդ թռիչքի հեռահարությունը կամ չափումների մանրամասները։

Փորձարկումը զինված ուժերի գնահատման ծրագրի մաս էր։ Դրան հետևել են նաև հրթիռը մշակած Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության (DRDO) ու արդյունաբերության ներկայացուցիչները։ Նախարարությունը հաջող փորձարկումից հետո հրթիռի ընդունումը սպառազինության մեջ մոտալուտ է համարում, սակայն չի նշել դրա ժամկետը։

«Պրալայը» «երկիր-երկիր» դասի հրթիռ է՝ նախատեսված սովորական մարտագլխիկների համար։ Հրթիռի հրապարակված հեռահարությունը 150–500 կմ է, գրում է The Times of India-ն։ Քվազիբալիստիկ հրթիռը կարող է թռիչքի ընթացքում շեղվել սովորական բալիստիկ հետագծից և փոխել ուղղությունը։

Համակարգը մշակել են Հայդարաբադի Research Centre Imarat կենտրոնը և DRDO-ի մյուս լաբորատորիաները։ Փորձարկված համակարգն արտադրել է Bharat Dynamics Limited-ը, որը մասնակցում է նաև մշակման ծրագրին։

Սա «Պրալայի» առաջին փորձարկումը չէր։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը 2025 թվականի դեկտեմբերի 31-ին հաղորդել էր, որ Օդիշայի ափերի մոտ միևնույն արձակման կայանքից կարճ ընդմիջումով երկու հրթիռ են արձակել։ Այդ փորձարկումը ևս անցկացվել էր զինված ուժերի գնահատման ծրագրի շրջանակում։