Շեշտ.am (shesht.am) - Feed

3 տեսախցիկով iPhone, տիտանե Apple Watch և այլն. ի՞նչ սպասել Apple-ի առաջիկա շնորհանդեսից
Օգոստոսի 29-ին Apple ընկերությունը լրագրողներին հրավեր է ուղարկել ամենամյա սեպտեմբերյան շնորհանդեսին մասնակցելու համար: «Միայն նորարարության շնորհիվ» կարգախոսը կրող միջոցառումը կկայանա սեպտեմբերի 10-ին «Ստիվ Ջոբսի թատրոնում»:

Տեղեկություններ կան, որ ընկերությունն այդ ժամանակ ներկայացնելու է նոր iPhone, Apple Watch, MacBook Pro, iPad և իրերին հետևելու համակարգ:

iPhone 11-ի 3 տարբերակներ՝ ներառյալ Max Pro

Այս տարի Apple-ը կներկայացնի iPhone-ի 3 տարբերակ. երկուսը կլինեն հիմնական շարքից՝ OLED էկրանով, և թարմացված XR՝ LCD էկրանով: Դրանք հնարավոր է՝ կոչվեն iPhone XI, XI Max և XIR կամ սովորական թվերով՝ 11, 11 Pro Max:

ԶԼՄ-ները և վերլուծաբանները կարծում են, որ Apple-ի նոր մոդելների վրա լուրջ ուշադրություն է դարձվելու տեսախցիկներին: Հիմնական մոդելային շարքը կունենա 3 տեսախցիկ, իսկ iPhone XR-ը՝ 2:

Կանխատեսումների համաձայն՝ iPhone 11-ի տեսախցիկներից յուրաքանչյուրը կլինի 12 ՄՊ: iOS-ն ինքնաբերաբար կմիացնի տարբեր լինզաներից արված նկարները, կբարելավի դրանց որակը: Նույն կերպ նաև տեսահոլովակ նկարելիս կլինի:

Երեք մոդելներն էլ ունենալու են թարմացված Face ID: Մեծ դիտանկյան շնորհիվ դրանով արդեն հնարավոր կլինի հեռախոսն ակտիվացնել առանց սեղանից վերցնելու: Սելֆի-տեսախցիկը 7 ՄՊ-ից կդառնա 12 ՄՊ:

Նոր սմարթֆոնները կաշխատեն A13 պրոցեսորով, որի առանձնահատկություններից մեկը AMX չիպն է կամ «մայր» համապրոցեսորը: Այն կպատասխանի մաթեմատիկական բարդ խնդիրներին և թույլ կտա լավացնել աշխատանքը համակարգչային բանականության և լրացված իրականության հետ:

Սարքավորումների դիզայնն էական փոփոխություններ չի կրելու: Որոշ արտահոսքի համաձայն՝ iPhone XR-ը կարող է ունենալ պատյանի նոր գույներ:

Նորամուծությունների շարքում են արագագործ LTE-ն և WiFi-ը, ավելի հզոր մարտկոցները, ինչպես նաև անլար հետադարձ լիցքավորման ֆունկցիան: Հաղորդվում է, որ նոր iPhone-ները շուկայում կլինեն սեպտեմբերի 27-ից:

Տիտանե Apple Watch

Համաձայն Եվրոպական տնտեսական հանրույթին (EEC) ներկայացված փաստաթղթերի՝ Apple-ը պատրաստել է Apple Watch-ի 4 նոր մոդելներ: Դրանք նոր սենդի կլինեն, թե՝ ոչ, չի հաղորդվում, միայն հայտնի է, որ այլ մետաղներից են լինելու:

Լրագրողները կարծում են, թե Apple Watch Series 5-ը կթողարկվի 2019-ին և կկենտրոնանա ծրագրային փոփոխությունների վրա: Ենթադրվում է, որ ընկերությունը կվերադառնա կերամիկական տարբերակներին և կթողարկի տիտանե Apple Watch:

Apple Watch` տիտան և կերամիկա / ©iHelpBR.com

Ծրագրային թարմացման արդյունքում ժամացույցները կունենան նոր ֆունկցիաներ, օրինակ՝ «քնի հետևում»:

Անձնական իրերին հետևում

Շնորհանդեսի կարևոր հատվածը վերաբերում է Apple-ի կողմից մշակված՝ իրերին հետևող համակարգը:

Այդ գործառույթը կօգտագործվի «Լոկատոր» հավելվածի միջոցով, որում միավորված են ընկերներին և օգտատերերի կորած իրերը որոնելու ֆունկցիաները:

Թրեկերները (իրերին հետևելու սարք) կարելի է ամրացնել ցանկացած ապրանքի: Այն աշխատում է փոխվող մարտկոցներով՝ հավանաբար կոճակային: Լիցքի նվազման դեպքում սարքը զգուշացնում է մարտկոցը փոխելու անհրաժեշտության մասին:

«Լոկատորը» կզգուշացնի օգտատիրոջը, եթե նա չափից շատ հեռանա իր թրեքերով ապրանքից: Կորած իրը գտնելու համար պետք է ակտիվացնել կորստի ռեժիմը, որը սարքի վրա ձայնային ազդանշան կմիացնի: Չգտնելու դեպքում մոտակայքում գտնվող iPhone ունեցողը զգուշացում կստանա այդ մասին, և նրան կուղարկվի իրը կորցրած անձի մասին տեղեկություն:

Իր մրցակիցներից այս համակարգը տարբերվում է նրանով, որ կարելի է պարզապես միացնել տեսախցիկը, և այն ցույց է տալիս թրեքերի տեղը սենյակում:

Նոր iPad, MacBook և Apple TV

Apple ընկերությունը հոկտեմբերին կներկայացնի 11 և 12,9 դյույմ էկրանով iPad Pro-ն՝ նոր պրոցեսորներով ու տեսախցիկներով՝ ինչպես վերջին iPhone-ների վրա:

MacBook Pro-ն 2019թ. արդեն թարմացվել է, բայց Apple-ը կթողարկի 16 դյույմ էկրանով մոդել, որտեղ էկրանի չափը կմեծանա շրջանակի փոքրացման շնորհիվ:

iPad Pro 2019 / ©Ամելիա Հոլոուեյթի Քրեյլս, The Verge-ի համար

iOS 13-ի արտաքին տարբերակի կոդում հայտնաբերվել է հիշատակում Apple TV-ի նոր մոդելի մասին: Նրա մասին միայն հայտնի է, որ ունենալու է նոր՝ A12 պրոցեսոր: Հերթական թարմացումը սպասվում է, որ կներկայացվի սեպտեմբերյան միջոցառման ժամանակ:

iOS-ի, macOS-ի, watch OS-ի, tvOS-ի նոր մոդելներ և ծառայություններ

iOS 13-ում հիմնական շեշտադրումն արագագործությունն է և մեկուսացվածությունը: Apple-ը մշակել է գրանցման սեփական համակարգը և արտադրողներին կպարտադրի օգտագործել այն, եթե նրանք սոցցանցով են մուտք գործում համակարգ:

Apple-ի ծրագրային մշակման գծով փոխտնօրեն Քրեյգ Ֆեդերիգին բեմից հայտարարել է, որ ծրագրերը համակարգում կսկսվեն բացվել կրկնակի արագ, իսկ Face ID-ով ապաբլոկավորում կկատարվի 3 անգամ ավելի արագ: Միաժամանակ, ծրագրերի ծավալը կկրճատվի 50%-ով, իսկ թարմացումների ծավալը կպակասի 60%-ով:

Apple-ը iOS 13--ում ներդրել է բազմաթիվ ստանդարտ հավելվածներ: Ավելացվել է հոլովակը շրջելու հնարավորություն, նկարների ֆունկցիայի ինտերֆեյսն է փոփոխվել, ավելացել են խմբագրման նոր գործիքներ: Նոր ծրագիրն ինքնուրույ կընտրելի հաջողված նկարները, իսկ չստացվածները կհեռացնի:

Քարտեզներում մեծացել է դետալիզացիան: Դրա համար Apple-ի աշխատակիցներն անցել են 6,5 մլն կմ ճանապարհ, սակայն փոփոխությունները նկատելի են դեռևս ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում: Ավելացվել է Look Around գործիքը, որը նման է Google-ի Street View-ին, բայց աշխատում է ինչպես զբոսանք՝ առանց սոսնձման:

Համակարգում ավելացվել է նաև մուգ թեմատիկա, որը հնարավոր է ակտիվացնել օրվա ինչ-որ ժամերի:

https://youtu.be/E5Jg4Wm9b7o
iOS 13 / ©Apple

Նոր macOS-ը ստացել է Catalina անունը: Նորամուծություններից գլխավորը iPad-ի հավելվածների հետ համապատասխանությունն է: Մշակողները կարող են հավելվածները տեղափոխել՝ զրոյից արտագրելու փոխարեն՝ օգտվելով Apple Xcode գործիքից:

Հաջորդ կարևոր նորամուծությունը SideCar ֆունկցիան է: Այն թույլ է տալիս iPad-ն օգտագործել որպես երկրորդ մոնիտոր կամ MacBook-ի համար գրաֆիկական պլանշետ: Նախկինում դրա համար պետք էր կողմնակի ընկերություններից գնել լուծումներ: Բացի այդ, Catalina-յում ընկերությունը iTunes-ը կառանձնացնի 3 առանձին ծրագրերի՝ Երաժշտություն, TV և Պոդքաստեր:

watchOS 6-ի թողարկմամբ Apple Watch-ը կունենա հավելվածների սեփական անկախ խանութը: Ծրագրերը հնարավոր կլինի ներբեռնել և ժամացույցի վրա տեղադրել առանց iPhone-ի օգնության:

iPad-ը macOS-ի համար կարելի է օգտագործել որպես 2-րդ էկրան / ©Apple

Մյուս նորարարություններից են «ակտիվության թրենդները», շրջակայքի աղմուկի դետեկտորը, դաշտանային ցիկլին հետևելու, քնի լիարժեք թրեկինգ: Բացի այդ, watchOS 6-ը կունենա նաև iOS-ի ստանդարտ ծրագրերի թվային էկրան՝ դիկտոֆոնի և հաշվիչի տեսքով:

tvOS 13-ի գլխավոր նորամուծությունը վերամշակված գլխավոր էկրանն է: Այժմ Apple TV-ն աջակցելու է մի քանի օգտատերերի, որոնց համար ձևավորվում են հեռուստահաղորդումների և ֆիլմերի անհատական առաջարկներ: Հաշվի փոփոխության դեպքում համակարգը փլեյլիստը և մյուս տվյալները կմիացնի մյուս ծրագրերին, օրինակ՝ Apple Music-ին:

tvOS 13-ում ավելացվել է հայտնի խաղերի վերահսկողության աջակցություն, ներառյալ Xbox One S-ի և PlayStation DualShock 4-ի:

Սեպտեմբերյան շնորհանդեսին լրագրողները սպասում են նոր մանրամասների՝ Apple Arcade խաղային ծառայության և Apple TV+ սթրիմինգային հարթակի մասին: Դրանք ներկայացվել են դեռևս 2019թ. մարտին, բայց այն ժամանակ ընկերությունը չի նշել թողարկման ժամկետները և ծառայությունների գները: