Շեշտ.am (shesht.am) - Feed

Ford Focus-ի վարորդը տուգանվել է 703 կմ/ժ արագությամբ երթևեկելու համար
Իտալիայում Ford Focus-ի վարորդը տուգանվել է արագությունը գերազանցելու համար: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն արձանագրող տեսախցիկի տվյալներով՝ 70 կմ/ժ սահմանափակմամբ գոտում իտալուհին ընթացել է... 703 կմ/ժ արագությամբ:

Տեղի ոստիկանությունը մեքենայի տիրոջը տուգանել է 850 եվրոյով և վարորդական իրավունքի վկայականից նվազեցրել է տուգանային 10 միավոր (2003թ.-ից Իտալիայում գործում է այսպես կոչված բալային համակարգ. վկայականի ստացման պահին տրվում է 20 միավոր, որի զրոյացման դեպքում վարորդը կրկին քննություն է հանձնում՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով):

Անկոնայի մարզի Օֆանյա քաղաքի վարչակազմի նախկին խորհրդական, ճանապարհային երթևեկության կանոնների վերահսկման կոմիտեի ներկայացուցիչ Ջովանի Ստրոլոգոն, ում օգնության համար դիմել է տուգանված վարորդը, խորհուրդ է տվել ոստիկանությանը դատի տալ և պահանջել փոխհատուցում:

Ջովանի Ստրոլոգոն նշել է, որ ոստիկանությունն իրավունք չունի անհավանական չափի տուգանք սահմանելու, քանի որ ակնհայտ է, որ մեքենան, որի առավելագույն արագությունը 250 կմ/ժ է, չի կարող թռչող ինքնաթիռի արագությամբ ընթանալ, ուստի այն փաստը, որ անսարք տեսախցիկի արձանագրությունը համարվել է չկատարված խախտման ապացույց, ոստիկաններին պատժելու վարորդին փոխհատուցելու առիթ է:

Ավելի վաղ Կուրսկի մարզում Hyundai Solaris-ի վարորդը տուգանվել էր 313 կմ/ժ արագության համար, այն դեպքում, երբ վերջին սերնդի այդ մոդելի առավելագույն արագությունը 183-193 կմ/ժ է:

Վաճառվել են առաջին մարդանման Digit ռոբոտները
Agility Robotics-ի Digit ռոբոտների առաջին գնորդը դարձել է Ford Motor Company-ն: Սա ավտոմատացման նոր մեթոդների մշակման ոլորտում Agility և Ford ընկերությունների համագործակցության շարունակությունն է: Ռոբոտների գինը չի հաղորդվել, սակայն տեղեկություններ կան, որ խոսքը մեծ գումարի մասին է:

Ford Research and Advanced Engineering ընկերության փոխնախագահ և տեխնիկական տնօրեն Քեն Վաշինգտոնը հայտարարել է, որ համացանցում մանրածախ վաճառքի ծավալների աճով պայմանավորված՝ ռոբոտները կարող են օգնել առևտրային գործընկերներին՝ բիզնեսն ամրապնդելու. առաքումները կդառնան ավելի արդյունավետ և հասանելի բոլորին: Նրա խոսքով՝ Digit ռոբոտների հետ հնարավոր կլինի խթանել հետազոտական աշխատանքը:

Agility Robotics ընկերությունում նույնպես ուրախ են: Գլխավոր տնօրեն Դամիոն Շելթոնը նշել է, որ մարդանման ռոբոտը, որն ունակ է բեռներ տեղափոխել, հասանելի կլինի գնորդներին արդյունաբերության ամենատարբեր բնագավառներում՝ ինչպես շինության ներսում, այնպես էլ դրսում աշխատելով: Շելթոնը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներում ընկերության արտադրանքն իրեն լավագույնս կդրսևորի բեռնափոխադրումների ոլորտում:

Digit / ©Agility Robotics

Digital ռոբոտը կարող է քայլել ուղղահայաց կեցվածքով՝ չնչին ծախսով: Այն հեշտությամբ հաղթահարում է խոչընդոտները, որոնց բախվում են մարդիկ առօրյայում:

Digital-ի յուրահատուկ հնարավորությունները թույլ են տալիս ռոբոտին տեղավորել փոքր տեղերում, օրինակ՝ մեքենայի հետնամասում: Ռոբոտը կարող է տեղափոխել մինչև 18 կգ բեռ: Digit-ը կարող է գործել նաև խմբի կազմում՝ այլ սարքավորումների հետ փոխգործակցությամբ:

https://youtu.be/r2dYmI2HKdk
Digit-ի ռոբոտները սովորել են գործել խմբում / ©Популярная Наука

Ավելի վաղ Boston Dynamics-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ցուցադրվում էին ընկերության ձեռքբերումները անտրոպոմորֆ ռոբոտների արտադրության ոլորտում: Ամերիկյան ինժեներները ռոբոտներից մեկին սովորեցրել են ցատկել, գլուխկոնծի տալ, կանգնել ձեռքերի վրա և ցատկելիս պտտվել 360 աստիճանով:

Բայց դրանք ձեռքբերումների մի մասն են, որոնցով վերջին տարիներին կարող է հպարտանալ Boston Dynamics-ը: Աղբյուրի հիշեցմամբ՝ 2019թ. Boston Dynamics-ը վաճառքի է հանել Spot ռոբոտ-շներին: