Շեշտ.am (shesht.am) - Feed

«Երկու պապ» ֆիլմի համար Netflix-ը կրկնօրինակել է Վատիկանի Սիքստինյան կապելլայի ներքին հարդարումը
Էնթոնի Հոփքինսի և Ջոնաթան Փրայսի մասնակցությամբ «Երկու պապ» ֆիլմի նկարահանման նպատակով Netflix-ը կրկնօրինակել է Վատիկանի Սիքստինյան տաճարում ներքին հարդարումը:

Netflix-ը ստիպված է եղել վերստեղծել Սիքստինյան կապելլան, քանի որ Վատիկանը չի թույլատրում տաճարում նկարահանումներ իրականացնել: Հնարավոր է պայմանավորվածություն ձեռք բերել միայն վավերագրական ֆիլմ նկարելիս:

Աշխատանքները տևել են մոտ տասն ամիս: Գործընթացը ղեկավարել է Վատիկանի մասին պատմող մի շարք գրքերի հեղինակ, Սիքստինյան կապելլայում ամենշաբաթյա էքսկուրսիաներ անցկացնող Էնրիկո Բրուսկինին:

Կադր ֆիլմի թրեյլերից / ©tjournal.ru

Ստուդիայում վերստեղծվել են նաև Միքելանջելոյի 16-րդ դարի նկարները, որոնք զարդարում են Սիքստինյան կապելլայի պատերն ու առաստաղը: Դրանք անհնար էր տպագրել լուսանկարներից. խիստ կտարբերվեին իսկականից: Ուստի Netflix-ը ներգրավել է նկարիչների, ովքեր վերանկարել են իսկական նկարները 1/3 չափով, ապա կրկնօրինակները լուսանկարել են, մեծացրել են և տեղադրել են պատերին:

Վերանկարում են Միքելանջելոյի նկարը / ©tjournal.ru

Տաճարի առաստաղը ֆիլմը նկարահանողները ստիպված ավելացնել նկարահանումից հետո (պոստպրոդաքշն), քանի որ Netflix-ի առաստաղը Սիքստինյանի նման բարձր չէ:

https://youtu.be/AjcaP80Hfg4
«Երկու պապ» ֆիլմի ռուսական թրեյլերը / ©В Рейтинге

Ավելի ուշ ստուդիան կահավորելու կարիք է առաջացել: Բեմադրող-նկարիչ Մարկ Թիլդսլին պատմել է, որ իրենց կրկնօրինակն իսկականից 1-2 դյույմով ավելի մեծ է ստացվել, այդպիսով ստեղծել են «մեծ Սիքստինյան կապելլա»:

Ռայան Ռեյնոլդսը նկարահանվել է Netflix-ի ամենաթանկ մարտաֆիլմերից մեկում
Netflix ստրիմինգային ծառայությունը հրապարակել է Մայքլ Բեյի «6 Underground» մարտաֆիլմի առաջին թրեյլերը: Գլխավոր դերում Ռայան Ռեյնոլդսն է: Նկարահանումներին մասնակցել է նաև Յուրի Կոլոկոլնիկովը, Մելանի Լորանը և Դեյվ Ֆրանկոն: Սա Netflix-ի ամենաբարձր բյուջե ունեցող ֆիլմերից է. ֆիլմի արտադրությունն արժեցել է շուրջ 125 մլն դոլար:

https://youtu.be/YLE85olJjp8
«6 Underground»-ի թրեյլերը / ©Netflix

Սյուժեի համաձայն՝ վեց միլիարդատերեր, այդ թվում՝ Ռայան Ռեյնոլդսը, բեմականացրել են սեփական մահը: Այնուհետև գլխավոր հերոսները ստեղծում են հույժ գաղտնի ջոկատ, որի խնդիրը հանցավորության դեմ պայքարն է:

Հաղորդվում է, որ «6 Underground»-ը Netflix-ում կլինի դեկտեմբերի 13-ից:

Netflix-ը Breaking Bad-ից թիզեր է հրապարակել
Netflix-ը թիզեր է հրապարակել «Ամբողջ ծանրությամբ» (Breaking Bad) սերիալի մոտիվներով նկարահանված «Ուղի. ամբողջ ծանրությամբ» լիամետրաժ ֆիլմից:

https://youtu.be/Xw7Aii1Fyq4
Breaking Bad-ի աշտոնական թիզերը / ©Netflix

Ֆիլմը պատմում է Ջեսսի Պինկմանի մասին: Նա, նեոնացիստների համար ամիսներ շարունակ թմրանյութ պատրաստելուց հետո, անազատությունից փախչելով, փորձում է վերաարժևորել կյանքը:

Ֆիլմի ռեժիսորը Վինս Գիլլիգանն է՝ օրիգինալ սերիալի հեղինակը: Հաղորդվում է, որ «Ուղի. ամբողջ ծանրությամբ» ֆիլմը Netflix-ում կհայտնվի հոկտեմբերի 11-ին:

Նշենք, որ սերիալը համարվում է բոլոր ժամանակների լավագույն հեռուստասերիալներից մեկը և ստացել է կուլտային ֆիլմի որակավորում: Այն արժանացել է բազմաթիվ մրցանակների և ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես երբևէ ամենաբարձր գնահատականի արժանացած շոու:

Արարատ լեռը և Խոր Վիրապ վանքը` Netflix-ի «Վերջին կայսրերը» սերիալի թրեյլերում
Վեց մասից բաղկացած դրամատիկ սերիալը խորությամբ ուսումնասիրում
է Ռոմանովների դինաստիայի անկումը: Այն գեղարվեստորեն ներկայացնում է իրադարձությունները`
համադրելով փաստերը, պատմական ընդգրկվածությունը և դինամիկ սյուժեն:

Netflix-ի թրեյլերում
ցուցադրված է Ռուսաստանի պատմության 20-ամյա շրջանը՝ Նիկոլայ Երկրորդի թագադրումից
1896-ին մինչև 1918-ի իրադարձությունները, երբ Ռուսաստանի վերջին կայսրը հրաժարվեց
գահից և ընտանիքի հետ գնդակահարվեց բոլշևիկների կողմից:

Գլխավոր դերերը մարմնավորել են Բեն Քարթրայթը («Շերլոկ Հոլմս»), Սյուզաննա Հերբերտը, Օլիվեր Դիմսդեյլը, Էլսի Բեննետը, Դունկան Պոուն, Ռոբերտ Ջեկը, Ստեֆֆան Բոյեն և ուրիշներ:

https://youtu.be/5wUmTjgxTKE
The Last Czars: Season 1 - Trailer (2019) Netflix Series

Ֆիլմի պրեմիեարան կկայանա հուլիսի 3-ին: