Շեշտ.am (shesht.am) - Feed

Facebook-ը և Instagram-ը որոշել են թաքցնել սեփական և այլոց հրապարակումների հավանումները
Թարմացումն, ինչպես հաղորդվում է, կհայտնվի առաջիկա օրերին: Հավանումների տեսանելիությունը հնարավոր կլինի կարգավորել յուրաքանչյուր հրապարակման համար կամ անջատել ամբողջ ցանկի համար:

Բացի այդ, հնարավոր կլինի կարգավորել, թե որ օգտատերերը կկարողանան տեսնել հավանումները: Հնարավոր կլինի ընտրել «բոլորի մոտ», «ոչ ոքի մոտ», «միայն նրանց, որոնց բաժանորդարված է հեղինակը» գործիքները:

Instagram-ը և Facebook-ը հավանումների թաքցման գլոբալ փորձարկումը սկսել է 2021թ. ապրիլից: Սոցցանցերն այդպիսով ցանկացել են օգնել` նվազեցնելու սոցիալական ճնշումը:

Բացի այդ, փորձարկումներից հետո Instagram-ը փորձագետների հետ համագործակցությամբ ստեղծել է խորհուրդների շտեմարան, որոնք կօգնեն համացանցում հաղթահարել սոցցանցերի ճնշումը:

Հավանումները կթաքցվեն / © Instagram

Instagram-ը նաև փորձարկել է այլ տարբերակներ, որոնք կօգնեին նվազեցնել օգտատերերի վրա ճնշումը: Օրինակ` բաժանորդների թվաքանակը թաքցնելու հնարավորությունը: Նշվում է, որ դա հանգեցրել է բացասական արդյունքի, քանի որ նոր օգտատերերն ուսումնասիրում են այլոց բաժանորդներին` իրենց ցանկը կարգավորելու համար:

2019թ. սկզբին Instagram-ը սկսել էր մարդկանց ոչ մեծ խմբի համար թաքցնել հավանումները: Հեղինակների մտահղացման համաձայն` դա թույլ կտա նվազեցնել սոցիալական ճնշումը, որին ենթարկվում են օգտատերերը, ովքեր մշտապես անհանգստանում են հավանումների քանակի համար:

Facebook-ը թուրքական TRT-ն պետական ԶԼՄ չի համարում
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը նկատել է, որ Facebook-ը մինչ օրս թուրքական TRT World լրատվականն էջի «Թափանցիկություն» բաժնում չի դասակարգել որպես «պետության կողմից վերահսկվող ԶԼՄ»: Լրագրողն իր թվիթերյան էջում գրել է, որ, փաստորեն, «թափանցիկությունը» կիրառելի է միայն Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ:

https://twitter.com/LindseySnell/status/1342071080438145025?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1342071080438145025%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Finfoteka24.ru%2F2020%2F12%2F24%2F76371%2F
Լրագրողի գրառումը՝ «թափանցիկության» մասին:

Սնելի համոզմամբ՝ էջի «թափանցիկությունը» որոշվում է ֆինանսավորմամբ, կառուցվածքով և լրագրողական չափորոշիչներով: Նա պնդել է, որ թեև Facebook-ն այդ մասին չի նշում, սակայն TRT World-ը վերահսկվում է թուրքական կառավարության կողմից:

Facebook-ը սկսել է պիտակավորել պետական վերահսկողության ներքո գտնվող ԶԼՄ-ները
Ամիսներ առաջ Facebook-ի ղեկավարությունում հայտարարել էին, որ մտադիր են պիտակել այն էջերն ու աղբյուրների հրապարակումները, որոնք «մասամբ կամ ամբողջությամբ գտնվում են պետական մարմինների խմբագրական վերահսկողության ներքո»: Այժմ որոշ ԶԼՄ-ների պաշտոնական էջերի վրա հայտնվել են այդպիսի պիտակներ:

Այսպես, «Այս հրատարակչությունը գտնվում է Ռուսաստանի պետական վերահսկողության ներքո» նշումը հայտնվել է Russia Today-ի և Sputnik-ի պաշտոնական էջերում:

Պիտակավորման վերաբերյալ որոշումը Facebook-ն ընդունում է մեդիառեսուրսի ֆինանսավորման վերաբերյալ տվյալների, սեփականատերերի մասին տեղեկության, սեփականության կառուցվածքի և խմբագրական քաղաքականության հիման վրա: Պիտակավորման չափանիշների կազմմանը մասնակցել է 65 փորձագետ՝ ամբողջ աշխարհի ԶԼՄ-ների ոլորտից:

Russia Today-ի էջի պիտակը՝ «Այս հրատարակչությունը գտնվում է Ռուսաստանի պետական վերահսկողության ներքո» / © Facebook

Էջի պիտակավորման վերաբերյալ անհամաձայնության դեպքում հնարավոր է բողոքարկել Facebook-ի որոշումը՝ ներկայացնելով անկախության վերաբերյալ ապացույցներ: Այդպիսի ապացույցներ կարող են լինել ԶԼՄ-ների ոլորտի կողմնակի ոչ պետական փորձագետների եզրակացությունները կամ երկրների օրենքները, որոնք երաշխավորում են աղբյուրի անկախությունը: Սոցցանցի ղեկավարությունը նաև հաշվի է առնելու այլ առանձնահատուկ հանգամանքներ, օրինակ՝ տվյալ երկրում խոսքի ազատության մակարդակը:

Facebook-ը նաև նախաներկայացրել է ԱՄՆ-ում պետական լրատվամիջոցների գովազդի արգելափակումը նախագահական ընտրություններից առաջ (նախատեսված են ս.թ. նոյեմբերին): Հավանական է համարվում, որ այդպիսի որոշում կայացվել է 2016թ. միջադեպից հետո, երբ սոցցանցին մեղադրել են նախընտրական քարոզչության ընթացքում ռուսական միջամտությանը նպաստելու մեջ:

Russia Today-ն արդեն արձագանքել է էջի պիտակավորման մասին որոշմանը: Լրատվամիջոցը հայտարարել է, որ ամերիկյան ընկերությունը վաղուց կապեր ունի ամերիկյան քաղաքական վերնախավի հետ և գերակայում է ամբողջ աշխարհում, տեխնոլոգիական գերիշխանության և գրաքննության վառ օրինակ է:

Facebook-ն ամերիկյան լրատվամիջոցները պիտակավորելու մտադրություն չունի: Ընկերության կիբերանվտանգության քաղաքականության հարցերով տնօրեն Նաթանիել Գլեյչերը հայտարարել է, որ ԱՄՆ-ում նույնիսկ պետական մեդիան է պահպանում անկախություն:

Facebook-ում և Instagram-ում առցանց խանութներ կթողարկվեն
Facebook-ում և Instagram-ում մեկնարկելու է Shops ծառայությունը, որի շրջանակներում առցանց խանութները կարողանալու են սոցցանցում ներառված խանութներ ստեղծել:

Ձեռնարկատերը կարող է ստեղծել գովազդվող ապրանքների ցուցասեղան և ընտրել խանութի ձևակերպում: Shops ծառայությունը հասանելի է լինելու ցանկացած ընկերության համար:

Առցանց խանութի ձևակերպում Ֆեյսբուքում / © Facebook

Օգտատերերը կարող են ապրանքների ցանկը դիտել անմիջապես սոցցանցում, պահպանել հավանած ապրանքները, պատվիրել խանութի կայքում կամ անմիջապես հավելվածում՝ առաքումն ԱՄՆ-ում ձևակերպելու դեպքում: Գնորդները կարող են Messenger-ով, WhatsApp-ով կամ Instagram-ի անձնական նամակներով դիմել վաճառողին:

Shops ծառայությունն օգտատերերի համար հասանելի է դառալու առաջիկա ամիսներին: Ապագայում հնարավոր կլինի կատարել գնումներ՝ դուրս չգալով վաճառողի հետ չատից: Facebook-ը նաև նախատեսում է ավելացնել ապրանքների նշումներ՝ ուղիղ հեռարձակման ժամանակ և ամրակցել օրինականության ծրագրեր:

Ապրանքի նշում՝ ուղիղ հեռարձակման ժամանակ / © Facebook

Դրանով Facebook-ը ցանկանում է աջակցել փոքր բիզնեսին՝ Covid-19 կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Ավելի վաղ ընկերությունը ներկայացրել էր աջակցության այլ գործիքներ՝ ինստագրամյան ստիկերներ և սոցիալական թեգեր:

Facebook-ը բոլորի համար թարմացրել է դեսկթոփային տարբերակի նոր դիզայնը. դյուրին «նավիգացիա» և էջերի ավելի արագ բեռնում
Facebook-ը բոլոր օգտատերերի համար հասանելի է դարձրել դեսկթոփային տարբերակի նոր դիզայնը, որն ընկերությունը ներկայացրել էր դեռևս 2019թ. ապրիլին: 2020թ. փետրվարին օգտատերերի մի մասն արդեն կարողացել է փորձարկել նոր տարբերակը:

Նոր դիզայնում «նավիգացիան» ավելի դյուրին է, իսկ գլխավոր էջն ու այլ բաժիններ ավելի արագ են բեռնվում: Այժմ նաև մուգ թեման է հասանելի. լուսավոր հատվածները ձևավորված են մոխրագույնով: Կապույտը դադարել է լինել հիմնական գույնը, բայց պահպանվել է, օրինակ, «նավիգացիայի» տարրերի ձևավորման մեջ:

Մուգ տարբերակը / © Facebook

Նոր ձևավորմանն անցնելու համար անհրաժեշտ է մուտք գործել օգտահաշվի կարգավորումներ և ընտրել «անցնել նոր Facebook-ին»: Հաղորդվում է, որ գործառույթն աստիճանաբար ավելացվելու է բոլոր օգտահաշիվներում:

Սոցկայքն ավելի դյուրին է դարձրել նոր էջերի ու խմբերի ստեղծումը. այժմ դա հնարավոր է անել մի քանի հպումով՝ ընտրելով ետնանկարը, մասնավորության մակարդակը, նշելով անվանումը և որոշ այլ տեղեկություններ: Հնարավոր է գնահատել խմբի արտաքին տեսքը՝ միացնելով նախադիտումը դեսկթոփային կամ բջջային տարբերակներով:

Սոցցանցի նոր դիզայնը / © Facebook

Ընկերությունից նշել են, որ վերջին շրջանում իրենք աշխատել են բջջային հավելվածների վրա և հայտնաբերել են, որ մի կողմ են դրել դեսկթոփային տարբերակը: Նրանց խոսքով՝ նոր դիզայնն ավելի թարմ է ու հասարակ:

Երկու տարեկան աղջիկը Facebook-ի օգնությամբ փրկել է մորը
Անգլիայի Դորսեթ կոմսության Փուլ քաղաքում երկու տարեկան աղջնակն արագ ռեակցիայի և ուշիմության շնորհիվ փրկել է մոր կյանքը:

Փոքրիկ Սոֆյա Միզենն արագ օգնության է հասել, երբ 28 ամյա մայրիկի՝ Սամանտայի մոտ նոպա է սկսվել: Աղջնակը վերցրել է Սամանտայի սմարթֆոնը և ապաարգելափակել է այն՝ մոր մատը հպելով էկրանի սենսորին: Այնուհետև Սոֆյան բացել է Facebook-ի մեսենջերը և տեսազանգ կատարել տատիկին՝ Դեբի Բեյքերին: Փոքրիկը ցույց է տվել խոհանոցում, դեմքի վրա պառկած մայրիկին:

Բեյքերը շտապօգնություն է կանչել: Երկու տարեկան Սոֆյան 4 տարեկան եղբոր՝ Իտանի հետ սպասել է բժիշկներին: Վերջիններս Սամանտային հասցրել են հիվանդանոց. պարզվել է, որ նրա մոտ աղիքային վարակ է: Երեխաների մայրն անհրաժեշտ բուժում է ստացել և առողջացել:

Սամանտան նշել է, որ օգնությունն ավելի շուտ Իտանից է սպասել, քանի որ որդուն բացատրել է, թե ինչ պետք է անել արտակարգ իրավիճակում: Նա խոստովանել է, որ Սոֆյան սերտել է այն ամենն, ինչ նրա եղբորն է սովորեցրել:

Նախորդ տարի հաղորդվել էր, որ Ուելսում, Ֆլինտշիր քաղաքում, 8 տարեկան տղան փրկել է մորը, ում մոտ անաֆիլակտիկ շոկ է սկսվել: Կինը շոկոլադ է կերել, որն ալերգիկ ծանր ռեակցիա է առաջացրել, և սկսել է շնչահեղձ լինել: Որդին վազել է և շտապօգնություն կանչել:

4 ամյա տղան ԱՄՆ-ում գրիպից մահացել է. նրա մայրը Facebook-ի խմբի խորհրդով հրաժարվել էր պատվաստումից
Փետրվարի սկզբին Կոլորադոյում մահացել է Նաջիի որդին: Տեղի լրատվամիջոցները գրում են, որ դա նահանգում գրիպի սեզոնին արդեն մանկական երկրորդ մահվան դեպքն է: Երեխայի մահից չորս օր առաջ նրա մայրը Ֆեյսբուքում գրառում է կատարել պատվաստման դեմ հանդես եկողների խմբում: Նրան խորհուրդ են տվել փոքրիկին դեղ չտալ գրիպի համար և օգտագործել բնական միջոցներ, այդ թվում և՝ կրծքի կաթ:

Չնայած Facebook-ի խոստմանը՝ սոցցանցից պատվաստումների վտանգավորության մասին կեղծ լուրերը հեռացնելու մասին, տասնյակ հազարավոր մարդիկ հակառակի քարոզող խմբերում են ընդգրկվում՝ կոչ անելով հրաժարվել պատվաստումներից և օգտագործել ժողովրդական միջոցներ:

Գրիպի համաճարակի թեժ շրջան է ԱՄՆ-ում: Նաջիի ընտանիքում հիվանդ էին բոլոր երեխաները

Գրիպի այս սեզոնին ԱՄՆ-ում գրանցվել է 19 մլն հիվանդացություն: 10 հազար մարդ մահացել է, որոնցից 68-ը՝ երեխաներ: Նաջիի ընտանիքում, նրանից բացի, ևս 3 տղաներ կային: Բոլորն էլ գրիպ էին, բայց Նաջին ամենաառողջն էր:

Նրա մոր խոսքով՝ բժիշկները մի քանի անգամ հրաժարվել են հոսպիտալացնել իրեն իր 10 ամսական երեխայի հետ, ով բարձր ջերմաստիճան ուներ: Որդիներից երկուսի մոտ գրիպ էր: Նաջիի մոտ նման սուր ախտանիշներ չկային, սակայն փետրվարի 2-ին մայրը նրան հայտնաբերել է անգիտակից վիճակում: Բժիշկների խոսքով՝ տենդի կամ շնչառության դադարեցման պատճառով երեխայի մոտ նոպա է բռնկվել, որը հանգեցրել է ուղեղի անոքսիկ վնասման:

Նաջին մի քանի օր անցկացրել է կենսապահովման սարքում: Այդ ընթացքում նրա մայրը բուժման նպատակով հավաքել է մոտ 9 հազար դոլար: Փետրվարի 5-ին գրել է, որ տղան մահացել է, բայց շարունակել է գումար հավաքել՝ մյուս երեխաների բուժելու համար:

Դեղերի փոխարեն Նաջիին և նրա եղբայրներին բուժում էին անանուխի յուղով, իսկ խորհրդի համար մայրը դիմում էր «հակապատվաստայիններին»

Նաջիի ծնողները չեն պատասխանել՝ պատվաստե՞լ են երեխաներին, թե՞՝ ոչ: Երեխայի մահից 4 օր առաջ մայրը դիմել է ֆեյսբուքյան Stop Mandatory Vaccination խմբին՝ խորհրդի համար: Սա սոցցանցում «հակապատվասայինների» խոշոր հանրույթ է՝ բաղկացած 139 հազար անդամից: Հրապարակումն արդեն հեռացված է:

Կինը պատմել է, որ բժիշկն իր բոլոր երեխաների համար խորհուրդ է տվել «Տամիֆլյու»՝ հակավիրուսային հայտնի միջոց, բայց նա չի հետևել դեղատոմսին: Ոմանք «Տամիֆլյուն» վիճելի են համարում, քանի որ այն կարող է առաջացնել վտանգավոր հետևանքներ, օրինակ՝ ինքնախեղման դրսևորումներ: Բայց Նաջիի մայրը և խմբի այլ մասնակիցներ ընդհանրապես չեն դիտարկել դեղամիջոցը՝ որպես լուծում:

Նա գրել է, որ որդուն փորձել է բուժել անանուխի յուղով, վիտամին C-ով և լավանդով, բայց դա չի օգնել: 45 մեկնաբաններից ոչ ոք նրան խորհուրդ չի տվել բժշկության մեջ ապացուցված մեթոդներով: Փոխարենը՝ նրան պատմել են այլ «իրական դեղերի» մասին՝ կրծքի կաթի, ուրցի, շամբուկի: Մայրը որոշել է փորձել դրանք:

Facebook-ն արդեն խոստացել է լուծել սոցցանցի հակապատվաստումային շարժման հարցը

2019թ. սոցցանցը խոստացել էր հեռացնել պատվաստումների մասին կեղծ տեղեկությունները: Ֆեյսբուքում և Ինստագրամում շատացել էին հակապատվաստումային շարժումները, ինչը կարող էր Վաշինգտոն նահանգում կարմրուկի աճի պատճառ հանդիսանալ: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անձամբ էր դիմել Մարկ Ցուկերբերգին՝ խնդրելով ուշադրություն դարձնել «հակապատվաստներին»:

Stop Mandatory Vaccination​ խումբը

Հակապատվաստումային խմբերն իրականում հեռացվել էին նախընտրելիների ցանկից և որոնման արդյունքներից, ջնջվում էին նման կոչերով գովազդները: Բայց սոցցանցը դեռ շարունակում է հակապատվաստումայինների համար հարմարավետ միջավայր լինել:

Նաջիի մահվան մասին հրապարակումից հետո Facebook-ի ներկայացուցիչը կրկնել է, որ ընկերությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ ապատեղեկատվությունը նվազեցնելու համար: Հավելել է, որ դրա դեմ պայքարում են ամբողջ հարթակով, ներառյալ մասնավոր խմբերը:

ԱՄՆ-ի Հետաքննության դաշնային բյուրոն ռուսական հավելվածներն անվանել է հակահետախուզական վտանգ
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) համարել է, որ Ռուսաստանում թողարկված բոլոր բջջային հավելվածները կրում են «պոտենցիալ հակահետախուզական վտանգ»: ՀԴԲ տվյալներով՝ ռուսական իշխանությունները կարող են հեռակա հասանելիություն ձեռք բերել դեպի ռուսական ցանցի բոլոր կոմունիկացիաները և սերվերները՝ առանց պրովայդերի թույլտվության:

Նման հայտարարությամբ ԱՄՆ անվտանգային գերատեսչությունը պատասխանել է Դեմոկրատական կուսակցության սենատոր Չակ Շումերի նամակին: Վերջինս լուսանկարների խմբագրման FaceApp հավելվածն անվանել է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ և խնդրել է միջոցներ ձեռնարկել: ՀԴԲ-ն հայտարարել է, որ զգուշավորությունը վերաբորում է նաև նշված հավելվածին:

Հուլիս ամսին FaceApp-ի հեղինակները պատմել են, որ երրորդ անձնանց ոչ մի տեղեկություն չեն փոխանցում: Նրանց խոսքով՝ հավելվածի բոլոր գործառույթները հասանելի են առանց գրանցման և դեպի համակարգ մուտքի, այդ պատճառով տվյալների մեծ մասն օգտատերերին նույնականացնելու համար ընդհանրապես չեն ստացվում:

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջն աշխարհի առաջնորդների էջերի լավագույն 10-յակում է հայտնվել
Միջազգային Twiplomacy կայքը, որն ուսումնասիրում է աշխարհի գրեթե բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների կողմից սոցցանցերի օգտագործումը, պատմել է նաև Facebook սոցիալական կայքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվության մասին:

Ակտիվ առաջնորդների տասնյակը / ©Twiplomacy

«Աշխարհի առաջնորդները Facebook-ում» վերնագրով հոդվածում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգրկվել է Facebook-ում ամենաակտիվ քաղաքական գործիչների լավագույն տասնյակում:

https://twiplomacy.com/blog/world-leaders-facebook-2019/

Հոդվածում նշվում է, որ Փաշինյանն իր էջում հաճախ է ներկայացնում կառավարության գործունեության մասին: Նրա ուղիղ եթերները, ըստ հոդվածի, գուցե և ամենաորակյալը չեն, բայց դուր են գալիս հետևորդներին: Հավելենք, որ Փաշինյանն աչքի է ընկնում նաև իր սելֆիներով:

https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2421982258122155/?type=3&theater

Instagram-ն ամբողջ աշխարհում սկսել է թաքցնել հավանումները
Instagram-ն ամբողջ աշխարհում փորձարկում է հավանումների քանակը թաքցնելու գործառույթը: Արդյունքում՝ հնարավոր չի լինի տեսնել այլոց հավանումների քանակը: Վիճակագրությունը հասանելի կլինի միայն հրապարակման հեղինակին:

Այս մասին հավելվածի թիմը հայտարարություն է տարածել թվիթերյան էջում՝ նշելով, որ փորձարկումը կատարվում է ամբողջ աշխարհում:

https://twitter.com/instagram/statuses/1195009164470181888

Հավանումների քանակը թաքցնելու դեպքեր են արձանագրվել նաև Ռուսաստանում:

Instagram-ի հաղորդագրությունը օգտատիրոջը / ©Кухня Яндекс.Дзена

Instagram-ը դեռևս ապրիլ ամսին էր հայտարարել որոշ երկրների օգտատերերի համար հավանումների տեսանելիության թաքցման փորձարկումների մտադրության մասին: Սոցցանցը սրանով ցանկանում է, որպեսզի օգտատերերն ավելի շատ ուշադրություն դարձնեն բուն հրապարակմանը, ոչ թե՝ հավանումների քանակին:

Փորձարկումն ամռանն արդեն իրականացվել է Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Իռլանդիայում, Իտալիայում, Ճապոնիայում և Նոր Զելանդիայում: Նոյեմբերի 9-ից մեկնարկել է նաև ԱՄՆ-ում: Սոցցանցը հայտնել է, որ բացասական կարծիքներ է ստացել, բայց շարունակելու է փոփոխությունը, քանի որ այն հիմնարար նշանակություն ունի հավելվածում:

https://twitter.com/instagram/status/1151605657642029056?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1151605657642029056&ref_url=https%3A%2F%2Fshesht.am%2Fnews%2Finstagram-like

Instagram-ի ներկայացուցիչները նշել են, որ հասկանում են հավանումների քանակի կարևորությունը մի շարք օգտատերերի համար, օրինակ՝ գովազդային գործունեության համար: Հաղորդվել է, որ այս ուղղությամբ աշխատում են: Առաջարկվել է, օրինակ, ստեղծել հատուկ հարթակ կամ API, որի օգնությամբ գովազդատուները կկարողանան հետևել առաջխաղացման արդյունքներին:

Բացի Instagram-ից՝ հավանումների քանակի վերաբերյալ առանձին օգտատերերի համար նմանատիպ փորձարկումներ են կատարում նաև Facebook-ը և ВКонтакте-ն: