Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայտնի են Հայաստանում 2019թ. ամենաշատ ներբեռնվող հավելվածներն ու խաղերը
Similarweb կայքի տվյալներով՝ Հայաստանում iPhone օգտագործողները Apple App Store-ի անվճար տիրույթից հիմնականում ներբեռնում են շփման, նկարների խմբագրման, ինչպես նաև գնումներ կատարելու համար նախատեսված հավելվածներ: Ներկայացնում ենք ամենաշատ ներբեռնվող հավելվածները:

iPhone-ի անվճար հավելվածների ԹՈՓ հնգյակը

1. Messenger.2. Viber Messenger: Chats & Calls.3. PicArt Editor - Face Age.4. Snapchat.5. AliExpress Shopping App:

Անվճար հավելվածների առաջին հնգյակից դուրս են մնացել Call of Duty®: Mobile-ը,PicsArt Photo Editor + Collage-ը, InShot - Video Editor-ը, Google Translate-ը, MusiC ‣ Play Unlimited Musi.C-ը:

iPhone-ի վճարովի հավելվածների ԹՈՓ հնգյակը

1. Earn to Die, 0,99 դոլար.2. Threema, 2,99 դոլար.3. Puffin Browser Pro, 4,99 դոլար.4. Earn to Die 2, 0,99 դոլար.5. Astvatsashunch (Girk Grots), 4,7 դոլար (299 ռուբլի):

Վճարովի հավելվածների առաջին հնգյակից դուրս են մնացել Mapcam Info - հակառադարը, Good Maps - for Google Maps, with Offline Map, Directions, Street Views and More-ը, Can Knockdown 3-ը, TurboScan™ Pro: PDF scanner-ը և Hipstamatic Classic-ը:

iPad-ի անվճար հավելվածների ԹՈՓ հնգյակը

1. Wish - Shopping Made Fun.2. 2 3 4 Player Games.3. RealmCraft 3D: Survive & Craft.4. Idle Fitness Gym Tycoon - Game.5.gg - Transportation Service:

iPad-ների համար ներբեռնվող անվճար հավելվածների առաջին հնգյակից դուրս են մնացել Tomb of the Mask: Color-ը, Color Fill 3D-ն, Icing on the Cake-ը, My Cat! – Virtual Pet Game-ը և Bowmasters - Multiplayer Game-ը:

iPad-ի վճարովի հավելվածների ԹՈՓ հնգյակը

1. Duet Display, 9,99 դոլար.2. Notability, 8,99 դոլար.3. Jelly Defense, 2,99 դոլար.4. StickWars, 0,99 դոլար.5. Affinity Designer, 13,99 դոլար:

iPad-ների համար ներբեռնվող վճարովի հավելվածների առաջին հնգյակից դուրս են մնացել Sprinkle!-ը, Ararat: Armenian Bible-ը, SoundCue-ը, Luxor: Amun Rising HD-ը, EagleEyesHD Plus-ը:

iPhone 11, Watch 5, նոր iPad. ի՞նչ ներկայացրեց Apple-ն այս շնորհանդեսին
Առաջին iPhone-ը՝ երեք տեսախցիկով, մշտապես աշխատող էկրանով Apple Watch Series 5 և թարմացված iPad

iPad

iPad Pro 2019 / ©Ամելիա Հոլոուեյթի Քրեյլս, The Verge-ի համար

Apple-ը մեծացրել է 9,7 դյույմ էկրանով iPad -ը և ամենապահանջված մոդելին ավելացրել է Smart Connector:

Նորություններ

10,2 դյույմ անկյունագծով էկրանԼիաչափ ստեղնաշարի միացման համար Smart Connector` ինչպես iPad Pro-ի վրաԱշխատում է Apple-ի նոր օպերացիոն համակարգով՝ iPadOS-ով, և ունի iPad Pro-ի մի շարք հնարավորություններA10 Fusion պրոցեսորSmart Keyboard և Smart Pencil:

Հաղորդվում է, որ այն վաճառքում կլինի սեպտեմբերի 30-ից: Նոր iPad-ները կլինեն արծաթագույն, ոսկեգույն և «մոխրագույն տիեզերք» գույնի, կունենան 32 և 128 ԳԲ հիշողություն: Գինը` 329 դոլար:

Apple Watch Series 5

Նորամուծություններ

Always-On Retina նոր էկրան, որը միշտ միացված էԷկրանի մշտական ակտիվությանը զուգահեռ՝ աշխատանքի ռեժիմը չի կրճատվի. Apple-ի հաղորդմամբ՝ մեկ լիցքավորմամբ ժամացույցն աշխատում է լիարժեք աշխատանքային օրԿողմնացույց և հնարավորություն՝ աշխարհի ավելի քան 100 երկրում արտակարգ իրավիճակների ծառայություններին զանգահարելուՍրտի աշխատանքը ստուգելու համակարգՍպիտակ կերամիկայից պատրաստված մոդել

https://youtu.be/1yQdaFTG7VE
Apple Watch Series 5 / ©Чудо техники

Apple Watch-ը մեծ դեր ունի առողջապահության հարցում. այն ստուգում է շրջակա աղմուկի մակարդակը, սրտի աշխատանքը և կանացի առողջությունը:

GPS-ով մոդելները կարժենան 399 դոլար, բջջային մոդուլով մոդելները` 499 դոլարով, իսկ նախորդ մոդելները կդառնան 199 դոլար: Apple Watch Series 5-ը վաճառքում կլինի սեպտեմբերի 20-ից:

iPhone 11

Apple-ը ներկայացրել է iPhone Xr-ի հետնորդին, որի վրա արված գլխավոր փոփոխությունը տեսախցիկների բարելավումն է:

Նոր iPhone-ների շնորհանդես / ©youtube.com

Հիմնական փոփոխություններ

Dolby Atmos համակարգի առկայությունՀետնամասում 12 ՄՊ կրկնակի տեսախցիկմ, վիդեո՝ 4K60FPSԴիմային տեսախցիկը նույնպես 12 ՄՊ էԲարելավվել է դիմանկարի ռեժիմըԳիշերային ռեժիմ. iPhone 11-ն ունի սակավ լուսավորության պայմաններում արված նկարների որակը բարձրացնող հնարավորությունԴիմային տեսախցիկը նկարում է slowmo-հոլովակներ. Apple-ն այս ֆունկիցան անվանել է Slofies` դանդաղ սելֆիA13 Bionic պրոցեսոր. ըստ Apple-ի՝ սա սմարթֆոնների համար նախատեսված ամենաարագաշարժ պրոցեսորն է: Այն A12 Bionic-ից արագ է 15-40%-ով, իսկ էներգաարդյունավետությունը բարձր է 20-30%-ովՆոր U1 չիպ. Ultra Wide Band տեխնոլոգիայի շնորհիվ այն թույլ է տալիս հայտնաբերել շրջակայքում առկա սարքավորումներըԱշխատանքային ռեժիմը iPhone 11-ից մեկ ժամով ավել է6.1 դյույմ էկրան՝  Liquid Retina:

https://youtu.be/H4p6njjPV_o
iPhone 11 / ©Apple

iPhone 11-ը կարժենա 399 դոլար: Կլինեն կանաչ, դեղին, սև, սպիտակ, կարմիր և մանուշակագույն, 64, 128 և 256 ԳԲ հիշողությամբ մոդելներ:

iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max

iPhone Xs-ը և iPhone Xs Max-ը կփոխարինվեն 3 տեսախցիկներով:

iPhone 11 Pro / ©venturebeat.ru

Հիմնական բնութագիրը և փոփոխությունները

Երկու մոդել՝ Pro-ն ունի 5,8 դյույմ անկյունագծով էկրան, իսկ Pro Max-ը՝ 6,5iPhone Pro-ի հիմնական առանձնահատկությունը տեսախցիկների 3-րդ սենսորի համակարգն է, որի շնորհիվ գերընդլայնված դիտանկյամբ նկարներ ու հոլովակներ են ստացվում12 ՄՊ տեսախցիկ՝ յուրաքանչյուրըՏեսախցիկները տարբեր ֆոկուսային տիրույթներ և ապերտուրաներ ունենDeep Fusion տեխնոլոգիա. նոր տեսախցիկը միաժամանակ նկարահանում է 9 պատկեր, որոնցից 4-ը՝ մինչև նկարելու կոճակը սեղմելը: Արհեստական բանականության տեխնոլոգիայի օգնությամբ iPhone 11 Pro-ն ինքնաշխատ կերպով հստակեցնում է միացված նկարը՝ առավելագույն մանրամասները ստանալու համար Սմարթֆոնը հագեցած է Dolby Vision և Dolby Atmos տեխնոլոգիաներով. Apple-ը սմարթֆոնի դիսփլեյն անվանել է Super Retina XDRiPhone 11 Pro-ի աշխատանքային ռեժիմը iPhone Xs-ից 4 ժամով ավելի երկար է, իսկ iPhone 11  Pro Max-ինը iPhone Xs Max-ից 5 ժամով է ավելի երկարԱրագ լիցքավորում 18 Վտ-անոց ադապտերով՝ USB-C-ովՈւնենալու է 4 գույն՝ մուգ կանաչ, արծաթագույն, ոսկեգույն և «մոխրագույն տիեզերք»: Սմարթֆոնի ապակե ետնապատը դարձել է անփայլՆոր՝ OLED էկրաններ՝ 5,8 և 6,5 դյույմ անկյունագծով:

https://youtu.be/cVEemOmHw9Y
iPhone 11 Pro / ©Apple

Վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 20-ից: iPhone 11 Pro-ն` 599 դոլար, iPhone 11 Pro Max-ը` 699 դոլար:

Apple Arcade

Խաղային ծառայությունը կմեկնարկի 2019թ. սեպտեմբերի 19-ին: Այն կաշխատի App Store-ում առանձին բաժնով՝ թրեյլերներով, խորհուրդներով և խմբագրական նյութերով:

Այն աշխատում է iOS և macOS օպերացիոն համակարգերով: Ընտանեկան գրանցման դեպքում ծառայությունը կարժենա ամսական 4,99 դոլար՝ փորձնական մեկամսյա անվճար ծառայությամբ:

Apple TV+

Apple-ի սթրիմինգային վիդեոծառայությունը կթողարկվի նոյեմբերի 1-ին՝ Apple TV-ի հավելվածում: Արժեքը կլինի 199 ռուբլի՝ ամսական, յոթօրյա անվճար փորձնական տարբերակով: Ծառայությունը կաշխատի iPhone-ի, iPad-ի, Apple TV 4K-ի, Apple TV HD-ի, Apple TV-ի (երրորդ սերնդի), iPod touch-ի և Mac-ի վրա: iPhone-ի, iPad-ի և Apple TV-ի գնորդները կօգտվեն Apple TV+ -ի անվճար մեկամյա բաժանորդագրությունից:

Apple-ի շնորհանդես, Apple TV+ / ©wired.com

Այն հանդիսանում է Netflix-ի մրցակիցը: Շնորհանդեսի շրջանակներում առաջին անգամ ներկայացվել է See գիտաֆանտաստիկ սերիալի թրեյլերը:

https://youtu.be/7Rg0y7NT1gU
See գիտաֆանտաստիկ սերիալի թրեյլեր, գլխավոր դերում՝ Ջեյսոն Մոմոա / ©Apple TV

iOS 13

Նոր iOS 13-ը կթողարկվի սեպտեմբերի 19-ին, իսկ iOS 13.1-ը՝ սեպտեմբերի 30-ին: Օպերացիոն համակարգի առաջին հրապարակային բետա-տարբերակը դուրս էր եկել հունիսին:

3 տեսախցիկով iPhone, տիտանե Apple Watch և այլն. ի՞նչ սպասել Apple-ի առաջիկա շնորհանդեսից
Օգոստոսի 29-ին Apple ընկերությունը լրագրողներին հրավեր է ուղարկել ամենամյա սեպտեմբերյան շնորհանդեսին մասնակցելու համար: «Միայն նորարարության շնորհիվ» կարգախոսը կրող միջոցառումը կկայանա սեպտեմբերի 10-ին «Ստիվ Ջոբսի թատրոնում»:

Տեղեկություններ կան, որ ընկերությունն այդ ժամանակ ներկայացնելու է նոր iPhone, Apple Watch, MacBook Pro, iPad և իրերին հետևելու համակարգ:

iPhone 11-ի 3 տարբերակներ՝ ներառյալ Max Pro

Այս տարի Apple-ը կներկայացնի iPhone-ի 3 տարբերակ. երկուսը կլինեն հիմնական շարքից՝ OLED էկրանով, և թարմացված XR՝ LCD էկրանով: Դրանք հնարավոր է՝ կոչվեն iPhone XI, XI Max և XIR կամ սովորական թվերով՝ 11, 11 Pro Max:

ԶԼՄ-ները և վերլուծաբանները կարծում են, որ Apple-ի նոր մոդելների վրա լուրջ ուշադրություն է դարձվելու տեսախցիկներին: Հիմնական մոդելային շարքը կունենա 3 տեսախցիկ, իսկ iPhone XR-ը՝ 2:

Կանխատեսումների համաձայն՝ iPhone 11-ի տեսախցիկներից յուրաքանչյուրը կլինի 12 ՄՊ: iOS-ն ինքնաբերաբար կմիացնի տարբեր լինզաներից արված նկարները, կբարելավի դրանց որակը: Նույն կերպ նաև տեսահոլովակ նկարելիս կլինի:

Երեք մոդելներն էլ ունենալու են թարմացված Face ID: Մեծ դիտանկյան շնորհիվ դրանով արդեն հնարավոր կլինի հեռախոսն ակտիվացնել առանց սեղանից վերցնելու: Սելֆի-տեսախցիկը 7 ՄՊ-ից կդառնա 12 ՄՊ:

Նոր սմարթֆոնները կաշխատեն A13 պրոցեսորով, որի առանձնահատկություններից մեկը AMX չիպն է կամ «մայր» համապրոցեսորը: Այն կպատասխանի մաթեմատիկական բարդ խնդիրներին և թույլ կտա լավացնել աշխատանքը համակարգչային բանականության և լրացված իրականության հետ:

Սարքավորումների դիզայնն էական փոփոխություններ չի կրելու: Որոշ արտահոսքի համաձայն՝ iPhone XR-ը կարող է ունենալ պատյանի նոր գույներ:

Նորամուծությունների շարքում են արագագործ LTE-ն և WiFi-ը, ավելի հզոր մարտկոցները, ինչպես նաև անլար հետադարձ լիցքավորման ֆունկցիան: Հաղորդվում է, որ նոր iPhone-ները շուկայում կլինեն սեպտեմբերի 27-ից:

Տիտանե Apple Watch

Համաձայն Եվրոպական տնտեսական հանրույթին (EEC) ներկայացված փաստաթղթերի՝ Apple-ը պատրաստել է Apple Watch-ի 4 նոր մոդելներ: Դրանք նոր սենդի կլինեն, թե՝ ոչ, չի հաղորդվում, միայն հայտնի է, որ այլ մետաղներից են լինելու:

Լրագրողները կարծում են, թե Apple Watch Series 5-ը կթողարկվի 2019-ին և կկենտրոնանա ծրագրային փոփոխությունների վրա: Ենթադրվում է, որ ընկերությունը կվերադառնա կերամիկական տարբերակներին և կթողարկի տիտանե Apple Watch:

Apple Watch` տիտան և կերամիկա / ©iHelpBR.com

Ծրագրային թարմացման արդյունքում ժամացույցները կունենան նոր ֆունկցիաներ, օրինակ՝ «քնի հետևում»:

Անձնական իրերին հետևում

Շնորհանդեսի կարևոր հատվածը վերաբերում է Apple-ի կողմից մշակված՝ իրերին հետևող համակարգը:

Այդ գործառույթը կօգտագործվի «Լոկատոր» հավելվածի միջոցով, որում միավորված են ընկերներին և օգտատերերի կորած իրերը որոնելու ֆունկցիաները:

Թրեկերները (իրերին հետևելու սարք) կարելի է ամրացնել ցանկացած ապրանքի: Այն աշխատում է փոխվող մարտկոցներով՝ հավանաբար կոճակային: Լիցքի նվազման դեպքում սարքը զգուշացնում է մարտկոցը փոխելու անհրաժեշտության մասին:

«Լոկատորը» կզգուշացնի օգտատիրոջը, եթե նա չափից շատ հեռանա իր թրեքերով ապրանքից: Կորած իրը գտնելու համար պետք է ակտիվացնել կորստի ռեժիմը, որը սարքի վրա ձայնային ազդանշան կմիացնի: Չգտնելու դեպքում մոտակայքում գտնվող iPhone ունեցողը զգուշացում կստանա այդ մասին, և նրան կուղարկվի իրը կորցրած անձի մասին տեղեկություն:

Իր մրցակիցներից այս համակարգը տարբերվում է նրանով, որ կարելի է պարզապես միացնել տեսախցիկը, և այն ցույց է տալիս թրեքերի տեղը սենյակում:

Նոր iPad, MacBook և Apple TV

Apple ընկերությունը հոկտեմբերին կներկայացնի 11 և 12,9 դյույմ էկրանով iPad Pro-ն՝ նոր պրոցեսորներով ու տեսախցիկներով՝ ինչպես վերջին iPhone-ների վրա:

MacBook Pro-ն 2019թ. արդեն թարմացվել է, բայց Apple-ը կթողարկի 16 դյույմ էկրանով մոդել, որտեղ էկրանի չափը կմեծանա շրջանակի փոքրացման շնորհիվ:

iPad Pro 2019 / ©Ամելիա Հոլոուեյթի Քրեյլս, The Verge-ի համար

iOS 13-ի արտաքին տարբերակի կոդում հայտնաբերվել է հիշատակում Apple TV-ի նոր մոդելի մասին: Նրա մասին միայն հայտնի է, որ ունենալու է նոր՝ A12 պրոցեսոր: Հերթական թարմացումը սպասվում է, որ կներկայացվի սեպտեմբերյան միջոցառման ժամանակ:

iOS-ի, macOS-ի, watch OS-ի, tvOS-ի նոր մոդելներ և ծառայություններ

iOS 13-ում հիմնական շեշտադրումն արագագործությունն է և մեկուսացվածությունը: Apple-ը մշակել է գրանցման սեփական համակարգը և արտադրողներին կպարտադրի օգտագործել այն, եթե նրանք սոցցանցով են մուտք գործում համակարգ:

Apple-ի ծրագրային մշակման գծով փոխտնօրեն Քրեյգ Ֆեդերիգին բեմից հայտարարել է, որ ծրագրերը համակարգում կսկսվեն բացվել կրկնակի արագ, իսկ Face ID-ով ապաբլոկավորում կկատարվի 3 անգամ ավելի արագ: Միաժամանակ, ծրագրերի ծավալը կկրճատվի 50%-ով, իսկ թարմացումների ծավալը կպակասի 60%-ով:

Apple-ը iOS 13--ում ներդրել է բազմաթիվ ստանդարտ հավելվածներ: Ավելացվել է հոլովակը շրջելու հնարավորություն, նկարների ֆունկցիայի ինտերֆեյսն է փոփոխվել, ավելացել են խմբագրման նոր գործիքներ: Նոր ծրագիրն ինքնուրույ կընտրելի հաջողված նկարները, իսկ չստացվածները կհեռացնի:

Քարտեզներում մեծացել է դետալիզացիան: Դրա համար Apple-ի աշխատակիցներն անցել են 6,5 մլն կմ ճանապարհ, սակայն փոփոխությունները նկատելի են դեռևս ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում: Ավելացվել է Look Around գործիքը, որը նման է Google-ի Street View-ին, բայց աշխատում է ինչպես զբոսանք՝ առանց սոսնձման:

Համակարգում ավելացվել է նաև մուգ թեմատիկա, որը հնարավոր է ակտիվացնել օրվա ինչ-որ ժամերի:

https://youtu.be/E5Jg4Wm9b7o
iOS 13 / ©Apple

Նոր macOS-ը ստացել է Catalina անունը: Նորամուծություններից գլխավորը iPad-ի հավելվածների հետ համապատասխանությունն է: Մշակողները կարող են հավելվածները տեղափոխել՝ զրոյից արտագրելու փոխարեն՝ օգտվելով Apple Xcode գործիքից:

Հաջորդ կարևոր նորամուծությունը SideCar ֆունկցիան է: Այն թույլ է տալիս iPad-ն օգտագործել որպես երկրորդ մոնիտոր կամ MacBook-ի համար գրաֆիկական պլանշետ: Նախկինում դրա համար պետք էր կողմնակի ընկերություններից գնել լուծումներ: Բացի այդ, Catalina-յում ընկերությունը iTunes-ը կառանձնացնի 3 առանձին ծրագրերի՝ Երաժշտություն, TV և Պոդքաստեր:

watchOS 6-ի թողարկմամբ Apple Watch-ը կունենա հավելվածների սեփական անկախ խանութը: Ծրագրերը հնարավոր կլինի ներբեռնել և ժամացույցի վրա տեղադրել առանց iPhone-ի օգնության:

iPad-ը macOS-ի համար կարելի է օգտագործել որպես 2-րդ էկրան / ©Apple

Մյուս նորարարություններից են «ակտիվության թրենդները», շրջակայքի աղմուկի դետեկտորը, դաշտանային ցիկլին հետևելու, քնի լիարժեք թրեկինգ: Բացի այդ, watchOS 6-ը կունենա նաև iOS-ի ստանդարտ ծրագրերի թվային էկրան՝ դիկտոֆոնի և հաշվիչի տեսքով:

tvOS 13-ի գլխավոր նորամուծությունը վերամշակված գլխավոր էկրանն է: Այժմ Apple TV-ն աջակցելու է մի քանի օգտատերերի, որոնց համար ձևավորվում են հեռուստահաղորդումների և ֆիլմերի անհատական առաջարկներ: Հաշվի փոփոխության դեպքում համակարգը փլեյլիստը և մյուս տվյալները կմիացնի մյուս ծրագրերին, օրինակ՝ Apple Music-ին:

tvOS 13-ում ավելացվել է հայտնի խաղերի վերահսկողության աջակցություն, ներառյալ Xbox One S-ի և PlayStation DualShock 4-ի:

Սեպտեմբերյան շնորհանդեսին լրագրողները սպասում են նոր մանրամասների՝ Apple Arcade խաղային ծառայության և Apple TV+ սթրիմինգային հարթակի մասին: Դրանք ներկայացվել են դեռևս 2019թ. մարտին, բայց այն ժամանակ ընկերությունը չի նշել թողարկման ժամկետները և ծառայությունների գները: