Շեշտ.am (shesht.am) - Feed

Terra Drone-ը Ճապոնիային մատակարարել է Terra B1 որսացող անօդաչուներ
Նոյեմբերի 26-ին տարածած հաղորդագրությունում արտադրողը նշել է, որ Terra B1-ը թիրախների ճանաչման համար օգտագործում է արհեստական բանականություն և ունի ինքնավար ուղղորդման հնարավորություն։ Այն նախատեսված է այլ անօդաչու թռչող սարքերի որսման համար։

Մոդելն ընտրվել է որսացող անօդաչուների արագացված ձեռքբերման ճապոնական ծրագրով։ ATLA-ն իր պաշտոնական էջում հայտնում է, որ հուլիսի 15-ից օգոստոսի 6-ը Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերը փորձարկել են չորս մոդել, իսկ արդյունքների հիման վրա օգոստոսի 25-ին Terra Drone-ի հետ կնքվել է սերիական մատակարարման պայմանագիր։

Ծրագրի նպատակն է արագ ձեռք բերել միջոցներ, որոնք կարող են ուժեղացնել զորամասերի, ռազմակայանների և նավերի պաշտպանությունն անօդաչուներից։

Terra Drone-ի տվյալներով՝ մատակարարված համալիրը ներառում է ոչ միայն թռչող սարքերը, այլև մարտկոցներ, լիցքավորիչներ, կառավարման մոդուլներ ու ծրագրային ապահովում, ցամաքային կայանի համակարգիչ, ալեհավաքներ և կապի սարքավորումներ։ Ընկերությունը հայտնում է, որ այս ամբողջ համակարգի արտադրությունն ու մատակարարումը կազմակերպել է Ճապոնիայում։

Նույն օրը ընկերությունը նաև հայտարարել է մի քանի որսացող անօդաչուների կառավարման և վերահսկման համար նախատեսված ցամաքային կայանի մշակման ու ATLA-ին փոխանցման մասին։ Արտադրողի բացատրությամբ՝ միասնական միջերեսը պետք է նվազեցնի օպերատորների ծանրաբեռնվածությունը և թույլ տա փոքր անձնակազմով կառավարել մի քանի սարք։

Terra B1-ը ընկերությունը ներկայացնում է որպես ATLA-ի ձեռք բերած առաջին՝ Ճապոնիայում արտադրվող ինքնավար որսացող անօդաչու, որն օգտագործում է արհեստական բանականություն։ Մատակարարման մասին տեղեկությունը նոյեմբերի 27-ին հաղորդել է նաև Unmanned Airspace մասնագիտական պարբերականը՝ հղում անելով արտադրողին։ Հրապարակված հաղորդագրություններում չեն նշվում սարքերի քանակը, ստորաբաժանումներին բաշխումը կամ մարտական կիրառման արդյունքները։

Ընկերությունը նախատեսում է ընդլայնել Ճապոնիայում արտադրական հզորությունները և համակարգերը զարգացնել նաև ծովային կիրառությունների համար։