Շեշտ.am (shesht.am) - Feed

Forbes-ն առաջին անգամ կազմել է TikTok-ի՝ 1մլն դոլարից բարձր եկամուտ ունեցող աստղերի վարկանիշը
Ամերիկյան Forbes-ը կազմել է TikTok-ի ամենաբարձր վարձատրվող աստղերի առաջին վարկանիշը: Այնտեղ 7 բլոգեր է ներառվել, որոնցից յուրաքանչյուրը 2019թ. հունիսից մինչև 2020թ. հունիսը վաստակել է 1 մլն դոլար: Վարկանիշային ցանկը կազմելիս հաշվի են առնվել միայն այն բլոգերները, ովքեր հայտնի են դարձել TikTok-ի միջոցով:

Էդիսոն Ռեյ Իստերլինգ

Իստերլինգը 2020թ. TikTok-ի շնորհիվ վաստակել է շուրջ 5 մլն դոլար: Նա ունի 54,1 մլն հետևորդ: Վերջիններիս առաջին մեկ մլն-ը հավաքվել են աշնանը, երբ հայտնվել են առաջին հրապարակումները՝ Fashion Nova հագուստի առցանց խանութի հովանավորությամբ:

Այնուհետև աջակցել են Reebok-ը, Daniel Wellington-ը և ուրիշներ: Բացի այդ՝ աղջիկը թողարկել է կոսմետիկայի սեփական շարքը՝ Item Beauty-ն՝ Madeby ստարտափի հետ համագործակցությամբ, անդամագրվել է American Eagle-ին և մայրիկի հետ միասին թողարկել է Spotify պոդքաստը:

Չառլի Դ'Ամելիո

Նա TikTok-ում է հայտնվել 2019թ. հունիսին և մեկ տարվա ընթացքում վաստակել է 4 մլն դոլար: Ունի 76,8 մլն հետևորդ: Այս օգտատերը TikTok-ում տեսանյութեր է հրապարակել Prada-յի Փարիզյան շաբաթից, նկարահանվել է Սուպեր գավաթի գովազդում, հովանավորչական գործարք է կնել կոսմետիկայի EOS ընկերության հետ, քրոջ՝ Դիքսիի հետ դարձել է Hollister-ի նոր դեմքը, նաև թողարել է մերչ:

Դիքսի Դ'Ամելիո

Դիքսի Դ'Ամելիոն ունի 32,8 մլն հետևորդ: Մեկ տարվա ընթացքում վաստակել է 2,9 մլն դոլար: Քրոջ՝ Չառլիի հետ թողարկել է կոսմետիկայի շարք՝ Morphe-ի գործընկերությամբ: TikTok-ում հանրահայտությունից հետո Դիքսին սկսել է երաժշտական կարիերա. նրա առաջին երգը՝ Be Happy-ն, 58 մլն դիտում է ունեցել և YouTub-յան թրենդում առաջին տեղն է զբաղեցրել:

Լորեն Գրեյ

Լորեն Գրեյը մեկ տարվա ընթացքում 2,6 մլն դոլար է վաստակել: Ունի 46,1 մլն հետևորդ: 2018թ. նա գործարք է կնքել Virgin Records-ի հետ և այդ օրվանից հետո 7 երգ է թողարկել: Մինչև այս գարունը Գրեյն ուներ երկրպագուների ամենամեծ բազան՝ բոլոր TikTok-երների շարքում, ինչը նրա համար գործարք են ապահովել Skechers-ի, Hyundai-ի և Burger King-ի հետ:

Ներկայումս Գրեյը կենտրոնացած է Revlon-ի հետ գործարքի վրա: Նա կոնտենտ է նախապատրաստում TikTok-ում ընկերության օգտահաշվի համար և աշխատում է սեփական տեսահոլովակի վրա, որը Revlon-ն է հովանավորել:

Ջոշ Ռիչարդս

Ռիչարդը TikTok-ի օգնությամբ վաստակել է 1,5 մլն դոլար: Նա կիրառել է գումար աշխատելու նաև ավանդական մեթոդներ. գովազդային պայմանագրեր Reebok-ի և HouseParty-ի հետ, սեփական մերչի թողարկում, գովազդ YouTube-ում և համաձայնագիր Warner Records-ի հետ՝ երգերի թողարկման վերաբերյալ:

Նա նաև համահիմնադիրն է տաղանդների ղեկավարման TalentX ընկերության, խմիչքներ արտադրող Ani Energy բիզնեսի և միացել է Triller ընկերությանը՝ TikTok-ի մրցակցին՝ որպես ռազմավարական տնօրեն:

Մայքլ Լի

Մայքլ Լին բազմամյա գործընկերություն է հաստատել Bang-ի՝ էներգետիկ արտադրող ընկերության հետ. շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հրապարակումներ է տեղադրում՝ խմիչքի հիշատակմամբ: Մեկ տարվա ընթացքում Լիի եկամուտը կազմել է 1,2 մլն դոլար:

Սփենսեր Իքս

Սփենսեր Իքսը TikTok-ում է հայտնվել 2019թ. փետրվարին: Իր 10 մլն հետևորդների և Uno, Oreo, Sony ընկերությունների հովանավորության շնորհիվ նույնպես վաստակել է 1,2 մլն դոլար:

Forbes-ը խորհուրդ է տվել գարնանն այցելել Գյումրի
Հեղինակավոր Forbes ամսագիրը զբոսաշրջության ոլորտի փորձագետների կարծիքների հիման վրա կազմել է 17 ամենագեղեցիկ քաղաքների ցանկը, ուր գարնանն արժե մեկնել։ Նրանց շարքում է նաև Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին:

Ամսագիրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այժմ հնարավոր է բյուջետային ավիաուղիներով Գյումրի մեկնել նաև Գերմանիայից ու Հունաստանից: Նշվում է, որ այժմ Գյումրին հայտնի է ոչ միայն 1988թ. ավերիչ երկրաշարժով, այլև իր ուրույն կոլորիտով ու մշակութային հաստատություններով, համեղ ուտեստներով: Ընդգծվել է նաև գյումրեցիների հումորը:

Հոդվածում որպես Գումրվա առանձնահատկություն են նշվում նաև ցուրտ եղանակի նահանջից հետո բացվող ծաղիկներով, բերք ու բարիքով: Ընդգծում է ՀՀ երկրորդ քաղաքում յուրօրինակ ոճի սրճարանների, խանութների առկայությունը:

Herbs & Honey սրճարանը Գյումրիում / © Forbes, Արամ Վարդանյան

Առաջարկվում է Գյումրի այցելել՝ տեղական բուսատեսակներից պատրաստված թեյը վայելելու, արվեստի գործերին ծանոթանալու և պարզապես հանգստանալու համար:

Գյումրիից բացի՝ Forbes-ը խորհուրդ է տալիս գարնանն այցելել նաև Հունզա (Պակիստան), Լոնդոն (Անգլիա), Թբիլիսի (Վրաստան) և այլն:

Ըստ Forbes-ի՝ 5-ամյա Նաստյան ամենաբարձր վարձատրվող YouTube-բլոգերների ցանկում երրորդն է
Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող YouTube-բլոգերների վարկանիշային ցանկը: Երրորդ տեղը զբաղեցրել է Կրասնոդարի մարզից Նաստյա Ռաձինսկայան. 5 տարեկան աղջնակը տարեկան գնահատվել է 18 մլն դոլար:

Նաստյան իր հայրիկի հետ վարում է միաժամանակ մի քանի ալիք: Նրանք ընդհանուր առմամբ ունեն 107 մլն հետևորդ: Օրինակ՝ Like Nastya Vlog ալիքին հետևում է 42 մլն օգտատեր: Նաստյայի տեսահոլովակները թողարկվում են 7 լեզվով: 2018թ. բլոգերների ընտանիքը Ռուսաստանից տեղափոխվել է ԱՄՆ: 2020թ. լույս կտեսնի աղջնակի սեփական գիրքը, իսկ առայժմ, ինչպես հաղորդվում է, հովանավորների, այդ թվում և՝ Dannon-ի ու Legoland-ի կողմից ստանում է վեցանիշ կտրոններ:

Ամսագիրն ընդգծում է, որ նորածին Նաստյայի մոտ բժիշկներն ախտորոշել են մանկական ուղեղային կաթված (ДЦП): Ծնողները ստեղծել են YouTube-ալիք` բուժման արդյունքում երեխայի զարգացումը փաստագրելու նպատակով: Այսպես, հիմնական միջոցը տեսախցիկի առաջ աշխատելն է եղել:

https://youtu.be/fqKpJxLtuvw
Նաստյան և հայրիկը / ©Like Nastya Vlog

Ամենաբարձր վարձատրվող YouTube-բլոգերների վարկանիշային ցանկում առաջինը յոթամյա Ռայան Քաջին է: Նրա եկամուտները տարեկան 26 մլն դոլար են:

Իսկ ընդհանուր առմամբ` վարկանիշային ցանկի առաջին տասնյակն այս տեսքն ունի.

1. Ռայան Քաջի — 26 մլն դոլար՝ տարեկան.2. Dude Perfect — 20 մլն.3. Անաստասիա Ռաձինսկայա — 18 մլն.4. Rhett and Link — 17,5 մլն.5. Ջեֆրի Սթար — 17 մլն.6. Preston — 14 մլն.7. PewDiePie — 13 մլն.8. Markiplier — 13 մլն.9. DanTDM — 12 մլն.10. VanossGaming — 11,5 մլն:

Ռայանն այս ցանկում 2018թ. նույնպես առաջինն է եղել՝ 22 մլն դոլարով: Տեսանյութերից բացի` Քաջին արտադրում է խաղալիքներ ու հագուստ՝ սեփական բրենդի ներքո, ունի նաև հեռուստատեսային շոու:

Forbes-ը Երևանն ընդգրկել է 10 թերագնահատված վայրերի ցանկում, ուր կարելի է այցելել 2020թ.-ին
Հռչակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է աշխարհի վայրեր, որոնք ըստ արժանվույն գնահատված չեն որպես զբոսաշրջային ուղղություններ, բայց խոստումնալից են: Նրանց շարքում է նաև Երևանը: Ամսագրի լրագրողը Հայաստանը ներկայացնում է որպես աշխարհի առաջին քրիստոնեական երկիր՝ հնագույն պատմությամբ:

Ամսագրի նշված հոդվածում խոսվում է Հայաստանի՝ այցելության համար ամենահետաքրքիր կառույցների՝ քրիստոնեական եկեղեցիների և UNESCO-ի ցանկում ընդգրկված հոյակերտ տաճարների ավերակների մասին:

Հեղինակները նշում են, որ մայրաքաղաք Երևանը հայտնի է նաև այստեղից դեպի Հայաստանի ազգային խորհրդանիշ հանդիսացող Արարատ լեռը բացվող տեսարանով: Խոսվում է նաև Երևանի բնութագրի՝ «վարդագույն քաղաքի» մասին՝ վարդագույն հրաբխային տուֆով կառուցված ճարտարապետական շինությունների պատճառով:

Երևանյան առանձնահատկություններից նշվել են նաև Դոլմամա ռեստորանը, ուր այցելել են բազմաթիվ ճանաչված մարդիկ, այդ թվում՝ Հիլարի Քլինթոնը, արքայազն Չարլզը,  Ժերար Դեպարդյեն, դեպի Հանրապետության Հրապարակ բացվող Մարիոթ հյուրանոցը: Հոդվածում խորհուրդ է տրվում այցելել հենց այս վայրերը, ուր եղել է նաև Քիմ Քարդաշյանը:

Երևանից բացի, Forbes-ի թերագնահատված վայրերի ցանկում են ընդգրկվել Ուրուգվայի Կոլոնիա-դել-Սակրամենտոն, Վիետնամի Կոն Դաոն, Նիգերիայի Լագոսը, Կամբոջայում Մոնդուլկիրին, Բելիզի Պունտա Գորդան, Նիդերլանդների Ռոտերդամը, ԱՄՆ-ի Սան Անտոնիոն, Չիլիի Սանտյագոն և Չեխիայի Տելչը:

Հոդվածի հեղինակները պնդում են, որ այս վայրերն ընդհանուր առմամբ հայտնի են փորձառու զբոսաշրջիկներին, սակայն կարիք կա, որպեսզի առավել մանրամասն ուսումնասիրվեն:

Forbes պարբերականը ծավալուն հոդվածով պատմել է Հայաստանի մասին
Հեղինակավոր Forbes պարբերականը Հայաստանի առանձնահատկությունների մասին ծավալուն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանում բնակավայրերին, հյուրանոցներին, մթերքին ու տեսարժան վայրերին:

Պարբերականի հոդվածագիր Բրեաննա Վիլսոնը նշել է, որ միայն Սևանա լիճ գնալով կարելի է պատկերացում կազմել հայաստանյան տեսարժան վայրերի այն գեղեցկության մասին, որն առաջարկվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկներին:

Հոդվածի հեղինակն ուշադրություն է հրավիրել Կալավանի, Գոշի, «Դիլիջան» ազգային արգելոցի աշնանային գեղեցկության վրա: Նրան հատկապես ոգևորել են տերևների գունառատությունն ու անընդհատ փոփոխվող տեսարանները:

Գոշավանք / ©Forbes, null GETTY

Պարբերականում հիշատակվում է հայերի հյուրասիրության, ինչպես նաև հայկական տնական օղու մասին: Հոդվածագիրը նկարագրել է նաև տեղի հյուրատները, որտեղ, ըստ նրա, զբոսաշրջիկը կարող է իրեն զգալ որպես հայկական իրականության մաս՝ ամբողջովին ներգրավվելով հայկական առօրյայի մեջ:

Հյուրատուն` Կալավանում / ©Forbes, GETTY

Բրեաննա Վիլսոնը առանձնահատուկ կերպով նկարագրել է հայկական խոհանոցը: Նրան հատկապես դուր են եկել պանրի տեսականին, տնական տոլման, թարմ և մաքուր բանջարեղենը, լավաշը:

Հյուրասիրություն՝ Խաչարձանի հյուրատանը / ©Forbes, Breanna Wilson

Լրագրողն ասում է, որ հայկական համեղ տոլման ճաշակելուց հետո հայերն անպայման կառաջարկեն ձմերուկ և սուրճ, փախլավա, որն ուտելիս ցանկանում ես լպստել մատներդ:

Հայաստանի լեռնային շրջաններում պետք է ունենալ համապատասխան կոշիկներ / ©Forbes, Breanna Wilson

Հեղինակն այս բարիքներից օգտվելու համար զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս հարմարավետ կոշիկներ վերցնել՝ հաշվի առնելով Հայաստանի լեռնային պայմանները և եղանակային անակնկալները, որոնք տարվա այս եղանակին այստեղ սովորական երևույթ են: