Շեշտ.am (shesht.am) - Feed

Վիրտուալ իրականությունը կօգնի տեսնել մեր մոլորակի տիեզերական փխրունությունը
Ուղեծրում կամ Լուսնի վրա եղած մարդիկ, ովքեր երկրագունդը տեսել են վերևից, ուշադրություն են հրավիրում նրա փխրունության վրա ու, դրանով պայմանավորված, մեր մոլորակի կարևորության վրա: Յու.Գագարինն, օրինակ, նշել է, որ Երկիրը տիեզերանավ-արբանյակից անչափ գեղեցիկ է՝ կոչ անելով պահպանել այդ գեղեցկությունը, բազմապատկել այն, և ոչ թե՝ ոչնչացնել: Apollo 14-ի տիեզերագնաց Էդգար Միտչելը հայտարարել է, որ քաղաքական գործիչներին պետք է «նետել նետել լուսնի վրա», որպեսզի նրանք տեսնեն այդ երևույթն ու զգան աշխարհի գեղեցկությունն ու առանձնահատկությունը, որի ճակատագիրը կախված է իրենցից:

Հնարավոր է՝ դրա համար ոչ մեկի ոչ մի տեղ «չնետել»: Գիտնականներն աշխատում են համակարգի վրա, որը թույլ կտա վերստեղծել «դիտման էֆեկտը» հենց Երկրից՝ վիրտուալ իրականությունում: Այդ համակարգի փորձարկումներին պատրաստվում է Միսուրիի համալսարանի գիտնականների խումբը: Հոգեբանների խմբի ղեկավար Ստիվեն Պրատշերը նշել է, որ մարդկանց միջև պահպանվոմ են տարանջատոմը, բևեռացոմը և անհասկացվածությունը: Նրա խոսքով՝ «դիտման էֆեկտը» կարող է ազդել դրա վրա:

Նոր համակարգի մշակման համար նախատեսվում է հավաքել 100-ավոր կամավորների, ովքեր մուտք կգործեն սենսորային դեպրիվացիայի («զգացումը կորցնելու») խուցը: Տաք հեղուկը անկշռելիության զգացում է տալիս, իսկ կատարյալ մթության և լռության մեջ ցուցադրվելու է կալիֆորնիական SpaceVR ստարտապի կողմից ուղեծրում արված բարձրորակ նկարը՝ 360 աստիճան: Կամավորների մի մասը կանցնի ամբողջական տարբերակը, իսկ ստուգիչ խմբերը կմտնեն սովորական սենսորային դեպրիվացիայի խուցը՝ դիտելով միևնույն պատկերը, բայց անկողնում պառկած:

Սեսիայից առաջ և հետո կամավորները լրացնելու են հարցաթերթիկ: Բացի այդ, գիտնականները նախատեսում են էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի օգնությամբ հետևել նրանց ուղեղի ակտիվությանը՝ հույս ունենալով, որ կնկատեն էմոցիոնալ անհանգստությունները: Ստիվեն Պրատշերը նշել է, որ մարդկությունը ներկայումս Երկրի նկատմամբ պոտենցիալ անդառնալի ներգործություն է իրականացնում: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է «արթնացնել» մարդկանց, ցույց տալ, որ դեռևս շատ բան է հնարավոր ձեռնարկել՝ մոլորակը փրկելու, շրջակա միջավայրը պահպանելու և առավել ներդաշնակ կյանքի համար: