Շեշտ.am (shesht.am) - Feed

Անտարկտիկայում ջերմաստիճանը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 20℃-ը
Բրազիլացի գիտնականները փետրվարի 9-ին Անտարկտիկայի թերակղզուց դեպի հյուսիս գտնվող Սիմոր (կամ Սեյմուր) կղզում գրանցել են ջերմաստիճանային հերթական ռեկորդը. պատմության մեջ առաջին անգամ այստեղ արձանագրվել է 20,75 աստիճան C: Մինչ այդ ամենաբարձր՝ ռեկորդային ցուցանիշը գրանցվել է 1982թ. հունվարին՝ 19,8 աստիճան:

Հետազոտողները բացատրել են, որ նշված բարձր ջերմաստիճանը միայն մեկ օրվա դիտարկմամբ է արձանագրվել, այլ ոչ թե երկարաժամկետ ուսումնասիրությամբ: Բրազիլիայի կառավարության կողմից Terrantar նախագծին մասնակցող Կարլոս Շեֆերը նշել է, որ հնարավոր չէ այդ տվյալի հիման վրա ապագայի եղանակային փոփոխությունները կանխատեսել, սակայն նա այդ ցուցանիշը համարել է ազդանշան, որ այս տարածաշրջանում ինչ-որ բան է կատարվում: Շեֆերի խոսքով՝ տաքացման գործընթաց դիտարկվել է հետազոտվող բազմաթիվ տարածքներում, բայց այսպիսի երևույթն աննախադեպ է:

Գիտնականների կարծիքով՝ ջերմաստիճանային այդօրինակ ռեկորդների վրա ազդում են օվկիանոսային հոսանքների ընթացքը և Էլ-Նինյոյում տիրող տաք իրավիճակը: Բրազիլացի հետազոտողների տվյալները պետք է հաստատվեն Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպության կողմից:

Նախորդ շաբաթվա վերջերին գիտնականներն Էսպերանսայի արգենտինական գիտահետազոտական կայանում (Անտարկտիկայի թերակղզու հյուսիսային ծայրամասում) արձանագրել էին 18,3 աստիճան C: