Շեշտ.am (shesht.am) - Feed

Ո՞ւմ ֆեյքերն են իրականում բացահայտվել՝ Փաշինյանի՞, թե՞ Քոչարյանի (upd.)
Սոցցանցերում տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է, թե ինչպես են մի խումբ քաղաքացիներ, պրոֆեսիոնալ տեսախցիկները ձեռքներին, ներխուժում երևանյան գրասենյակներից մեկը՝ այնտեղ «հայտնաբերելով ֆեյքերի բուծարանի»: Գրասենյակ մուտք գործած կանայք պնդում են, թե ներսում համակարգիչների մոտ աշխատողները Փաշինյանի (ըստ նրանց՝ նաև Սորոսի) ֆեյքերն են և մեղադրում են «զոհվածների հարազատներին վիրավորելու մեջ»:

Նույն տեսանյութերի վերաբերյալ հակադարձ կարծիքների համաձայն՝ գրասենյակի աշխատակիցներն իրականում քոչարյանական ֆեյքերն են: Կա նաև տեսակետ, թե հենց Քոչարյանի կողմնակիցներն են կազմակերպել այս ներխուժումը՝ իրենց իսկ ֆեյքերին փաշինյանական ներկայացնելով:

Մենք փորձեցինք պարզել, թե իրականում ինչով են զբաղված մի խումբ աղջիկները: Այսպես, ի սկզբանե աչք է զարնում, որ անմիջապես մուտքի պահին, երբ աշխատակիցները դեռ չէին հասցնի փոխել համակարգիչների էկրանների բովանդակությունը, այնտեղ Ֆեյսբուք կամ այլ սոցցանց բացված չէ. աշխատանքային ինչ-որ ծրագիր է:

Համակարգիչների էկրաններին սոցցանցեր բացված չեն:

Այնուհետև դռների վրա ИНГО АРМЕНИЯ գրառումն է երևում: Ավելի ուշադիր զննելու դեպքում ակնհայտ է դառնում, որ իսկապես աշխատանքային գործընթաց է, որը վերաբերում է ապահովագրական գործունեությանը, այդ թվում՝ ԱՊՊԱ պայմանագրեր, կնիքներ և այլն:

Ընկերության անվանումը՝ դռան վրա:

1, 2 - ԱՊՊԱ պայմանագրեր, 3 - կնիք:

ԱՊՊԱ պայմանագիր:

ԱՊՊԱ պայմանագրեր (նշված հատվածում երևում է՝ ИНГО АРМЕНИЯ):

ԱՊՊԱ պայմանագրեր (նշված հատվածում երևում է՝ ИНГО АРМЕНИЯ և պայմանագրի տվյալներ):

Փաթեթ՝ ИНГОАРМЕНИЯ:

Ապահովագրական ուղեցույց:

Վերջում որպես պատասխանատու հանդես է գալիս Արշակ Ղազարյան անունով ներկայացող տղամարդը՝ նույնպես պնդելով, որ գրասենյակը Ինգո Արմենիայինն է, իսկ ինքն ընկերության փոխտնօրենը: Մենք դա էլ ճշտեցինք.

Պատասխանատուն ներխուժածներին դուրս է հրավիրում:

Արշակ Ղազարյանը Ինգո Արմենիայի փոխտնօրենն է:

Ամփոփելով՝ նշենք, որ փաստացի գրասենյակում ԱՊՊԱ պայմանագրեր են կնքվում, սակայն չի բացառվում, որ աշխատակիցներն աշխատանքի ընթացքում զբաղվեն «ֆեյքային գործունեությամբ»:

Հավելենք, որ փոխտնօրեն Ղազարյանը գրասենյակ ներխուժածներից պահանջեց նշել, թե որ աշխատակիցներն են «ֆեյքերով զբաղվում»: Ներխուժած կանայք, չներկայացնելով ոչ մի փաստ, հեռացան գրասենյակից:

UPD. Ինգո Արմենիա ընկերությունը գրավոր հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ անհայտ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար: ԱՓԲԸ-ի հայտարարության համաձայն՝ գրասենյակը հանդիսանում է Ընկերության սեփականությունը և այնտեղ բացառապես ծավալվում է ապահովագրական գործունեություն:

Տեսողական խաբկանք. գունավոր թվացող սև ու սպիտակ նկար
Կարծում եք՝ նկարը գունավո՞ր է։ Ոչ, իրականում սև ու սպիտակ նկար է՝ գունավոր գծերով։ Հենց գծերն էլ տեսողական խաբկանք են առաջացնում։

Նկարները գունավոր են երևում հատկապես ոչ մեծ էկրան ունեցող սմարթֆոններում, բայց բավական է մեծացնել, և իրականությունն ի հայտ է գալիս։

https://www.reddit.com/r/BeAmazed/comments/ci7x6r/this_photo_is_actually_black_and_white_only_the/

Ոմանք նշում են, որ տեսողական խաբկանքի պատճառը միայն ուղեղը չի.

https://twitter.com/KTrzeszczkowski/status/1155443028770861056?s=20

Մասնագետների համոզմամբ՝ JPEG ֆորմատով պահպանված նկարը վատ է խտացված եւ դրա պատճառով գունավոր նկարները սև ու սպիտակ տարրերի հետ համադրվում են։

Շները կպաշտպանեն այլմոլորակայիններից. մեմն աշխատել է
Օրեր առաջ ամերիկյան Oklahoma City Animal Welfare կենդանիների կացարանի ղեկավարությունը Facebook-ում հրապարակել էր ալյումինե շապիկներով շների նկարներ:

Նախաձեռնողներն օգտատերերին առաջարկել էին սեպտեմբերի 20-ին «Գոտի 51» ռազմաբազայի վրա հարձակվելու փոխարեն գրոհել կացարանը` շներին իրենց տուն տանելով: Ալյումինե շապիկների շնորհիվ կացարանի շներն իրենց նոր տերերին «պաշտպանելու էին» բազայի այլմոլորակայիններից:

«Գրոհեք մեր կացարանը. մեր հիանալի կենդանիները պատրաստ են ձեզ պաշտպանել «Գոտի 51»-ի այլմոլորակայիններից» հրապարակումը մեծ ճանաչում է ձեռք բերել: Այն նկատել են Reddit-ում, ուր մեծ աջակցություն է ստացել: Այս պատմության մասին խոսել են նաև այլ խոշոր լրատվականներ:

https://www.facebook.com/OKCanimalwelfare/posts/2321815751241021

Կացարանի այս նախաձեռնության հեղինակ Նատալի Վինֆրին պատմել է, որ շների համար տերեր գտնելու համար միշտ է փորձել օգտագործել մեմեր, սակայն նրա հրապարակումները տարածում չեն ստացել: Սա լավագույնն էր: Դրանով հեղինակը ցանկացել է հասարակության ուշադրությունը գրավել իր նպատակի վրա և կաթնասուններին նոր տներ ուղարկել:

Մեկ օրվա ընթացքում 22 շուն նոր բնակարան է տեղափոխվել, ինչը մեծ ձեռքբերում է:

Վինֆրին նշել է, որ մյուս շրջանների բնակիչները ևս կարող են աջակցել իրենց նախաձեռնությանը`այցելելով մոտակա կացարան: Նա լիահույս է, որ իր հրապարակմամբ ոգևորված սոցցանցերի օգտատերերը ոգևորված են իր հրապարակմամբ և շներին իրենց մոտակայքի կացարաններից կվերցնեն: Նախաձեռնողները շնորհակալություն են հայտնել #StormTheShelter հեշթեգի աջակցության համար:

Կացարանի անձնակազմը կազմակերպել է նաև հանգանակություն` հավաքելով ավելի քան 2,5 հազար դոլար: Նախաձեռնությունն ամեն օր հրապարակում է կենդանիների և նրանց նոր տերերի նկարները:

https://www.facebook.com/OKCanimalwelfare/photos/a.498228883599726/2323954904360439/?type=3&theater

Facebook-ի ու Instagram-ի աշխատանքը Հայաստանում խափանվել է
Հայաստանից բացի, սոցցանցերի աշխատանքի խափանումներ են արձանագրվել նաև այլ տարածաշրջաններում:

Հաղորդվում է, որ Facebook-ի և Instagram-ի հետ կապված խնդիր է արձանագրվել նաև ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, ՌԴ-ում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Գերմանիայում, Մեքսիկայում, Ֆիլիպիններում, Բուլղարիայում: