Շեշտ.am (shesht.am) - Feed

Աստղագետները Երկրի ևս 1 հնարավոր «երկվորյակի» են հայտնաբերել
Տիեզերական Kepler աստղադիտակն ուղեծրում գործել է 2009-2018թթ.՝ հայտնաբերելով մի քանի հազար հեռավոր արտաարեգակնային մոլորակների (էկզոմոլորակներ): Նրանց մեծ մասը մեծ է Երկրից, մի մասն իրենց աստղից գտնվում են կյանքի համար նպաստավոր համապատասխան հեռավորության վրա: Սակայն Kepler-ի հավաքած տվյալների վերլուծությունը դեռևս շարունակվում է, և վերջերս նրանցում նկատվել է նախկինում ուշադրությունից դուրս հայտնված Kepler-1649c մոլորակը:

NASA-յի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի հաղորդմամբ՝ Kepler-1649c-ն աստղադիտակի հայտնաբերածներից մեր մոլորակին իր նմանությամբ ամենամոտն է: Այն գտնվում է Երկրից 300 լուսային տարվա հեռավորության վրա, և ընդամենը 1,06 անգամ է մեծ, իր աստղից ստանում է էներգիայի 75%-ը. ինչքան որ մենք ենք ստանում Արեգակից:

Հաշվի առնելով աստղից նրա հեռավորությունը և այն, որ համեմատաբար աղոտ կարմիր թզուկ է, ջերմաստիճանն այնտեղ կարող է լինել այնքան, ինչքան որ մեզ մոտ: Մոլորակն աստղին այնքան մոտ է, որ մեկ տարին այնտեղ տևում է երկրային 19,5 օր: Այդ նույն համակարգում առկա է առնվազն մեկ քարե մոլորակ՝ գրեթե նույն չափի, սակայն նրա ուղեծիրն անցնում աստղին կրկնակի մոտ տարածությամբ:

Kepler-1649c-ի մակերևույթին` ըստ նկարչի / ©Daniel Rutter, NASA Ames Research Center

Նշվում է, որ կարմիր թզուկներն առավել անհանգիստ աստղեր են, քան մեր դեղին Արեգակը: Նրանք ճառագայթման և մասնիկների հզոր հոսքեր են արտանետում, որոնք կարող են ոչնչացնել մոտակա մոլորակի վրա ամեն ինչ: Բացի այդ` հայտնի չէ Kepler-1649c-ի բաղադրությունը, մթնոլորտի խտությունը, ինչից մեծ հաշվով կախված է ջերմաստիճանը նրա վրա:

Այդուհանդերձ՝ մոլորակը դեռևս նման է կյանքի համար նպաստավոր պայմաններ ունեցողի: Իրականում՝ հայտնի էկզոմոլորակներից մի քանիսը (օրինակ՝ TRAPPIST-1f-ը) չափերով ավելի քիչ են տարբերվում Երկրից, իսկ որոշները (օրինակ՝ TRAPPIST-1d-ն)՝ ջերմաստիճանով: Սակայն միաժամանակ երկուսը համընկնում են առայժմ միայն Kepler-1649c-ի դեպքում: