Շեշտ.am (shesht.am) - Feed

Ամերիկյան նավատորմը հաստատել է ՉԹՕ-ների տեսանյութի իսկությունը
Այս պատմությունն ունի բազմաթիվ մութ կողմեր, իսկ հարցերը ժամանակի ընթացքում շատանում են: Հիշեցնենք՝ 2019թ. գարնանը
The New York Times-ի լրագրողները զրուցել էին ԱՄՆ ՌԾՈՒ օդաչուների հետ, ովքեր ամերիկյան մերձափնյա հատվածում թռիչքների իրականացնելիս չճանաչված թռչող
օբյեկտների
էին
հանդիպել:

Հաղորդվում է, որ դրանցից մեկը նման է եղել հոլաձև և շարժվել քամուն հակառակ: Ռազմական օդաչուների խոսքով` օբյեկտները շարժիչ չեն ունեցել: Միաժամանակ, ՉԹՕ-ները դրսևորել են այնպիսի ունակություններ, որոնք ի վիճակի
չեն
իրագործելու
գոյություն
ունեցող
և
նախատեսվող
ինքնաթիռներն
ու
ուղղաթիռները.
արագություն,
մանևրելու
ունակություն,
թռիչքի
տևողություն:

Ավելի ուշ օդաչու Ռայան Գրեյվզը հայտարարել էր, որ ՉԹՕ-ների հանդիպել է ոչ միայն ԱՄՆ-ի տարածքում, այլև աշխարհի այլ անկյուններում՝ Միջերկրական ծովի և Պարսից
ծոցի
վրա:

Ներկայումս ԱՄՆ Ռազմածովային ուժերը հաստատել են, որ ենթադրաբար չպարզված թչռող օբյեկներին վերաբերող տեսահոլովակներն իրական են: Խոսքը FLIR1-ին, Gimbal-ին և GoFast-ին վերաբերող նյութերին է վերաբերում: ՌԾՈՒ հրամանատարությունը դժվարանում է ասել, թե իրականում ինչ է երևում կադրերում: ՌԾ նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ Ջոզեֆ Գրադիշերը հայտարարել է, որ ՌԾՈՒ-երը տեսանյութերում երևացող մարմինները համարում են չճանաչված օդային երևույթներ:

https://youtu.be/6rWOtrke0HY
Gimbal-ի տեսանյութը / ©To The Stars Academy of Arts & Science

Ինչպես զինվորականը նշել է, որ այդպես են բնութագրվում, քանի որ այն իրենից ենթադրում է չգրանցված կամ չճանաչված թռչող օբյեկտների դիտարկման և արձանագրման հիմնական նկարագրություն: Այդպիսինները թռչում են տարբեր շրջանների օդային տարածություններում, որոնք վերահսկվում են ԱՄՆ ԶՈՒ-երի կողմից:

https://youtu.be/wxVRg7LLaQA
FLIR1-ի տեսանյութը / ©To The Stars Academy of Arts & Science

Աղբյուրը հիշեցնում է, որ ներկայացված տեսանյութերից մեկը նկարահանվել է 2015թ. ԱՄՆ-ի մերձափնյա հատվածում F/A-18E/F Super Hornet կործանիչից՝ Raytheon AN/ASQ-228 օպտիկաէլեկտրոնային նշանառման համալիրի կիրառմամբ: Մեկ այլ հանդիպում տեղի է ունեցել 2004թ. կալիֆորնիական ափին. դիտարկման ժամանակ օդաչուները չեն թաքցրել իրենց զարմանքն ու ակտիվորեն քննարկել են, թե ինչ են տեսել:

https://youtu.be/wxVRg7LLaQA
Go Fast-ի տեսանյութը / ©To The Stars Academy of Arts & Science

F/A-18E/F Super Hornet-ը հանդիսանում է ամերիկյան չորրորդ սերնդի կործանիչ, որն ունի զարգացած ռադիոէլեկտրոնային սարքավորումների կողային համալիր, մասնավորապես՝ հզոր ռադիոլոկացիոն կայանք: Ինքնաթիռն ԱՄՆ կողմից աստիճանաբար շահագործումից դուրս բերվող F/A-18 Hornet-ի կատարելագործված տարբերակն է: Super Hornet –ների հետ միաժամանակ ավիակիրների վրա են լինում նաև առավել զարգացած կործանիչներ, ինչպիսիք են F-35C-երը: