Շեշտ.am (shesht.am) - Feed

Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է SARS-CoV-2 կորոնավիրուսի արհեստական ծագման մասին
SARS-CoV-2 կորոնավիրուսի արհեստական ծագման վերաբերյալ կոնսպիրոլոգիական տեսության տարբերակները շարունակում են տարածվել նորանոր ենթադրություններով ու կողմնակիցներով: Վերջերս 2015թ. Նոբելյան մրցանակակիր, գրող Սվետլանա Ալեքսիևիչը հայտարարել էր, որ աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի, այդ թվում՝ Covid-19 պանդեմիայի պատճառը 5G ցանցն է, որն իբր ազդում է մարդու իմունային համակարգի վրա:

Կորոնավիրուսի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել Նոբելյան մեկ այլ մրցանակակիր. այս անգամ՝ բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտից (2008): Ֆրանսիացի 87-ամյա վիրուսաբան Լյուկ Մոնտանյեն հայտնի է, որպես մարդու իմունային անբավարարության վիրուսի (վնասում է իմունային համակարգի բջիջներին և առաջացնում ՄԻԱՎ) առաջին բացահայտողներից: Պրոֆեսորի խոսքով՝ ներկայիս կորոնավիրուսն ակնհայտ արհեստական ծագում ունի և ստեղծվել է Հատուկ պաթոգենների և  կենսաանվտանգության յուհանյան լաբորատորիայում, որը «կորոնավիրուսների հարցում մասնագիտացել է 2000-ականներից և այդ ոլորտում փորձառու է»:

Մոնտանյեն հայտարարել է, որ իր գործընկերոջ՝ կենսամաթեմատիկոս Ժան-Կլոդ Պերեսի հետ մանրամասն վերլուծել են այդ ՌՆԹ-վիրուսի գենոմի նկարագրությունը: Նրա խոսքով՝ իրենք առաջինը չեն. հնդկացի հետազոտողների խումբն ավելի վաղ փորձել է աշխատանք հրապարակել, որը ցույց է տալիս, որ այդ կորոնավիրուսի ամբողջական գենոմը մեկ այլ վիրուսի՝ ՄԻԱՎ-ի շարունակականություն է պարունակում:

https://youtu.be/9TEom5FifGg
Լյուկ Մոնտանյեի հարցազրույցներից / © CNews

Մոնտանյեն ենթադրել է, որ չինացի հետազոտողները, հավանաբար, աշխատել են ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի ուղղությամբ, երբ տեղի է ունեցել այսպես կոչված արտահոսքը: Վիրուսաբանը նշել է, որ հայտնի չէ, թե ինչ նպատակով են դա արել, ինքը պարզապես ներկայացնում է փաստեր, չի մեղադրում, չգիտե, թե ով է արել և ինչու: Նրա խոսքով՝ դավադիրները հակառակ ճամբարում են և թաքցնում են իրականությունը. ամեն դեպքում՝ ճշմարտությունը միշտ ջրի երես է դուրս գալիս, իսկ Covid-19 պանդեմիայի պատասխանատուն Չինաստանի կառավարությունն է: Նա հավելել է, որ SARS-CoV-2-ի գենոմում ՄԻԱՎ-ի հաջորդականությունը տեղադրելու համար անհրաժեշտ են մոլեկուլային հստակ տեխնոլոգիաներ են անհրաժեշտ, իսկ դա անել հնարավոր է միայն լաբորատորիայում:

Մոնտանյեի գործընկերներն արդեն մեկնաբանել են նրա հայտարարությունը՝ նշելով, որ դա անմիտ է: Փարիզի Պաստեր ինստիտուտից վիրուսաբան Էտյեն Սիմոն-Լորյերի խոսքով՝ մի գրքից մեկ բառ հանելով, եթե այն նման լինի մեկ այլ բառի, հնարավոր չի ասել, թե դրանք կրկնօրինակված են:

Գենետիկ մանիպուլյացիաների արդյունքում SARS-CoV-2-ի ծագման վերաբերյալ փաստարկումները շրջանառվում են համաճարակի հենց սկզբից՝ չնայած նրան, որ չինացի գիտնականները վիրուսի գենոմով կիսվել են դեռևս հունվարի սկզբին: Այդ օրվանից սկսած այն ազատորեն ուսումնասիրել են աշխարհի տարբեր երկրների մասնագետներ: Բացի այդ՝ մատի վերջին աշխատանք է հրապարակվել, որտեղ հաստատվել է SARS-CoV-2-ի ծագումը բնական էվոլյուցիայի արդյունքում: Մենք նույնպես այդ թեմային անդրադարձել ենք:

Այսպես, նրա գենոմի հաջորդականությունների համեմատակ վերլուծությունը ցույց է տվել, որ մոլեկուլային մակարդակում այս կորոնավիրուսն էականորեն տարբերվում է մարդուն հայտնի նման վիրուսների մեծամասնությունից (նման է միայն չղջիկների ու սողունների՝ իրեն մոտ վիրուսներին): Եվ եթե այն արհեստական լիներ, ապա «կկառուցեին» արդեն առկա պաթոգենի վրա՝ ապացուցված վարակունակությամբ: Հետազոտության հեղինակներից Էդվարդ Հոլմսը (Սիդնեյի համալսարան) նույնպես արձագանքել է կորոնավիրուսի ծագման մասին հիպոթեզի հերթական ալիքին՝ նշելով, որ Յուհանի լաբորատորիայում SARS-CoV-2-ի ստեղծման վերաբերյալ ապացույցներ չկան:

Բացի վերոնշյալից՝ Մոնտանյեն իր եզրակացություններն ամփոփել է «բնությունը կկարգավորի ցանկացած արհեստական փոփոխություն» եզրույթով՝ նշելով, որ կկարգավորվի նույնիսկ առանց պատվաստանյութի: Նրա խոսքով՝ վիրուսին հավելված տարրերը կարելի է հեռացնել «ալիքային գենետիկայի» միջոցով (այդ տեսությունը գիտնականների կողմից ճանաչվել է հակագիտական):

Ընդհանուր առմամբ՝ վերջին տասնամյակներում ՄԻԱՎ-ի բացահայտողը մեծ համբավ է ձեռք բերել, և որոշ գիտնականներ նրան մեղադրում են կեղծ գիտության և նույնիսկ խաբեբայության հանդեպ հակվածության մեջ: Այսպես, 2010թ. Լյուկ Մոնտանյեն հայտարարել էր, որ ԴՆԹ-ն թույլ «էլեկտրամագնիսական ճառագայթում» է արձակում, որը ջրի մեջ կառուցվածքային փոփոխություններ է առաջացնում, իսկ այն ընդունակ է տեղեկությունը պահպանելու և փոխանցելու:

Չինացի հետազոտողները բացատրել են SARS-CoV-2-ի բացասական ազդեցության մեխանիզմը և նրա հետ կապված 2 դեղամիջոցների արդյունավետությունը
Սիչուանի համալսարանից Վենչժուն Լյուի և Իբինյան համալսարանից Հուալան Լիի կողմից կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ SARS-CoV-2 վիրուսը կարող է հարձակում գործել մարդու էրիթրոցիտների վրա՝ կապվելով հեմոգլոբինի մոլեկուլների հետ: Դա հանգեցնում է արյունատարով թթվածնի տեղափոխման խախտմանը:

Գեմոգլոբինը մետաղ պարունակող բարդ սպիտակուց է, որն ունակ է հետադարձությամբ կապվել թթվածնի հետ: Հեմոգլոբինի յուրաքանչյուր մոլեկուլի կենտրոնում հեմն է (արյուն) կամ պորֆիրինային միջուկը, որը պարունակում է երկվալենտ երկաթի ատոմ. այն ունակ է ամրակապելու 4 հատ O2 մոլեկուլների: Թոքերում հավաքելով թթվածին՝ էրիթրոցիտները հեմոգլոբինի օգնությամբ այն տեղափոխում են մարմնի տարբեր մասեր ու օրգաններ:

SARS-CoV-2-ի վիրուսային մասնիկներն էրիթրոցիտների հետ անմիջապես չեն փոխազդվում: Դրա համար պատասխանատու են մի շարք ոչ կառուցվածքային (վիրուսային կապսիդի մաս չհանդիսացող) սպիտակուցներ, որոնք կոդավորում են վիրուսային ՌՆԹ-ն: Նման պրոտեինները հեշտացնում են տիրոջ օրգանիզմում վիրուսի ամրացման և կրկնապատկման գործը՝ արգելափակելով բջջային մեխանիզմները և կենսաքիմիական ուղիները:

Չինացի գիտնականները պարզել են, որ այդ ոչ կառուցվածքային վիրուսային սպիտակուցներից որոշները մուտք են գործում էրիթրոցիտների մեջ և պորֆիրինային միջուկներից երկաթը դուրս են բերում: Դա արյունային կարմիր մասնիկներին զրկում է թթվածի մատակարարման հնարավորությունից: Հետազոտողներին հաջողվել է նույնականացնել 3 այդպիսի պրոտեինների՝ orf1ab, ORF10 և ORF3a, որոնց կապը հեմոգլոբինի մոլեկուլի բետա շղթայի հետ հանգեցնում է երկաթի տարրաբաժանմանը: Հեմի հետ կապվելուն կարող են մասնակցել վիրուսի մակերեսային գլիկոպրոտեինը և ORF8 սպիտակուցը:

Հեմոգլոբինի մոլեկուլի պորֆիրինային միջուկի քիմիական կառուցվածքը / © Chemed

Նման փոխազդեցությունը հանգեցնում է թոքերում բորբոքային գործընթացների ուժգնացմանը, թերթթվածնարյունությանը (հիպօքսեմիա), սուր շնչառական դիսթրես-համախտանիշի (ՍՇԴՀ) ախտանշանների զարգացմանը և բազմաօրգանային թթվածնային անբավարարությանը: Վիրուսային սպիտակուցների ամրակցումը հեմի հետ բացատրում է նաև կորոնավիրուսով առանց ախտանշանների հիվանդացածների մոտ այսպես կոչված անթափանց ապակու ախտանշանի ի հայտ գալը. այն արտահայտվում է թոքային հյուսվածքի թափանցիկության նվազմամբ՝ պայմանավորված թոքաբշտիկների օդայնության նվազմամբ և թոքաբշտիկներում հեմոգլոբինի կուտակմամբ: Պորֆիրինային միջուկի վրա վիրուսի ազդեցության անուղղակի նշան է նաև որոշ հիվանդների արյան մեջ երկաթ պարունակող ֆերիտին սպիտակուցների շատացումը:

Նոր բացահայտումը բացատրում է հիդրոքսիքլորոքինի և ֆավիպիրավիրի արդյունավետությունը Covid-19-ի բուժման համար: Վերջերս ֆրանսիացի գիտնական Դիդյե Ռաուլը հայտարարել էր, որ մալարիան բուժող հիդրոքսիքլորոքինի միջոցով ավելի քան 1000 մարդ բուժվել է կորոնավիրուսից: Լյուի և Լիի հաստատման համաձայն` քլորոքինն ունակ է արգելափակելու orf1ab, ORF3a և ORF10 սպիտակուցների հարձակումը, ինչպես նաև կանխարգելել հեմոգլոբինի հետ ORF8-ի միացումը: Դա թույլ է տալիս նվազեցնել վիրուսային վարակի բացասական ազդեցությունը թոքերի վրա և օրգանիզմի վրա՝ ընդհանրապես:

Ինչ վերաբերում է ֆավիպիրավիրին, ապա այն հակավիրուսային դեղամիջոց է՝ հաջողված բազմաթիվ ՌՆԹ վիրուսների դեմ պայքարում: Այն առավել ուղղորդված գործողություն է ցուցաբերում SARS-CoV-2-ի դեմ, արգելափակում է մակերեսային գլիկոպրոտեինները և ORF7a վիրուսային սպիտակուցները՝ վիրուսին թույլ չտալով ներթափանցել բջջի մեջ, իսկ նրա սպիտակուցին՝ ձևափոխել հեմոգլոբինի մոլեկուլները:

Լիի և Լյուի կողմից ներկայացված՝ վիրուսային սպիտակուցները միացնող մեխանիզմը կարող է հիմք հանդիսանալ այն ֆենոմենի, որ երեխաները հաճախ թեթև են տանում կորոնավիրուսային վարակը: Ինչպես վերը նշվել է, վիրուսային սպիտակուցները երկաթը տարրալուծում են՝ փոխազդվելով հեմոգլոբինի բետա շղթայի հետ: Վերջինս հանդիսանում է HbA-յի՝ հասուն մարդու նորմալ հեմոգլոբինի կառուցվածքային մասը: Երեխաների արյան մեջ գերակշռում է այսպես կոչված ֆետալային HbF հեմոգլոբինը, որը բետա շղթաներ չունի և, հավանաբար, խոցելի չէ վիրուսային սպիտակուցների համար:

Հնարավոր է՝ հեմոգլոբինի կառուցվածքի նման առանձնահատկությունը պայմանավորում է Աֆրիկայի որոշ երկրներում վարակվածության ոչ բարձր մակարդակը: Այն շրջաններում, որտեղ մալարիան տարածված է, շատ են թալասեմիայով հիվանդները: Այն գենետիկ հիվանդություն է, որի կրողի մոտ սինթեզվում է մուտանտային հեմոգլոբին՝ առանց բետա շղթաների:

Հետազոտողների եզրակացությունները կարող են հանգեցնել Covid-19-ով ծանր հիվանդների բուժման մարտավարության վերանայմանը: Հավանաբար՝ թոքերի օդափոխման ընդունված մեթոդը և ՍՇԴՀ-ի դեպքում շնչառական աջակցությունը կարող են վնասել կորոնավիրուսային թոքաբորբով հիվանդին՝ վնասելով թոքերը: Եթե ներկայացված եզրակացությունները ճիշտ են, ապա ավելի օգտակար կարող են լինել արյան փոխներարկումը և պացիենտների հիպերբարիկ օքսիգենացիան:

Չինացի գիտնականների աշխատանքը սպասում է գրախոսությանը, և եզրակացությունների ճշմարտացիությունը պետք է հաստատվի այլ հետազոտություններով: Աշխատության հեղինակները նաև պնդում են, որ պետք չէ ինքնուրույն սկսել ֆավիպիրավիրով և հիդրոքսիքլորոքինով բուժումը. խորհուրդ են տալիս դրանք օգտագործել միայն բժշկի ցուցումով:

Ռուսաստանում մեկնարկել են SARS-CoV-2-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները կենդանիների վրա
Ռուսաստանի Սպառողների իրավունքների և մարդու արժանապատվության ապահովման ոլորտի դաշնային ծառայության Վիրուսագիտության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի (ստեղծվել է 80-ականներին և գտնվում է Նովոսիբիրսկի մարզի գիտավանում) գիտնականները մշակել են SARS-CoV-2 վիրուսի դեմ պատվաստանյութի նախատիպերը և սկսել են դրանց փոխանցումները:

Հաղորդվել է, որ սպասված պատվասանյութի նախատիպը հիմնված է 6 տարբեր տեխնոլոգիական հարթակների վրա և երևան են եկել «ամենակարճ ժամկետում»:

Դաշնային ծառայությունում նշել են, որ հետազոտողներին հաջողվել է պատվաստանյութ ստեղծել գրիպի, կարմրուկի և վեզիկուլյար ստոմատիտի՝ լայնորեն կիրառվող ռեկոմբինանտային վիրուսային վեկտորների հիման վրա, ինչպես նաև սինթետիկ պատվաստնյութերի (մՌՆԹ-պատվաստանյութեր, պեպտիդային պատվաստանյութեր և ենթամիավոր պատվաստանյութեր) խոստումնալից տեխնոլոգիայի հիման վրա: Պատվաստանյութի դիզայնի համար օգտագործել են ժամանակակից կենսատեղեկատվական համակարգերը, իսկ կառուցվածքավորումը և պատրաստի նախատիպերին հասցնելն անցկացրել են առաջատար մշակումների օգնությամբ, այդ թվում՝ հակադարձ գենետիկայի ոլորտում:

Ներկայումս պատվաստանյութի օրինակները պետք է ստուգել in vivo. լաբորատոր կենդանիների կենդանի բջիջներում, այդ թվում՝ առնետների և ստորին պրիմատների՝ համոզվելու դրա անվտանգության հարցում, փորձարկելու դրա արդյունավետությունը և ընտրելու ամենաորակյալ և անվնաս նախատիպը:

«Ռոսպոտրեբնադզորի» գիտական կենտրոնի աշխատակիցները նշել են, որ պատվաստանյութի արդյունավետության հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է փորձարկել նրա ունակությունը իմունային այն պատասխանի ուժգնացման գործում, որն ունակ կլինի պաշտպանել զգայուն կենդանիներին՝ մահացու վիրուսով վարակվելուց: Ընդ որում հետազոտողների առջև դրված են բազմաթիվ կարևոր հարցեր. անհրաժեշտ է հստակեցնել քիչ թե շատ արդյունավետ չափաբաժինը և պատվաստանյութի ներարկման հաճախականությունը, պատվաստման մեթոդը և սխեման:

in vivo թեստերին պետք է հաջորդեն անմիջապես մարդկանց վրա կլինիկական փորձարկումները: Ինչ վերաբերում է պատվաստանյութի ի հայտ գալու և այն Covid-19 հիվանդության հարուցիչ SARS-CoV-2-ով վարակված պացիենտներին հասցնելու ժամանակահատվածներին, ապա, ինչպես հաղորդվում է, դա կարող է տեղի ունենալ 2020թ. վերջին. նման ժամկետներն օպտիմիստական են:

Օրերս Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ վիրուսի գենետիկ հաջորդականության ստացումից ընդամենը 60 օր հետո գիտնականները լծվել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման գործին: Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչի խոսքով՝ կազմակերպությունը տասնյակ հաղորդումներ է ստացել տարբեր երկրների մասնագետների կողմից՝ 40 ախտորոշիչ թեստերի ուսումնասիրության և հաստատման վերաբերյալ, և մշակման փուլում են գտնվում 20 պատվաստանյութեր:

Վերջին տվյալներով՝ Covid-19-ից վարակվածների թիվն անցել է 245 հազարից՝ աշխարհի ավելի քան 145 երկրում, 10 հազարից ավելի պացիենտներ մահացել են: Ընդ որում՝ վերջին օրերին Չինաստանը, որտեղ բռնկվել էր համաճարակը, մահացությունների առումով զիջում է Իտալիային, որտեղ արդեն 3,4 հազար մարդ է մահացել և մահացությունը շարունակում է աճել: Ռուսաստանում վարակվածության 253 դեպք է արձանագրվել, 12-ն առողջացել են. հայտարարվել է բարձր պատրաստվածության ռեժիմ: Հայաստանում վարակվածների թիվը 136 է, մեկն առողջացել է: Երկրում արտակարգ դրություն է հայտարարված:

Ավելի վաղ ԱՄՆ-ում էին հայտարարել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական թեստերի մեկնարկի մասին: Փորձարկումները և մշակումը ֆինանսավորվում և անցկացվում են ամերիկյան Առողջապահության և կենսատեխնոլոգիական Moderna Inc. ընկերության կողմից:

Հետազոտողները հաստատել են, որ կորոնավիրուսի պանդեմիան բնական պատճառներ ունի
Ամբողջ աշխարհում պանդեմիաի պատճառ դարձած SARS-CoV-2 վիրուսի ծագման վերաբերյալ բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվել: Մասնավորապես, տարբերակ կա, որ այն արհեստածին է և ստեղծվել է լաբորատորիայում: Սակայն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս վիրուսը բնական էվոլյուցիայի արդյունք է:

Գիտնականների միջազգային խումբը SARS-CoV-2-ի և նրա «հարազատ» վիրուսների գենոմի հաջորդականության համեմատական հետազոտություն է անցկացրել: Հետազոտողները ոչ մի նշան չեն հայտնաբերել այն բանի, որ վտանգավոր պաթոգենը կարող է սինթետիկ ծագում ունենալ: Կալիֆորնիայի Սկրիպսի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից, ուսումնասիրության հեղինակներից Քրիստիան Անդերսենը նշել է, որ կարելի է պնդել՝ SARS-CoV-2-ն առաջացել է բնական գործընթացների արդյունքում:

Իրենց աշխատանքի ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են վիրուսային թաղանթի փշանման սպիտակուցների գեներում ՌՆԹ-ի մասերը: Դա վիրուսի հիմնական մակերեսային պրոտեիններն են, որոնք անհրաժեշտ են բջջի հետ կապվելու և նրա մեջ սողոսկելու համար: Հետազոտողներին առաջին հերթին հետաքրքրել է նուկլեինաթթվի հաջորդականությունը, որոնք կոդավորում են փշանման սպիտակուցների (RBD) ռեցեպտոր-ամրակցող դոմենը, ինչպես նաև հաջորդականությունը, որը համապատասխանում է ճեղքման կայքերին. «պահածոյի մոլեկուլյար դանակներ», որոնց օգնությամբ վիրուսը ոչնչացնում է բջջի թաղանթը:

Պարզվել է, որ վիրուսային սպիտակուցների RBD դոմենը էվուլյուցիացրել է այնպես, որ առավելագույնս արդյունավետ կերպով փոխազդվի ACE2 ռեցեպտորների հետ` տիրոջ բջիջների մակերեսին: Բնական էվոլյուցիայի ապացույցը ստացվել է SARS-CoV-2-ի ընդհանուր մոլեկուլյար կառուցվածքից: Եթե ենթադրյալ «կենսաահաբեկիչները» փորձեին հնարել մարդասպան վիրուս, նրանք դա կանեին արդեն հայտնի պաթոգենի հիման վրա՝ ապացուցված վարակունակությամբ:

Սակայն գիտնականները հաստատում են, որ SARS-CoV-2-ի «մոլեկուլյար հիմքը» նշանակալիորեն տարբերվում է մարդու նմանատիպ վիրուսների մեծ մասից: Այն հիմնականում հիշեցնում է այն հարազատ վիրուսներին, որոնք հայտնաբերվել են չղջիկների և սողունների մոտ: Անդերսենը նշել է, որ վիրուսի նման առանձնահատկությունները բացառում են լաբորատոր մանիպուլյացիաները, ինչպես SARS-CoV-2-ի հնարավոր ծագում:

Վիրուսի առաջացման առավել հավանական տարբերակ է համարվում երկու հնարավոր վարկածներից մեկը: Առաջինի համաձայն` վիրուսն աստիճանաբար փոփոխվել է նախորդ տիրոջ (ամենայն հավանականությամբ՝ չղջիկի) օրգանիզմում՝ ձեռք բերելով բարձր պաթոգենություն, ինչից հետո փոխանցվել է մարդուն: Այդպես են առաջացել նաև նախորդ խոշոր բռնկումները, օրինակ՝ SARS-CoV-ը (ատիպիկ թոքաբորբ) մարդիկ ստացել են վիվերներից, իսկ MERS-CoV-ը՝ ուղտերից:

Մյուս դիպաշարով` վիրուսը մարդկային պոպուլյացիայում է հայտնել ոչ պաթոգեն վիճակում և նրանում արդեն էվոլյուցիայի ենթարկվել: Այդ հիպոթեզի հաստատումը գիտնականները հայտնաբերել են թեփամորթների մոտ. որոշ կորոնավիրուսների RBD-դոմենները, որոնք տարածվում են այդ կենդանիների մոտ, նման են SARS-CoV-2-ի սպիտակուցների նույնատիպ մասերին: Հնարավոր է՝ թեփամորթներից վիրուսը մարդկանց է փոխանցվել միջանկյալ տերերից, իսկ նրա վերաձևման կայքերը փշանման սպիտակուցները մուտացրել են ավելի ուշ:

Եթե SARS-CoV-2-ը մարդու օրգանիզմում հայտնվել է արդեն իր ներկայիս պաթոգեն կառուցվածքով, ապա դա ապագա բռնկումների հավանականությունը մեծացնում է, քանի որ վիրուսի՝ հիվանդությունն առաջացնող շտամմը դեռ կարող է շրջապտույտ գործել կենդանական ամբարներում: Հավանականությունը, որ ոչ պաթոգենային կորոնավիրուսը մարդկային պոպուլյացիա է մուտք գործել և ձեռք բերել SARS-CoV-2-ին բնորոշ հատկանիշներ, էականորեն փոքր է: Սակայն դեռևս հետազոտողները պատրաստ չեն հայտնելու, թե երկու դիպաշարերից որն է տեղի ունեցել: