Շեշտ.am (shesht.am) - Feed

Սողոմոնյան կղզիներն ու Ավստրալիան ստորագրել են օտարերկրյա բազաները բացառող պայմանագիր
Երկու վարչապետների համատեղ հայտարարությունում ասվում է, որ պայմանագիրը ստորագրել են Մեթյու Վեյլն ու Էնթոնի Ալբանեզեն։ Այն ընդգրկում է ոչ միայն անվտանգության, այլև կրթության, ենթակառուցվածքների, աշխատանքի և մարդկանց տեղաշարժի ոլորտները։

Պայմանագրի հինգերորդ հոդվածը նախատեսում է, որ Սողոմոնյան կղզիները թույլ չեն տա իրենց տարածքն օգտագործել օտարերկրյա ռազմական կամ անվտանգության բազայի համար։ Զգայուն ենթակառուցվածքները՝ օդանավակայանները, նավահանգիստները, էներգետիկ, թվային և հեռահաղորդակցական համակարգերը, պետք է զերծ մնան ռազմականացումից, արտաքին միջամտությունից ու չարտոնված հասանելիությունից։ Կողմերը նաև պարտավորվում են նախապես խորհրդակցել անվտանգության և այդ ենթակառուցվածքների հարցերով։

Ավստրալիան կաջակցի կղզային պետության անվճար կրթության քաղաքականությանը, համայնքային ծրագրերին, ճանապարհաշինությանն ու վերականգնվող էներգետիկային։ Պայմանագիրը նախատեսում է նաև աջակցություն Սողոմոնյան կղզիների ոստիկանության զարգացմանը և սահմանների կառավարման համակարգի ամրապնդմանը։

Քաղաքացիների համար նախատեսվում են ավելի երկար մնալու ժամկետներ և վիզաների ավելի երկար վավերականություն, ինչպես նաև վիզաների տրամադրման դյուրացում Հոնիարայում։ Ավստրալիան կաջակցի նաև խաղաղօվկիանոսյան աշխատանքային շարժունակության PALM ծրագրին կղզիների մասնակցության ընդլայնմանը՝ ներառյալ երեխաների և տարեցների խնամքի ոլորտներում աշխատանքի նոր հնարավորությունները։

Reuters-ը հաղորդում է, որ պայմանագիրը ստորագրվել է Չինաստանի հետ անվտանգության շուրջ 2022 թվականի համաձայնագրի ապագայի վերաբերյալ մամուլի հրապարակումների ֆոնին։ Ավստրալական լրատվամիջոցները հայտնել էին, թե Հոնիարան հրաժարվում է այդ համաձայնագրից, սակայն Վեյլը հրապարակավ չի հաստատել դրա կարգավիճակի փոփոխությունը։

Կանբերրայում մամուլի ասուլիսի ժամանակ Վեյլը հայտարարել է, որ չի կարող քննարկել Չինաստանի հետ անվտանգության և ոստիկանական համաձայնագրերը՝ դրանցում առկա գաղտնիության դրույթի պատճառով։ Նա նշել է, որ Պեկինի հետ քննարկումները շարունակվում են։

Նոր պայմանագիրը դեռ պետք է անցնի ուժի մեջ մտնելու ընթացակարգերը։ Իններորդ հոդվածի համաձայն՝ այն կգործի այն բանից հետո, երբ երկու կողմերը դիվանագիտական նոտաներով միմյանց ծանուցեն անհրաժեշտ ներքին պահանջների կատարման մասին։ Վեյլն ասել է, որ պայմանագրի համար օրենսդրական հիմքը խորհրդարան կներկայացվի բյուջեի քննարկումից հետո՝ 2027 թվականի հունվարին կամ փետրվարին։