Շեշտ.am (shesht.am) - Feed

«Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թիզերը հրապարակվել է
HAYASA և PARA TV ստուդիաները նկարահանել են առաջին վավերագրական դրամայի ձևաչափով առաջին ֆիլմը: «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմը նվիրված է հայկական ամենահին պետություններից մեկին՝ Վանի թագավորության (Բիաինիլի), որն ասորեստանյան սեպագիր արձանագրություններում կոչվում է Ուրարտու:

https://youtu.be/f5t2YuYvMAU
«Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թիզերը / ©HAYASA channel

Ֆիլմի ռեժիսորը Վահան Վարդանյանն է: Պրոդյուսերներն են՝ Տիգրան Մանասյանը, Էլիզաբեթ Պետրոսյանը,  գլխավոր դերերում են Միքայել Պողոսյանը (Սարդուրի Առաջին արքայի դերում), Արտաշես Շահվերդյանը, Արման Նավասարդյանը, Արսեն Օհանջանյանը, Ռուբեն Մուրադյանը, Վահագն Մարտիրոսյանը:

Միքայել Պողոսյանը՝ Սարդուրի Առաջինի դերում / ©armmuseum.ru

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում՝ Արարատյան դաշտում և ուրարտական քաղաքների տարածքներում: Նկարահանումներին մասնակցել են նաև պատմաբաններ, հնագետներ, հին աշխարհի պատմության մասնագետներ: Նրանց շարքում են եղել Աշոտ Մելքոնյանը՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտից, Միխայիլ Պիոտրովսկին՝ Էրմիտաժից, Իրվինգ Ֆինկելը՝ Բրիտանական թանգարանից:

Պատմաբանները վստահեցնում են, որ Ուրարտուն Արարտա-Արարատ անվան տարընթերցումն է: Թեև մինչ օրս մասնագետների շրջանում քննարկվում է այդ պետության հայկականության հարցը, բայց այն գոյություն է ունեցել Հայկական լեռնաշխարհում, և պատմաբանները բազմաթիվ ընդհանրություններ են հրապարակել՝ ապացուցելով, որ Ուրարտուն Հայաստանի հնագույն պատմության մի մասն է:

Ֆիլմի գլխանկարը / ©kinopoisk.ru

Աստվածաշնչում Ուրարտուն հիշատակվում է որպես Արարատի երկիր: Սուրբ գրքի համաձայն՝ Նոյյան տապանը կանգ է առել հենց Ուրարտուի լեռներում՝ Արարատի վրա: Այստեղից էլ մարդկությունը վերածնվել է՝ տարածվելով աշխարհի չորս կողմը:

Ուրարտուն ունեցել է իր ուրույն մշակույթը, աստվածները, բանակը, այդ շրջանում են կառուցվել Հայաստանի ամենահայտնի բնակավայրերից Տուշպան (Վան), Էրեբունին, Արգիշտիխինիլի և այլն: Ուրարտուում զարգացած է եղել նաև տիեզերագիտությունը, շինարարությունը: