Շեշտ.am (shesht.am) - Feed

Apple-ը ներկայացրել է երկրորդ սերնդի iPhone SE-ն
Ստեղծվել է դեռևս 2016թ. թողարկված iPhone SE-ի անմիջական ժառանգորդը: 4,7 դյույմ անկյունագծով նորույթն ընկերության առաջին սմարթֆոնն է, որը ներկայացվել է առցանց տարբերակով:

Սարքավորումն արտաքինից գրեթե նույնն է, ինչ 3 տարի առաջ ստեղծված iPhone 8-ը: Սակայն նոր մոդելը ներքնապես ավելի կատարելագործված է: Այսպես, սմարթֆոնը ստացել է A13 Bionic պրոցեսոր. դրանով են համալրված նաև iPhone 11 շարքի սարքավորումները: Այն գրեթե երկուսուկես անգամ ավելի բարձր արտադրողականություն ունի, քան A9-ը, որը տեղադրվել էր iPhone SE-ի առաջին տարբերակում:

Նոր սերնդի SE-ի հետին տեսախցիկը մեկն է, բայց այն արդեն անվանել են լավագույն միատեսախցիկն ընկերության հեռախոսների շարքում: Կետայնությունը 12 Մպ է, և ապահովում է բոլոր այն գործողությունները, որոնք առկա են ֆլագմանային օբյեկտիվների դեպքում. օրինակ՝ պատկերային լուսանկարումը և 4K կետայնությամբ տեսանյութը: Ընդ որում՝ պատկերի ռեժիմը հասանելի կլինի նաև դիմային տեսախցիկով:

Նոր iPhone-ի դիզայնը հիշեցնում է 8 մոդելին / © Apple

Ինչպես iPhone 8-ի դեպքում, նորույթը նույնպես ստացել է Home կոճակը՝ Touch ID սենսորով՝ մատնահետքերի ընթերցման համար, ինչպես նաև ապակե հետնապատ: Գաջեթը Face ID ճի ունենալու: Նոր SE-ի պատյանն ալյումինե է, պաշտպանված է խոնավությունից ու փոշուց՝ IP67 չափորոշիչի համաձայն (մինչև կես ժամ կարող է գտնվել մինչև 1 մետր խորությամբ):

iPhone 8-ից նոր մոդելին բաժին է հասել նաև Retina HD դիսփլեյը: Այն օժտված է TrueTone գործառույթով, որի շնորհիվ կարգավորվում է էկրանի գունավոր ջերմաստիճանը՝ լուսանկարը վերաձևելով ըստ շրջակա պայմանների: Բացի այդ, դիսփլեյն ունի Haptic Touch («շոշափողական հպում»). այն ապահովում է հետադարձ շոշափողական կապը թրթռաշարժիչի (վիբրոմոտոր) միջոցով: Դիսփլեյի կետայնությունը 1334 x 750 պիքսել է:

Երկրորդ սերնդի SE-ն հասանելի է լինելու մի քանի գույներով / © Apple

Apple-ի ներկայացուցիչները հաստատում են, որ նոր iPhone SE-ն առաջին սերնդից ժառանգել է ոչ միայն տառացի անվանումը, այլև «գաղափարական սկզբունքները»՝ համատեղելով կոմպակտությունը, հասանելիությունը և բարձր արտադրողականությունը:

Գաջեթը հասանելի է երեք գույներով՝ սպիտակ, կարմիր և սև (բոլորի դեպքում դիմային հատվածը սև է լինելու): ԱՄՆ-ում նոր iPhone-ը հնարավոր կլինի պատվիրել ապրիլի 17-ից, Ռուսաստանում՝ ապրիլի 24-ից:

Ավելի վաղ Bloomberg տեղեկատվական գործակալությունը որոշ մանրամասներ էր հրապարակել ֆլագմանային iPhone-ների վերաբերյալ, որոնք պետք է ներկայացվեն աշնանը, իսկ Digitimes հրատարակչությունը հաղորդել է, որ Apple ընկերությունը մշակում է AirPods անլար ականջակալների բյուջետային տարբերակը: