Շեշտ.am (shesht.am) - Feed

Ինչպե՞ս Հայաստանից տեսնել NEOWISE գիսավորը
Ս.թ. մարտի 27-ին NASA-յի NEOWISE աստղադիտակի (NASA's Neowise infrared space telescope) օգնությամբ հայտնաբերված C/2020 F3 NEOWISE գիսավորը հուլիսի 23-ին գտնվելու է Երկիր մոլորակից 103,5 մլն կմ հեռավորության վրա՝ այն դեպքում, երբ մեր մոլորակի և Արեգակի միջև հեռավորությունը 150 մլն կմ է:

https://youtu.be/Yh1_wHdUx3Y
Գիսավորը՝ Միջազգային տիեզերակայանից / © Seán Doran, eol.jsc.nasa.gov

Այս հեռավորությունը տիեզերական հաշվակներով բավականին փոքր է, սակայն որևէ վտանգի առումով՝ մեծ: Երկրի վրա չի ազդի նաև նրա եռաթև պոչը, քանի որ այն ուղղված է այլ ուղղությամբ: Պոչ վերաբերյալ հաղորդվում է, որ երեք ճյուղերից մեկը փոշուց է կազմված, մյուս երկուսը նոր են՝ իոնային են. վերջիններից մեկի վրա գերակշռում են ածխածինն ու ցիանիդը, մյուսի վրա՝ նատրիումը:

C/2020 F3 NEOWISE-ի հետագիծը / © NASA, Wikipedia

Գիսավորն այս օրերին անզեն աչքով լավ տեսանելի է հյուսիսային կիսագնդում: Այն նկատելի է արդեն Արևի մայրամուտից մոտ 2 ժամ հետո՝ կեսգիշերին մոտ: NEOWISE-ը պետք է փնտրել հյուսիս-արևելյան հորիզոնականներում` Մեծ Արջի համաստեղության շերեփից փոքր-ինչ ձախ և ներքև:

Որտե՞ղ փնտրել NEOWISE գիսավորը / © NASA/JPL-Caltech

C/2020 F3 NEOWISE գիսավորի միջուկի տրամագիծը շուրջ 5 կմ է: Այն բաղկացած է այն նյութից, որն ավելի քան 4 մլրդ տարի առաջ ընկած է եղել Արեգակնային համակարգի ձևավորման հիմքում:

Մասնագետները նշում են, որ գիսավորի պայծառությունն աստիճանաբար մեծացել է, իսկ հորիզոնականում նրա գտնվելու տեղադիրքը շաունակում է բարձրանալ: Հուլիսի 20-ից սկսած այն երևալու է ամբողջ գիշերվա ընթացքում: Թեև հյուսիսային ավելի բարձր լայնություններում այն առավել լավ է երևում, սակայն Հայաստանի տարածքից ևս այն արդեն նկատելի է:

C/2020 F3 NEOWISE գիսավորը՝ Արագած լեռան «վրա», նկարված Հայաստանից / © Անդրանիկ Քեշիշյան

Արժե բաց չթողնել հնարավորությունը՝ տեսնել և լուսանկարել C/2020 F3 NEOWISE-ը, քանի որ այն հաջորդ անգամ մեր համակարգին կմոտենա 6,8 հազարամյակ անց: