Շեշտ.am (shesht.am) - Feed

G7-ի արտգործնախարարները Փարիզում կքննարկեն Ուկրաինային օգնությունն ու Մերձավոր Արևելքի ճգնաժամերը
Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ նախարարները կքննարկեն Ուկրաինայի ռազմական կարողությունների ամրապնդումը, ֆինանսական օգնությունն ու էներգետիկ աջակցությունը։ Ֆրանսիան, որն այս տարի նախագահում է G7-ում, հանդիպմանը հրավիրել է նաև Ուկրաինայի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Հարավային Կորեայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներին։

Reuters-ը, վկայակոչելով դիվանագետներին, հաղորդում է, որ Կիևին լրացուցիչ հակաօդային պաշտպանության միջոցներ տրամադրելու հարցը քննարկման առանցքային թեմաներից կլինի։ Փարիզի հանդիպումը նախորդում է նոյեմբերի 10-ին Աբու Դաբիում նախատեսված՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցություններին։

Մերձավոր Արևելքի հարցերից առանձնանում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Փարիզ մեկնելիս լրագրողներին ասել է, որ Թեհրանի հետ բանակցություններում մոտալուտ առաջընթաց չի ակնկալում։ Reuters-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնի մի շարք դաշնակիցներ մտահոգված են, որ նոր ռազմական գործողությունները կարող են խորացնել ճգնաժամը։

Ֆրանսիայի հրապարակած օրակարգում կան նաև պարենային անվտանգության, մարդասիրական օգնության մատակարարման և արհեստական բանականության անվտանգության հարցեր։ Մարդասիրական օգնության քննարկմանը կմասնակցի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Լյուք Լինդբերգը։

Նույն օրը Փարիզում առանձին հանդիպում է նախատեսված Չեռնոբիլի ատոմակայանի վնասված պաշտպանիչ կառույցի վերականգնման համար միջոցներ ներգրավելու նպատակով։ Այն կազմակերպում են Ֆրանսիան, Ուկրաինան և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը։ Բանկը նշում է, որ կառույցը վնասվել է 2025 թվականի փետրվարին՝ անօդաչուի հարվածից։