Շեշտ.am (shesht.am) - Feed

Անհավանական Porsche 911-ը ներկայացվել է Targa-յի թափքով
Porsche ընկերությունը ներկայացրել է իր նոր արտադրանքը՝ Porsche 911 Targa-ն: Այն բավականին գրավիչ տեսք ունի:

https://youtu.be/hBdZMDR2Xjc
Նոր Porsche 911 Targa / © Porsche

Տարգան 1960-ականներին հանրաճանաչ դարձած Porsche-ի կաբրիոլետի տարբերակն է՝ կենտրոնական զանգվածային ամուր մասով և հանվող կտորե ծածկով: Մի քանի սերունդ անց հայտնվել են տեսադաշտային ետնապակի՝ դառնալով Tagra-յի չափանիշ: 922 թափքով նոր սերունդն այսպիսի տեսք ունի.

Նոր Porsche 911 Targa / © Porsche

Նոր տարբերակի կտորե ծածկը բաղկացած է երկու մասից: Արտաքին հատվածը նույնպես կտորից է, բայց հիմքը մագնիումի երկու պլաստինից է: Եվ եթե ամենաառաջին Տարգաների դեպքում կտուրը ձեռքով էր բացվում, ապա արդեն երկու սերունդ օգտագործվում է ֆիննական Valmet ընկերության մեխանիզմը:

Նոր Porsche 911 Targa-յի ծածկն ինքնաշխատ կերպով է բացվում / © Porsche

Ծածկը բացվում է 19 վայրկյանում: Հաշվի առնելով այդ գործընթացի բարդությունը՝ արդյունքն ապշեցնող է համարվում: Սակայն ծածկը հեռացնելն ու սկզբնական դիրքին վերադարձնելն ընթացքում չի ստացվում: Մեքենային նաև տարածություն է պետք՝ տեսադաշտային ապակին չկոտրելու համար:

Նոր Porsche 911 Targa / © Porsche

Մեկնարկի ժամանակ գնորդներին ներկայացվելու է երկու տարբերակ՝ Porsche 911 Targa 4 և 4S: Բազային տարբերակում օպոզիտային երկտուրբոշարժիչը 3 լիտր ծավալ ունի. հզորությունը` 385 լ/վ: 4S-ի մոտ նույն շարժիչն է, բայց հզորությունը 450 լ/վ է:

Նոր Porsche 911 Targa / © Porsche

Երկու տարբերակներն էլ ստացել են ադապտային կախոց՝ Porsche Active Suspension Management (PASM): Սակայն 911 Targa 4S-ը գործարանից դուրս է գալու անմիջապես էլեկտրոնային կառավարմամբ հետին PTV Plus դիֆերենցիալով, որն առանձին վճարով հնարավոր է տեղադրել նաև մյուս մոդելին: Վճարել պետք է լինելու նաև նորաոճ ու հզոր ածխածակերամիկական արգելակների համար:

Նոր Porsche 911 Targa / © Porsche

Մեքենաները 100 մետրը զարգացնում են համապատասխանաբար 4,2 և 3,6 վայրկյանում: Առավելագույն արագությունը՝ 289 և 304 կմ/ժ: Ի սկզբանե տեղադրված է 8-աստիճան «ռոբոտ» PDK, բայց կարելի է տեղադրել նաև 7-աստիճան «մեխանիկական», որը մտնում է Sport Chrono-ի լրակազմում:

Նոր Porsche 911 Targa / © Porsche

Ոչ լիարժեք կտուրի պատճառով ավտոմեքենան հզորացնելու կարիք է ունեցել: Տարգան կաբրիոլետից 40 կգ-ով ծանր է, ինչն 992 շարքի մեքենաների մեջ ամենածանրն է դարձրել:

Նոր Porsche 911 Targa / © Porsche

Գերմանիայում գները նույնն են, ինչ կաբրիոլետների դեպքում: Բազային 911 Targa 4-ն արժե 128 հազար եվրո, 4S-ը՝ 144 հազար: Վաճառքը մեկնարկելու է օգոստոսից:

Բիլ Գեյթսն իր առաջին էլեկտրամոբիլն է գնել, բայց այն Porsche է, ոչ թե՝ Tesla
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը գնել է իր առաջին էլեկտրոմոբիլը՝ Porsche Taycan Turbo-ն (նկարում): Այդ մասին գործարարը պատմել է YouTube-ի բլոգեր Մարկուս Բրաունլիի հետ հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով կլիմայական փոփոխությունների դեմ էկոլոգիապես մաքուր ապրանքների միջոցով պայքարելու վերաբերյալ հարցին:

Որպես բիզնեսում այլընտրանքային էներգիայի աղբյուրի կիրառման դրական օրինակ Գեյթսը նշել է Tesla ընկերությունը: Նա նախանշել է, որ էլեկտրամոբիլները երթևեկության հեռավորությամբ կգերազանցեն բենզինային շարժիչով մեքենաներին՝ խոստովանելով, որ մինչ օրս ոչ մի Tesla չունի:

Porsche Taycan Turbo ©porsche.com

Գեյթսը նշել է, որ Porsche Taycan Turbo-ն իր առաջին էլեկտրամոբիլն է և իրեն շատ է դուր գալիս:

Հրապարակումից հետո Twitter-ի օգտատերերը Tesla-յի հիմնադիր Իլոն Մասկի օգտահաշվում սկսել են քննարկել միլիարդատիրոջ կատարած գնումը: Նրանցից մեկը հետաքրքրվել է գործարարի կարծիքով, թե ինչո՞ւ է Գեյթսը նախընտրել Porsche Taycan-ը, և ոչ թե՝ Tesla-ն: Նա նշել է, որ ունկնդիրները կարող են հետևել Microsoft-ի համահիմնադիրի կարծիքին, քանի որ նա «շատ խելացի մարդ է»: Իլոն Մասկը պատասխանել է, որ Բիլ Գեյթսի հետ իր զրույցները տպավորիչ չեն եղել:

https://twitter.com/elonmusk/status/1229568241552502784
Tesletter. մարդիկ կարող են լսել Բիլին և հաշվի առնել նրա կարծիքը, քանի որ նա շատ խելացի է:Elon Musk. Իմ զրույցները Գեյթսի հետ տպավորիչ չեն:

Հաղորդվում է, որ Porsche Taycan Turbo-ն արժե 150 900 դոլար, Turbo S մոդելը՝ 185 000 դոլար: Հայտնի է, որ Tesla-ն թանկարժեք մեքենաներ է արտադրում, սակայն Model 3-ը սովորական կոմպլեկտավորմամբ հնարավոր է գնել սկսած 34 900 դոլարից: Tesla-յի կայքում առաջին մոդելը՝ Model S-ը, արժե 79 990 դոլար՝ Longe Range Plus կոմպլեկտացիայով, և 99 990 դոլար՝ Performance կոմպլեկտացիայով:

Առանց խցանումների. Porsche-ն ու Boeing-ը համատեղ ջանքերով թռչող մեքենա կարտադրեն
Ամեն օր ամբողջ աշխարհում փողոցներով ընթանում են միլիոնավոր մեքենաներ: Նրանցից շատերը ժամերով կանգնում են խցանումների մեջ՝ անելանելի իրավիճակում: Հրաշալի կլիներ, եթե առաջ գնալու հնարավորություն չունենալու դեպքում մեքենան վեր բարձրանար: Արդեն մի քանի տարի այս ծրագիրն իրականացնելու համար քայլեր են կատարվում, սակայն զգալի արդյունք չկա: Ներկայումս այդ հարցի լուծմանն են լծվել տրանսպորտային 2 հսկաներ՝ Porsche-ը և Boeing-ը:

Տրանսպորտային միջոցներ արտադրողների և ինժեներների համար թռչող մեքենան վաղուց ցանկալի երևույթ է: Այն հնարավորություն կտա բեռնաթափել փողոցները՝ խուսափելով խցանումներից, ինչն այսօր դառնում է համաշխարհային խնդիր:

Porsche-ի սպորտային թռչող մեքենայի կոնցեպցիա / ©geekwire.com

Ներկայումս թռչող մեքենաների ու տաքսիների կոնցեպտի մշակմամբ զբաղվում են մի շարք ընկերություններ: Նրանց շարքում առաջատարն ու փորձառուն համարվում է Վիրջինիա նահանգում գտնվող Aurora Flight Sciences-ը, ինչպես նաև կալիֆորնիական Kitty Hawk-ը, որի մասնագետներն արդեն մեկ տարի զբաղվում են աերոտաքսիների ստեղծման ծրագրի մշակմամբ:

Kitty Hawk-ի թռչող տաքսին / ©theverge.com

Porsche-ի ու Boeing-ի կողմից թռչող մեքենայի նախագծման աշխատանքներին ներգրավվել են հենց այդ կազմակերպությունները: Բացի այդ՝ Boeing-ն ավելի վաղ զբաղվել է էլեկտրական թռչող սարքի ստեղծմամբ: Այդ սարքավորումը՝ eVTOL-ը, ունակ է թռիչքն ու վայրէջքն իրականացնել ուղղահայաց: Նրա առաջին փորձնական թռիչքը հաջողությամբ է պսակվել:

https://youtu.be/Mi2HE-1JDtQ
Boeing-ի eVTOL-ի կոնցեպցիան / ©Aviation International News

Porsche Consulting ընկերության աշխատակիցների կողմից նախորդ տարի կատարված ուսումնասիրությունների արդյունքներով՝ քաղաքների համար թռչող մեքենաները մեծ պահանջարկ ձեռք կբերեն 2025թ.:

https://youtu.be/BSFVvhQP7ws
Aurora Flight Sciences-ի թռչող մեքենայի կոնցեպցիան / ©Aurora Flight Sciences

Porsche AG ընկերության ղեկավարներից Դետլև ֆոն Պլատենը նախանշել է կորպորացիայի կողմից թռչող մեքենաների արտադրության ռազմավարությունը: Նրա խոսքով՝ ընկերությունը մտադիր է ընդլայնել իր ազդեցությունը՝ որպես սպորտային և պրեմիում դասի մեքենաարտադրող: Ֆոն Պլատենը նշել է, որ հետագայում հնարավոր է յուրացվի նաև երրորդ տարածությունը (օդ. խմբ.), ինչին նպատակաուղղված է երկու խոշոր ընկերությունների համատեղ գործունեությունը: