Շեշտ.am (shesht.am) - Feed

2020թ.-ի մեմը. ԱՄՆ-ում այրվող տանից փրկել են շանը, իսկ մոռացված կատուն ինքնուրույն դուրս է թռչել պատուհանից
Հունիսի 10-ին Reddit-ի վիսկոնսինցի օգտատերը՝ distriived-ը, իր տան հրդեհի լուսանկար է հրապարակել: Հրապարակման հեղինակն այդ ժամանակ աշխատանքի է եղել, իսկ կինը երեխաների հետ զբոսնելու էր գնացել, այնպես որ՝ հրդեհային ազդանշանին արձագանքել են հարևանները: Վերջիններից մեկը մոտեցել է տանը և լսել շան հաչոց:

Տղամարդն այրվող տանից դուրս է բերել շանը, ինչից հետո ինչ-որ մեկը լուսանկարել է նրան՝ շան հետ: Հենց այդ լուսանկարով էլ կիսվել է distriived-ը: Սակայն հետնապատկերում նկատվում է դրամատիկ տեսարան. այրվող տանից կատու է դուրս թչռում. նա ստիպված էր ինքնուրույն փրկվել: Հարևանը կատվին չէր նկատել, երբ հրդեհի միջից շանն էր դուրս բերում:

Այրվող տունը, հարևանը, շունը և այրվող տանից դուրս թռչող կատուն / © distriived

Տունն, ի վերջո, ամբողջությամբ այրվել է: Distriived-ի խոսքով՝ իր կյանքը վերջին երեք տարիներին բարդ է եղել. 2018թ. տան խողովակներն են պայթել, 2019թ. տաքացուցիչն է այրվել, ինչից հետո շինությունը լրջագույն վերանորոգման է ենթարկվել: Օգտատերը նշել է, որ կցանկանար վերադառնալ անցյալ և «չգնել այդ գրողի տարած տունը»:

Միևնույն ժամանակ նա ուրախացել է՝ իմանալով, որ Էլլի անունով կատուն փրկվել է, թեև հրդեհից հետո կատվին չեն կարողացել գտնել: Reddit-ի լուսանկարը դարձել է օրվա ամենահայտնին, և հազարավոր օգտատերեր անհանգստացել են կենդանու համար: Մի քանի ժամ անց distriived-ը պատմել է, որ ոստիկանությունը գտել է կատվին. Էլլին փրկվել է, բայց՝ թեթև վնասվածքներով: Կատվին անմիջապես տարել են անասնաբույժի մոտ:

«Ինքնափրկված» կատուն / © distriived

Reddit-ի օգտատերերը թռչող կատվին ճանաչել են 2020թ. սիմվոլ, երբ բազմաթիվ բացասական երևույթների պատճառով յուրաքանչյուրը ստիպված է ինքն իրեն փրկել: Մեկնաբանողներից մեկը նշել է, որ այս լուսանկարը հրաշալի մեմային պոտենցիալ ունի:

Դրանից հետո Reddit-ում իսկապես հայտնվեցին նկարի հիման վրա ստեղծված կատակներ: Մեմերն առավել շատ վերաբերել են 2020թ. արդիական երևույթներին՝ կորոնավիրուսի համավարակին, ԱՄՆ-ի ցույցերին, SpaceX-ի պատմական թռիչքին:

Ես բոլորին պատմում եմ, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է/ Իմ կայնքը՝ իրականում

2020 թվական / Ես / Ոստիկանության սպաները «պաշտպանում են և ծառայում»

Ամերիկյան ոստիկանությունը / Իրական ցուցարարները, ովքեր աշխատաժամանակի մեծ մասն ինչ-որ բան անում / Քաղաքական գործիչներ, ովքեր համերաշխությունից ոտքերն են ծալում

2020թ. / Ես / 2021թ.

Աշխատանք՝ ժամը 12-ի վերջնաժամկետով / Ես, երբ 11:40 հասկանում եմ, որ դեռ մեկ ժամ պետք է աշխատեմ

2020թ. / Ուղեղի վերջին 2 բջիջները

2020թ. / SpaceX-ի տիեզերագնացները

Ի՞նչ ասացին Ալեքսիս Օհանյանն ու Քիմ Քարդաշյանը
Երևանում շարունակվում է WCIT 2019-ը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Համաժողովի պանելային քննարկմանը մասնակցել են նաև հայ հայտնիներ՝ Ալեքսիս Օհանյանը, Քիմ Քարդաշյանը և այլք:

Տեսնենք, թե որոնք են աշխարհահռչակ այս հայերի հիմնական ուղերձները:

Ալեքսիս Օհանյան

Գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը գտնում է, որ պետք է զարգացնի հայերենի իր իմացությունը:

https://www.instagram.com/p/B3W4YZMFE-4/

Նա նշել է նաև, որ Հայաստանում, Երևանում համաշխարհային լսարան ունենալը հրաշալի է և հուզիչ: Նրա խոսքով՝ Հայաստանը փոքր երկիր է՝ բազմաթիվ հիանալի գաղափարներով, ինչն էլ տնտեսության զարգացման լավագույն միջոցներից է: Հայ երեխաները մանկուց շախմատ են խաղում, ինչը, Օհանյանի համոզմամբ, լավ հնարավորություն է տալիս՝ մշակելու նոր տեխնոլոգիաներ:

Քիմ Քարդաշյան

Ամերիկյան հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ ցանկանում է հայկական ծաղիկների հոտով օծանելիք արտադրել: Ծաղիկների տեսակները չի նշել:

https://www.instagram.com/p/B3WuEpJHB83/?igshid=1x3336cl880o7

Քիմը հայտնել է, որ բանակցություններ է վարում հայ խոշոր ներդրողների հետ՝ Հայաստանում SKIMS-ի գործարան հիմնելու համար:

Քարդաշյանը հայտարարել է նաև, որ իր ջանքերն է ներդնում ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման համար. նախագահի հետ չի քննարկել այդ հարցը, բայց խորհրդականների հետ այս թեմայով զրույցներ շատ է ունեցել:

Ուսանողները վերարտադրել են Իլոն Մասկի գաղտնի նեյրոցանցը
Բրաունի ամերիկյան մասնավոր համալսարանի երկու ուսանողներ կարողացել են վերարտադրել Իլոն Մասկի հիմնադրած OpenAI ընկերության GPT-2 նեյրոցանցը: Դրա ամբողջական տարբերակն ուսանողները չեն հրապարակել, քանի որ այն կարող էր համացանցային խարդախությունների համար օգտակար միջոց դառնալ:

OpenAI-ը GPT-2-ը ստեղծել է կապակցված տեքստը գեներացնելու համար: Այս նեյրոցանցը ռեկորդային քանակությամբ՝ 1,5 մլրդ տվյալ ունի. դա ավելի շատ է, քան, օրինակ, Google-ի BERT նեյրոցանցը: Նմանատիպ նեյրոցանցերը հիմնականում ունենում են 100-300 մլն տվյալ, իսկ ինչքան շատ են տվյալները, այնքան շատ խնդիրներ կարող է լուծել:

GPT-2-ն աշխատում է առանց ուսուցչի՝ մեքենայացված ուսուցման տեխնոլոգիայի հիման վրա: Այսինքն՝ ինքնուրույն է գտնում ճիշտ պատասխանը՝ տվյալներն ուսումնասիրելուց հետո: Նախորդ տարբերակը՝ GPT-ն, սովորել էր գրքային տեքստերից և Վիկիպեդիայից, սակայն անհրաժեշտ արդյունքը չէր տրամադրում: Այդ պատճառով GPT-2-ին սովորեցրել են 8 մլն էջ, որոնց աղբյուրը աշխարհի ամենահայտնի կայքերից մեկն է՝ Reddit-ը: Այստեղ օգտատերերը հավանած տեղեկատվության հղումներն են տեղադրում, գնահատում են մյուս օգտատերերի հղումները՝ ձևավորելով նրանց վարկանիշը, նաև շփվում են միմյանց հետ:

Նախկին սխալները չկրկնելու, ինչպես նաև գովազդը և սպամը բացառելու համար մշակողները նեյրոցանցին բոլոր հղումները չեն ուսուցանել. միայն նրանք, որոնք լավ վարկանիշ են ունեցել: Արդյունքում՝ GPT-2-ը սովորել է գեներացնել կապակցված տեքստերով ամբողջական էջեր: Այդ իսկ պատճառով 2019թ. փետրվարին OpenAI-ը հրաժարվել է հրապարակել նեյրոցանցի ամբողջական տարբերակը՝ սահմանափակվելով կրճատված կրկնօրինակով: