Շեշտ.am (shesht.am) - Feed

Երկնաքարերի իզոտոպային բաղադրությունը վկայել է Երկրի վրա ջրի պաշարների առաջացման մասին
Ինչպես Արեգակնային համակարգի մյուս մոլորակները, Երկիրը նույնպես ձևավորվել է գազի և փոշու ամպից, որը շրջապատել է երիտասարդ աստղին: Սակայն այդ ամենը տեղի է ունեցել Արեգակին շատ մոտ. այնտեղ, որտեղ պարզապես այնքան ջուր չէր պահպանվի, որքան վերջնարդյունքում ստացել է մեր մոլորակը: Այդ պատճառով ընդունված է համարել, որ նրա մեծ մասը մեզ մոտ ավելի ուշ է տեղափոխվել՝ շուրջ 4 մլրդ տարի առաջ, Ուշ ծանր ռմբակոծության շրջանում, երբ Երկիրը և հարևան մոլորակները լայնածավալ «հարձակման« են ենթարկվել Արեգակնային համակարգի սառցե մարմինների կողմից:

Ընդհանուր առմամբ՝ Երկրի վրա ջրի պաշարների առաջացման այլ հիպոթեզներ էլ գոյություն ունեն: Այսպես, Լոթարինգիայի ֆրանսիական համալսարանի գիտնականների կատարած նոր հետազոտության արդյունքներով՝ «շինարարական նյութերը», որոնցով կառուցվել է Երկիրը, ամեն դեպքում կարող էին պարունակել բավարար չափով խոնավություն, և ջրի մեծ մասը, որը պահպանվում է մոլորակի խորը շերտերում, «տեղական» ծագում ունի: Հետազոտության հեղինակներն են Լորետա Պիանին և նրա գործընկերները:

Իրականում՝ Երկրի վրա ջրի պաշարների մեծ մասը ոչ թե օվկիանոսներում է, այլ՝ ավելի խորը. ջուրը լուծված է ստորին շերտերում: Այդ ջրի բաղադրությունը գիտնականները համեմատել են E քոնդրիտների հետ (մետաղական երկնաքարերի հազվադեպ խումբ, որոնք համարվում են այն հնագույն նյութի նմուշները, որից առաջացել են Արեգակնային համակարգի մոլորակները):

E քոնդրիտներում նույնպես հայտնաբերվել է ջրի որոշակի քանակություն, ընդ որում՝ նրանում ջրածնի իզոտոպերի բաղադրությունը համընկել է երկրային խոռոչի ջրի ցուցիչների հետ: Դա եզրահանգման լրջագույն աղբյուր է՝ հօգուտ ընդհանուր ծագման: Տեսականորեն՝ ջուրը կարող էր առաջանալ ջրածնից, որն առկա է այն նյութի մեջ, ինչով ձևավորվել են Երկիրը, հարևան մոլորակներն ու E քոնդրիտները: Լորետա Պիանիի և նրա գործընկերների իրականացրած 13 երկնաքարերի հետազոտության համաձայն՝ դրանցում բավարար չափով ջրածնի քանակություն է եղել:

Վեյփինգից և էլեկտրոնային սիգարետից մահացության պատճառը գտնվել է
Այս տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ ամերիկյան 14 նահանգներում արձանագրվել է թոքերի հիվանդության 94 դեպք, որը, ենթադրվում է, կապ ունի էլեկտրոնային սիգարետ ծխելու և վեյպինգի հետ: Բոլոր հիվանդները երիտասարդներ են եղել, ովքեր ծխում են վեյպ, մարիխուանա և էլեկտրոնային սիգարետ: Օգոստոսի վերջին արձանագրվել է այս հիվանդությունից մահվան առաջին դեպքը:

Այժմ գիտնականները գտել են անհասկանալի վիճակի և դրանցից մահացությունների պատճառը: Պարզվեց՝ դա վիտամին E-ի յուղային ֆորման է: Այս տարրը հայտնաբերել են կանեփում (Cannabis), որն օգտագործել են հիվանդները, ինչպես նաև վեյփերի հեղուկներում և հիվանդների օրգանիզմում: Սա առաջին տարրն է, որ գտնվել է բոլոր հիվանդների մոտ և նրանց օգտագործած ապրանքների մեջ: Չնայած դրան, բժիշկները չեն շտապում եզրակացնել, որ հենց այդ յուղն է հանդիսացել թոքերի հիվանդության պատճառը: Նրանք անցկացնում են հավելյալ ուսումնասիրություններ՝ դրանում համոզվելու համար:

Վիտամին E կա մի շարք սննդամթերքներում, ինչպիսին են հլաճուկի և ձիթապտղի յուղը, նուշը: Այդ յուղերը սովորաբար օգտագործվում են մաշկի երիտասարդացման համար: Հայտնի է, որ այն վնասակար չէ վիտամինային հավելումների տեսքով ներս ընդունելու կամ մաշկին քսելու համար: Սակայն շնչելիս վիտամին E-ն կարող է վնասակար լինել: Նրա յուղանման հատկությունները կարող են շնչառական ախտանիշ առաջացնել, ինչի մասին հայտնել են հիվանդները. հազ, հևոց և ցավ կրծքավանդակում:

Առողջապահության պետական դեպարտամենտներն ամեն շաբաթ են նոր հիվանդացությունների մասին են հաղորդում: Օգոստոսի 27-ի դրությամբ 25 երկիր հաղորդել է 215 հնարավոր հիվանդների մասին, ովքեր դիմել են նշված վիճակով: Սեպտեմբերի 4-ին Օրեգոն նահանգում հայտարարել են երկրորդ մահվան մասին՝ ենթադրվող հիվանդությամբ տառապողի: Հիվանդը միջին տարիքի էր, վերջերս էր օրինական խանութից գնել էլեկտրոնային սիգարետ մարիխուանայի յուղով:

Դաշնային լաբորատորիայի հետազոտական արդյունքները, երևում է, հաստատում են Նյու-Յորք նահանգի բժիշկների եզրակացությունները: Նախորդ շաբաթվա վերջում նրանց լաբորատորիան հայտնաբերել է վիտամին E-ի ացետատի շատ բարձր մակարդակ` կանեփի գրեթե բոլոր ստուգված նմուշներում: Ուսումնասիրվել են տասնյակից ավել անալիզներ, արդյունքում բժիշկները պարզել են, որ համենայն դեպս վիտամին E-ի ացետատ պարունակող մեկ մասնիկ հայտնաբերվել է յուրաքանչյուր հիվանդի մոտ, որոնք նյութեր են ներկայացրել հետազոտության համար: