Շեշտ.am (shesht.am) - Feed

ԱՄՆ-ում վերսկսել են թռիչքները համազգային դադարից հետո
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) նոյեմբերի 13-ին հայտնել էր, որ կապի խնդիրներ են առաջացել օդային երթևեկության կառավարման մի քանի կենտրոններում։ Անվտանգության նկատառումներով կարգավորիչը ժամանակավորապես դադարեցրել էր մեկնումները երկրի բոլոր օդանավակայաններից։ Արդեն օդում գտնվող ինքնաթիռներին թույլ էր տրվել վայրէջք կատարել։

FAA-ի հրամանատարական կենտրոնը սահմանափակումը չեղարկել է նոյեմբերի 14-ին՝ Գրինվիչի ժամանակով 01:19-ին։ ԱՄՆ արևելյան ափին դեռ նոյեմբերի 13-ի երեկոն էր։

Ըստ Deutsche Welle-ի՝ թռիչքներին հետևող FlightAware ծառայության տվյալներով ուրբաթ օրը չեղարկվել է ավելի քան 4500 չվերթ։ ԱՄՆ-ի ներսում, դեպի ԱՄՆ կամ այնտեղից ավելի քան 10 հազար չվերթ է ուշացել։ Շաբաթ օրվա համար արդեն չեղարկվել էր մոտ 700 չվերթ։

Խափանումն անդրադարձել է նաև միջազգային երթուղիների վրա։ «Եվրոկոնտրոլը» հայտնել էր, որ FAA-ի խնդրանքով ժամանակավորապես դադարեցվել են իր անդամ երկրներից դեպի ԱՄՆ մեկնումները։ Կանադայի օդային նավիգացիայի ծառայությունը երթևեկության կարգավորման միջոցներ էր կիրառել Տորոնտոյի, Մոնրեալի, Կալգարիի և Վանկուվերի օդանավակայաններում։

ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին խափանումը կապել է հին կապի ցանցի հետ և զգուշացրել, որ բնականոն չվացուցակին վերադառնալու համար ժամանակ կպահանջվի։ Ներքին անվտանգության նախարար Մարքուեյն Մալինի խոսքով՝ կիբերհարձակման նշաններ չեն հայտնաբերվել։