Շեշտ.am (shesht.am) - Feed

Տասը երկիր ստորագրել է ԱԲ-ի մատակարարման շղթաների պաշտպանության հռչակագիր
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ փաստաթուղթը ստորագրվել է «Pax Silica» նախաձեռնության հիմնադիրների հանդիպմանը։ ԱՄՆ-ից բացի այն ստորագրել են Ավստրալիան, Հնդկաստանը, Իսրայելը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Կատարը, Սինգապուրը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Միացյալ Թագավորությունը։

Հռչակագիրը սահմանում է, թե ինչն են մասնակից երկրները համարում պաշտպանության ենթակա։ Խոսքը մատակարարման շղթաների համար կարևոր սարքավորումների, ծրագրերի, նյութերի ու բաղադրիչների, ինչպես նաև դրանց արտադրության միջոցների մասին է։

Փաստաթուղթը կարևոր ենթակառուցվածքների շարքում նշում է նաև նավահանգիստները, տրանսպորտային ու կապի ցանցերը և էներգետիկ համակարգերը։ Երկրները ցանկանում են դիվերսիֆիկացնել մատակարարումները, որպեսզի անհրաժեշտ տեխնոլոգիաների կամ նյութերի հարցում չափազանց կախված չլինեն առանձին մատակարարներից։

Հռչակագրով նախատեսվում է աշխատանքային խմբեր ստեղծել։ Պետդեպարտամենտն առաջարկել է աշխատանքի հինգ ուղղություն՝ նորարարությանը նպաստող քաղաքականությունից և տնտեսության տարբեր ճյուղերում ԱԲ-ի կիրառումից մինչև մատակարարման շղթաների ու դրանց ենթակառուցվածքների պաշտպանություն։ Հրապարակված տեքստը չի սահմանում իրականացման ժամկետներ կամ ֆինանսավորման չափեր։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Վաշինգտոնը «Pax Silica» նախաձեռնությունը մեկնարկել է 2025-ին՝ Չինաստանի հետ տեխնոլոգիական մրցակցության պայմաններում։ Այն ընդգրկում է նաև կիսահաղորդիչների և կարևոր հանքանյութերի մատակարարումները։ Սան Ֆրանցիսկոյի հռչակագրի տեքստում Չինաստանը չի հիշատակվում։