Շեշտ.am (shesht.am) - Feed

Tesla-ի նոր Roadster-ը օդ է բարձրացել և պտույտ կատարել մեքենաների վրայով
Roadster-ի շնորհանդեսի ամբողջական տեսագրությունը՝ 2026 թ. հոկտեմբերի 15-ին․ թեքահարթակի փորձը՝ 06:03-ից, օդային պտույտը՝ 10:56-ից, արագացման ցուցադրությունը՝ 15:58-ից / © Tesla, YouTube

Նոր Roadster-ը Tesla-ն հոկտեմբերի 15-ին ներկայացրել է Տեխասի Մաքգրեգոր քաղաքում՝ SpaceX-ի հրթիռների փորձարկման և մշակման կենտրոնում։ Մոտ 23 րոպե տևած շնորհանդեսը վարել են Իլոն Մասկը, Tesla-ի գլխավոր դիզայներ Ֆրանց ֆոն Հոլցհաուզենը և ավտոմոբիլային ինժեներիայի ղեկավար Լարս Մորավին։ Մեքենան Tesla-ի և SpaceX-ի ինժեներների համատեղ աշխատանքի արդյունքն է։

Առաջին ցուցադրության ժամանակ սպիտակ Roadster-ը բարձրացել է կոր հարթակի վրա, հայտնվել շրջված դիրքում, ապա օդում ուղղվել ու վերադարձել անիվների վրա։ Երկրորդ փորձի ընթացքում մեքենան ցատկել է շարված այլ ավտոմեքենաների վրայով՝ օդում պտտվելով իր երկայնական առանցքի շուրջ։ Մասկի խոսքով՝ անվտանգության նկատառումներով ցուցադրության մեքենան գործել է ինքնավար, իսկ սրահում երևացող Starman-ը մարդ չէր։

Tesla-ն տեխնիկական նկարագրության մեջ բացատրում է, որ հատակի տակ տեղադրված օդափոխիչներն ու եզրային հերմետիկացնող համակարգը հեռացնում են օդը մեքենայի տակից՝ ստեղծելով այն մակերեսին սեղմող ուժ։ Ընկերության տվյալներով՝ համակարգն աշխատում է նաև անշարժ վիճակում, իսկ ներկայացման ընթացքում դրա առավելագույն սեղմող ուժը գնահատվել է մեքենայի քաշի մոտ կրկնապատիկին համարժեք։ Ակտիվ հակաթևն ու աերոդինամիկ տարրերը կարող են փոխել դիրքը՝ ընտրելով ավելի մեծ սեղմող ուժ կամ ավելի փոքր օդային դիմադրություն։

Օդային մանևրների համար օգտագործվում են սառը գազի ռեակտիվ սարքեր։ Մորավիի ներկայացրած տվյալներով՝ մեքենայում տեղադրված են ածխաթելային պատյանով երկու բարձր ճնշման բաք՝ ընդհանուր 600 լիտր ծավալով և մոտ 250 կիլոգրամ սեղմված օդով, ինչպես նաև տասը ռեակտիվ փողակ։ Հետևի փողակներն առաջ են մղում մեքենան, իսկ պարագծով տեղադրվածները կառավարում են բարձրացումն ու պտույտները։ Մասկը նշել է, որ հատուկ հրթիռային վառելիք պետք չէ․ մեքենան նախատեսված է օդի պաշարը ինքնուրույն համալրելու համար։

Նոր Roadster-ի հետևի ռեակտիվ փողակներն ու դիֆուզորը․ պաշտոնական մամուլի պատկեր / © Tesla, Tesla Gallery

Արագացման առանձին ցուցադրությունից հետո Tesla-ն հայտարարել է 0,81 վայրկյան արդյունք՝ 0-ից մինչև 60 մղոն/ժամ, այսինքն՝ մոտ 97 կմ/ժ արագություն զարգացնելու համար։ Սա հենց ցուցադրության ժամանակ ներկայացված չափումն է, ոչ արդեն վաճառվող սերիական մեքենայի անկախ փորձարկման արդյունք։ Ընկերությունը նաև հայտնել է ավելի քան 230 մղոն/ժամ՝ մոտ 370 կմ/ժ առավելագույն արագություն, իսկ Reuters-ի տվյալներով՝ մեկ լիցքավորմամբ ընթացքի հայտարարված պաշարը գերազանցում է 300 մղոնը՝ մոտ 480 կիլոմետրը։

Նոր մեքենայի արտաքին տեսքը զգալիորեն տարբերվում է նախկին նախատիպից․ այն ունի սրածայր դիմային հատված, թաքնվող լուսարձակներ և հետևի ամբողջ լայնքով ձգվող լուսային շերտ։ Սրահում տեղադրված են կենտրոնական էկրան ու վարորդի առջևի երկու փոքր էկրաններ, իսկ ղեկային կառավարումն իրականացվում է էլեկտրոնային ազդանշաններով՝ steer-by-wire համակարգով։ Ըստ Tesla-ի՝ քաշը նվազեցնելու համար օգտագործվել են մագնեզիում, տիտան և ածխաթելային նյութեր, իսկ նստատեղերի դիրքը ֆիքսված է։

2026-ին ներկայացված նոր Roadster-ի արտաքին տեսքը․ պաշտոնական մամուլի պատկեր / © Tesla, Tesla Gallery

Roadster-ը նախատեսվում է երեք տարբերակով։ Հիմնական Performance-ը երկտեղանի է և ունի ակտիվ աերոդինամիկա ու սեղմող ուժ ստեղծող օդափոխիչներ․ ընկերությունն այն նախատեսում է ճանապարհային շահագործման համար։ Երկտեղանի Thrust-ը հետևում տեղադրված սառը գազի ռեակտիվ սարքերով տարբերակն է, որի համար Tesla-ն խոստանում է մինչև 60 մղոն/ժամ արագացում մեկ վայրկյանից պակաս ժամանակում։

Օդային մանևրների համար նախատեսված Rocket-ը մեկտեղանի է և առաջարկվելու է միայն հրավերով։ Tesla-ի պաշտոնական էջում հստակ նշված է, որ այն հաստատված չէ ընդհանուր օգտագործման ճանապարհների համար և հասանելի չի լինի բոլոր տարածաշրջաններում։ Ներկայացման ընթացքում ցուցադրվել են կարճ օդային մանևրներ, իսկ շարունակական թռիչքի տևողության կամ հեռավորության մասին տվյալներ չեն հրապարակվել։

Մասկը արտադրության մեկնարկի նոր ժամկետ է նշել 2028 թվականը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, վերջնական գինը դեռ չի հայտարարվել։ Tesla-ն Performance-ի ամրագրման համար պահանջում է 50 հազար դոլար՝ 5 հազարը անմիջապես և 45 հազարը տասն օրվա ընթացքում․ սա ամրագրման վճարն է, ոչ մեքենայի ամբողջական գինը։ Նոր սերնդի Roadster-ն առաջին անգամ ցուցադրվել էր 2017-ին՝ 2020-ին մատակարարումներ սկսելու խոստմամբ, սակայն նախագիծը բազմիցս հետաձգվել է։

Lucid Motors-ը «ամենահեռագնաց» էլեկտրոմոբիլի կոչման համար Tesla Model S-ի մրցակցի իր տարբերակն է ներկայացրել
Tesla-յի ավտոմեքենաներն, անկասկած, մեկ լիցքավորմամբ ընթացքի տևողությամբ առաջատարն են: Ավելի հստակ՝ այդ ցուցանիշով ռեկորդը ներկայումս պատկանում է Tesla Model S-ի Long Range Plus տարբերակին, որը կարող է անցնել 402 մղոն կամ 674 կիլոմետր: Մյուս արտադրողները դեռևս այդ ցուցանիշին չեն մոտեցել:

Սակայն այժմ հայտնվել է Tesla-յի մրցակիցը. Lucid Motors (նախկինում՝ Atieva) ընկերությունը հայտարարել է, որ Lucid Air պրեմիում մոդելը կարող է մեկ լիցքավորմամբ անցնել 832 կմ: Մեքենայի հեղինակների խոսքով՝ նախկինում այդ ցուցանիշը կազմել է 643 կմ:

Lucid Air-ի ունակությունները հաստատել են նաև FEV North America անկախ ընկերության մասնագետները: Թեստավորման գործընթացն անցկացվել է ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալության սահմանած կանոններին համապատասխան:

https://youtu.be/ir5yBKJqx18
Lucid Air-ի գովազդային հոլովակը / © Lucid Motors

Նոր ռեկորդի մասին, սակայն, խոսելը դեռ վաղ է. նույն գործակալության մասնագետները պետք է գնահատեն արդյունքները: Սպասվում է, որ համապատասխան եզրակացությունը կհրապարակվի 2021թ. գարնանը: Եթե FEV North America-յի մասնագետները զեկույցում թերություններ չնշեն, ապա Tesla-յի վերոնշյալ մոդելը կզրկվի իր տիտղոսից:

Թեստի արդյունքները / © Electrek

Lucid Air սեդանի սերիական տարբերակը պետք է ներկայացվի 2020թ. սեպտեմբերի 9-ին: Մեքենայի վերջնական բնութագրերն այդ ժամանակ էլ հայտնի կդառնան: Առկա տվյալների համաձայն՝ Lucid Air-ն ունենալու է առնվազն 1000 լ/վ հզորություն, իսկ արժեքը՝ շուրջ 100 հազար դոլար:

Ուշագրավ է, որ Lucid Motors-ի հիմնադիրը՝ Բեռնարդ Ցեն, Tesla-յի նախկին աշխատակից է: Ավելին՝ Ցեն Իլոն Մասկի ընկերությունում զբաղեցրել է փոխնախագահի հաստիքը և տնօրենների խորհրդի անդամ է եղել:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Tesla-ն դիզայների թափուր հաստիքի հայտարարություն է հրապարակել, ով պետք է զբաղվի նաև այլ նախագծերով, մասնավորապես՝ SpaceX-ի տիեզերանավերի արտաքին տեսքի մշակմամբ:

Tesla-ն կզբաղվի տիեզերանավերի դիզայնով
Ամերիկացի գործարար, ավտոմեքենա արտադրող Tesla և տիեզերական SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն, ինչպես հաղորդվում է, մտադիր է երկու բիզնեսը համադրել միմյանց. Tesla-յի դիզայներները կարող են ներգրավվել SpaceX-ի տիեզերանավերի ստեղծման գործին:

Էլեկտրոմոբիլներ արտադրող ընկերությունը փնտրում է դիզայներների, ովքեր պետք է աշխատեն ավտոմեքենաների արտաքին տեսքի վրա: Աշխատատեղի համար արված հայտարարությունում պայման է նշված, որ մասնագետին կարող են վստահել նաև այլ նախագծեր: Որպես օրինակ է նշված տիեզերանավի ուղղությամբ աշխատանքը:

Հայտարարված հաստիքը նախատեսում է մշտական զբաղվածություն Tesla-յի դիզայն-ստուդիայում, որը գտնվում է Կալիֆորնիա նահանգում (Հոութորն): Ուշագրավ է, որ նույն քաղաքում է տեղակայված նաև SpaceX ընկերության շտաբ-գրասենյակը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Tesla Model X էլեկտրաքրոսովերը դարձել է NASA-յի տիեզերագնացներին դեպի SpaceX-ի նոր առաքելությունների տիեզերանավերը տեղափոխող հիմնական տրանսպորտային միջոցը: Եթե նախկինում այդ տեղափոխումը կատարվում էր Astrovan-ներով, ապա Դագլաս Հառլին և Ռոբերտ Բենքենը Crew Dragon-ին են մոտեցել Tesla Model X-ի հետևի նստատեղերին նստած: SpaceX-ի տիեզերագնացները կրում են սեփական արտադրության սաղավարտներ՝ հրաժարվելով առկա տարբերակներից:

Բացի այդ՝ SpaceX-ի տիեզերական նոր սարքավորման փորձնական նախատիպն արդեն ստացել Tesla ավտոմեքենայի մարտկոց է ստացել, իսկ հետագայում նախատեսվում է ընդլայնել սերիական տիեզերական սարքավորումներում ավտոմոբիլային մարտկոցների կիրառումը:

Tesla Roadster-ն արագացման համար ռեակտիվ փողելք կստանա
Դեռևս 2017թ. Իլոն Մասկը, խոսելով երկրորդ սերնդի Roadster էլեկտրամոբիլի ստեղծման վերաբերյալ Tesla-յի ծրագրերի մասին, նշել է, որ մեքենան կարող է ունենալ ռեակտիվ համակարգ: Համարվել է, որ նման լրակազմը սպորտային մեքենային կարող է օգնել արդյունավետ վազքի և թեքուղի մուտքի հարցում: Թեև մեքենան, որը պետք է ապահովեր «նվաստացուցիչ հաղթանակ բենզինային ավտոմեքենաների նկատմամբ», 3 տարի անց դեռ վաճառքի չի հանվել, Tesla-յի ղեկավարն արտասովոր հնարի մասին չի մոռացել:

Jay Leno's Garage հաղորդման նոր թողարկման ազդարարման ժամանակ Իլոն Մասկը կրկին հիշել է ռեակտիվ համակարգի մասին: Կանգնելով այդ նույն Tesla Roadster-ի նախատիպի դիմաց՝ Մասկը հայտարարել է, որ մեքենան ստանալու է SpaceX Package անվամբ գործառույթը. ռեակտիվ քարշ՝ հիմնված խտացված օդի վրա:

Հաղորդավար Ջեյ Լենոն միլիարդատիրոջ խոսքերը լուրջ չի ընդունել: Սակայն Մասկը վստահեցրել է, որ այս դեպքում լիովին լուրջ է: Գործարարի խոսքով՝ կենտրոնական փողելքը թաքնվելու է հետին համարանիշի ներքո՝ անհրաժեշտության դեպքում դուրս մղվելով, ինչպես Ջեյմս Բոնդի մեքենան էր:

https://youtu.be/8ccMqPlP-7w
Լենոն և Մասկը քննարկում են ապագա էլեկտրասպորտային մեքենայի հնարավորությունները / © Torque News

Դեռևս հայտնի չէ, թե թափավազքի ինչ արագություն կարող է զարգացնել SpaceX Package-ը: Սակայն հաշվի առնելով այն հայտարարությունը, թե 100 կմ/ժ արագությանը երկրորդ սերնդի Tesla Roadster-ը կարող է հասնել ընդամենը 2 վայրկյանում, ռեակտիվ համակարգը կարող է անհավանականն անել:

Վաճառքի դուրսբերման հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ: Ի սկզբանե ենթադրվել է, որ ավտոմեքենայի արտադրությունը կմեկնարկի 2014թ.-ից, ապա տեղափոխվել է 2020թ.: Դատելով Իլոն Մասկի վերջին մեկնաբանություններից՝ նոր Roadster-ը «լույս կտեսնի» 2022թ.-ից ոչ շուտ:

Իլոն Մասկն ավելի վաղ պատմել էր Tesla-յի ավտոմոբիլային գործարաններում թոքերի արհեստական օդափոխման սարքերի արտադրության պատրաստակամության մասին: Խոսել է նաև «խոսող ավտոմոբիլների» մասին:

Բիլ Գեյթսն իր առաջին էլեկտրամոբիլն է գնել, բայց այն Porsche է, ոչ թե՝ Tesla
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը գնել է իր առաջին էլեկտրոմոբիլը՝ Porsche Taycan Turbo-ն (նկարում): Այդ մասին գործարարը պատմել է YouTube-ի բլոգեր Մարկուս Բրաունլիի հետ հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով կլիմայական փոփոխությունների դեմ էկոլոգիապես մաքուր ապրանքների միջոցով պայքարելու վերաբերյալ հարցին:

Որպես բիզնեսում այլընտրանքային էներգիայի աղբյուրի կիրառման դրական օրինակ Գեյթսը նշել է Tesla ընկերությունը: Նա նախանշել է, որ էլեկտրամոբիլները երթևեկության հեռավորությամբ կգերազանցեն բենզինային շարժիչով մեքենաներին՝ խոստովանելով, որ մինչ օրս ոչ մի Tesla չունի:

Porsche Taycan Turbo ©porsche.com

Գեյթսը նշել է, որ Porsche Taycan Turbo-ն իր առաջին էլեկտրամոբիլն է և իրեն շատ է դուր գալիս:

Հրապարակումից հետո Twitter-ի օգտատերերը Tesla-յի հիմնադիր Իլոն Մասկի օգտահաշվում սկսել են քննարկել միլիարդատիրոջ կատարած գնումը: Նրանցից մեկը հետաքրքրվել է գործարարի կարծիքով, թե ինչո՞ւ է Գեյթսը նախընտրել Porsche Taycan-ը, և ոչ թե՝ Tesla-ն: Նա նշել է, որ ունկնդիրները կարող են հետևել Microsoft-ի համահիմնադիրի կարծիքին, քանի որ նա «շատ խելացի մարդ է»: Իլոն Մասկը պատասխանել է, որ Բիլ Գեյթսի հետ իր զրույցները տպավորիչ չեն եղել:

https://twitter.com/elonmusk/status/1229568241552502784
Tesletter. մարդիկ կարող են լսել Բիլին և հաշվի առնել նրա կարծիքը, քանի որ նա շատ խելացի է:Elon Musk. Իմ զրույցները Գեյթսի հետ տպավորիչ չեն:

Հաղորդվում է, որ Porsche Taycan Turbo-ն արժե 150 900 դոլար, Turbo S մոդելը՝ 185 000 դոլար: Հայտնի է, որ Tesla-ն թանկարժեք մեքենաներ է արտադրում, սակայն Model 3-ը սովորական կոմպլեկտավորմամբ հնարավոր է գնել սկսած 34 900 դոլարից: Tesla-յի կայքում առաջին մոդելը՝ Model S-ը, արժե 79 990 դոլար՝ Longe Range Plus կոմպլեկտացիայով, և 99 990 դոլար՝ Performance կոմպլեկտացիայով:

Tesla-ն 2019թ. ավելի շատ էլեկտրոմոբիլ է վաճառել, քան նախորդ 2 տարիներին միասին
Tesla-ն 2019թ. ընթացքում վաճառել է 367,5 հազար էլեկտրոմոբիլ. սա ընկերության համար պատմական ցուցանիշ է: Թեև Tesla-ն չի արդարացրել 400 հազարի հասցնելու իր սպասումները, սակայն գերազանցել է իր առաջ դրած նպատակի նվազագույն շեմը՝ 360 հազարը:

Tesla ընկերությունը չի համագործակցում ավտոսրահների հետ: Այստեղ հաշվված են միայն այն մեքենաները, որոնք անմիջապես առաքվել են գնորդին՝ գնումից և փաստաթղթերի ձևակերպումից հետո: Արտադրողի տվյալներով՝ միայն 2019թ. 4-րդ քառորդին վաճառվել է 92,5 հազար հատ Model 3s: Հաղորդվել է նաև, որ Ամանորից առաջ Շանհայում բացված գործարանն արդեն հազար հատ Tesla է թողարկել:

2019թ.-ը Tesla-ն մեկնարկել էր առաջին քառորդում 702 մլն դոլար վնասով: Ընկերությունը նաև բախվել էր ակցիաների փոխարժեքի անկմանը՝ իջնելով մինչև 180 դոլար/հատ: Սա վերջին 3 տարիների ամենավատ արդյունքն է: 2020թ.-ը Tesla-ն մեկնարկել է 400 դոլարանոց ակցիաներով:

ԱՄՆ-ում ակտիվ ավտոպիլոտով Tesla-ն հարվածել է 2 մեքենայի և շարունակել ընթացքը
Վարորդն ավտոպիլոտը միացրել էր՝ հետևում նստած շանը ստուգելու համար: Ոստիկանությունը խորհուրդ է տալիս ամեն դեպքում ուշադիր լինել մեքենան վարելիս՝ լիովին չվստահելով նրա ինքնակառավարմանը:

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում ավտոպիլոտ համակարգը միացված վիճակով Tesla-ն բախվել է ոստիկանական մեքենային և ճամփեզրին կայանած մեքենային: Էլեկտրոմոբիլը շարունակել է ընթացքը, մինչև ոստիկաններից մեկը կանգնացրել է այն:

https://www.facebook.com/connecticutstatepolice/posts/2559517627610906

Ոստիկանները թիվ 95 մայրուղու վրա սպասելիս են եղել քարշակի՝ վնասված մեքենան հեռացնելու համար, երբ նրանց մեքենային հետևից հարվածել է 2018թ. արտադրության Tesla Model 3-ը: Ոստիկանական և մյուս՝ վնասված մեքենային հարվածելուց հետո էլեկտրոմոբիլը շարունակել է ընթացքը:

Tesla-ի վարորդը ոստիկանությանը պատմել է, որ ակտիվացրել է ավտոպիլոտը (առանց վարորդի համակարգ), որպեսզի հետևի նստարանին նստած շանը ստուգի:  Վարորդին մեղադրել են անմիտ պահվածքի և վտանգ ստեղծելու մեջ: Հաղորդվում է, որ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Նահանգային ոստիկանությունը նշել է, որ թեև մի շարք մեքենաներ օժտված են ինքնաշխատ հնարավորություններով, նրանցից ոչ մեկն ամբողջապես ավտոմատացված չէ և չի հանդիսանում ինքնակառավարվող: Նրանց խոսքով՝ ընթացքի ժամանակ ցանկացած մեքենա վարորդի կողմից պահանջում է ամբողջական ուշադրություն:

Ապագայի մեքենա կամ մանկական էսքիզ. սոցցանցի արձագանքը Իլոն Մասկի Cybertruck-ին
Նոյեմբերի 22-ին Իլոն Մասկը Tesla-ի պրեզենտացիայի ժամանակ ներկայացրել է էլեկտրական պիկապ՝ Cybertruck-ը: Մեքենայի հիմնական առանձնահատկությունը նրա ֆուտուրիստական դիզայնն է՝ ժամանակակից ավտոմեքենաներից խիստ տարբերվող՝ անկյունաձև «կոպիտ» դիզայն, զրահապատ իրան: Մասկը չի հերքել, որ իրեն ոգեշնչել են «Շեղբի վրայով վազողը» և Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերը:

Արտասովոր պիկապը համացանցում բուռն քննարկման տեղիք է դարձել: Cybertruck-ի մոտիվներով հայտնվել են կատակներ, ֆոտոմոնտաժներ և լուրջ կարծիքներ:

Պրեզենտացիայից առաջ Իլոն Մասկը խոստացել է, որ նոր ավտոմեքենան էականորեն տարբերվելու է մինչ այդ տեսածներից: Եվ այդպես էլ եղել է: Tesla Cybertruck-ն ավելի շատ նման է նախկին ֆանտաստիկ ֆիլմերի մեքենայի, քան 2019թ. տրանսպորտային միջոցի:

https://twitter.com/engineers_feed/status/1197736447777923072

https://twitter.com/SteveFowler/statuses/1197730430780243969

https://twitter.com/MKBHD/statuses/1197730153561870336

Միջոցառման մասնակից լրագրողներն այնքան են զարմացել, որ դա Tesla-ի հիմնադիրի կողմից կատակ է, և որոշ ժամանակ անց ֆուտուրիստական նախատիպը կհեռացնեն բեմից՝ բերելով իսկական պիկապը: Սակայն նրանք սխալվեցին. Cybertruck-ն իսկական մեքենա է: Ներկայացնելուց հետո հյուրերին նույնիսկ հնարավորություն տվեցին շրջագայել աշխատանքային նախատիպով:

https://twitter.com/SimoneGiertz/statuses/1197748177564078081

https://twitter.com/whatsinside/statuses/1197759459612708865

Cybertruck-ը Twitter-ում միանգամից կատակների ալիք է բարձրացրել: Բացի «Շեղբի վրայով վազողի» հետ համեմատելը, անմասն չի մնացել նաև «ԽելագարՄաքսը»:

https://twitter.com/pierce/statuses/1197735366662316032

https://twitter.com/alekseimernyi/status/1197873473957314560

https://twitter.com/C4liCrypto/statuses/1197736001684160512

https://twitter.com/kenklippenstein/statuses/1197742038046986240

https://twitter.com/iconkathiana/statuses/1197746402241196033

Սոցցանցի օգտատերերը նաև համեմատել են իրենց օրինակներով:

https://twitter.com/SuperSaf/status/1197923861632897024

https://twitter.com/rprag2010/status/1197900353481723905

https://twitter.com/AlexCostiug1/status/1197882050252091395

https://twitter.com/joseph_bue1/statuses/1197731327098925056

https://twitter.com/GFuelEnergy/status/1197935813817970690

https://twitter.com/elbanyinc/status/1197905180534161408

https://twitter.com/yadeer_/statuses/1197736994589175809

https://twitter.com/SimoneGiertz/statuses/1197752801775902720

https://twitter.com/dave_apple/statuses/1197753752343601153

https://twitter.com/simpscreens/statuses/1197753361640165376

https://twitter.com/Totty100Totty/status/1197856947116085248

https://twitter.com/SmoshIan/statuses/1197732331668172800

https://twitter.com/Avo_NP/statuses/1197740036453785600

https://twitter.com/gregbohn/statuses/1197749885040308224

https://twitter.com/brodieferguson/statuses/1197731848807309312

https://twitter.com/xblaquex/status/1197850301908340736

https://twitter.com/westcoasternet/status/1197876235218501632

https://twitter.com/edggrant/status/1197908468289720320

https://twitter.com/Trudowoi/status/1197965619502686216

https://twitter.com/brunnobalco/status/1197897456849162241

Պրեզենտացիայի ամենաուշագրավ դրվագը տեղի է ունեցել ավտոմեքենայի զրահապատ ապականիների ցուցադրման ժամանակ: Tesla-ի թոփ-մենեջերը երկու անգամ մետաղե գնդով հարվածել է ապակիներին՝ երկու անգամն էլ կոտրելով դրանք: Թվիթերում ավելացրել են «Directed by Robert B. Weide» դրվագը:

https://twitter.com/BenGeskin/statuses/1197741847046709248

https://twitter.com/tictoc/status/1197917423262978048

Սա նույնպես կատակի պատճառ է դարձել:

https://twitter.com/SaintHoax/status/1197927954564730880

https://twitter.com/yapampa/status/1197887753691783169

Cybertruck-ի անոնսից ընդամենը ժամեր անց օգտատերերը մշակեցին «նոր դիզայնը»: Այս առումով ամենամեծ հաջողության հասել է հանրահռչակ կոնցեպտ-նկարիչ BossLogic-ը` պիկապը դարձնելով Բեթմոբիլ:

https://twitter.com/Bosslogic/statuses/1197746475343593472

https://twitter.com/Bosslogic/statuses/1197753161756233728

https://twitter.com/Bosslogic/statuses/1197764529792270336

https://twitter.com/Bosslogic/statuses/1197776251995295744

https://twitter.com/WCGamingTweets/statuses/1197752718133276672

Օգտատերերից մեկն առաջարկել է Cybertruck-ը փորձարկել անտառային հրդեհների դեմ պայքարում:

https://twitter.com/nerpakubana/status/1197827702423801862

https://twitter.com/Yoghikitt/statuses/1197758002096422912

https://twitter.com/Lale4ka/statuses/1197792350128529409

Կատակներից բացի, լրագրողներն ու տեխնոբլոգերները կիսվել են նաև լուրջ տեսակետներով: Նրանց կարծիքով` դիզայնը շատ տարօրինակ է, մեքենան, հավանաբար, դժվարությամբ կվաճառվի, բայց հիասքանչ է, Մասկն անում է այն, ինչ ուզում է:

https://twitter.com/ultraXII/status/1197892527690571776

Ինքը` Մասկը, միևնույն ժամանակ կատակել է Cyberpunk 2077 թվիթերյան էջի հետ՝ նշելով, որ կհանդիպեն 2077թ.: Հավանաբար պիկապը կհայտնվի նաև խաղային տարբերակով:

https://twitter.com/CyberpunkGame/statuses/1197796251225526272
Պայմանավորվեցինք, Իլոն:

https://twitter.com/elonmusk/statuses/1197807605906673669
Կհանդիպենք 2077-ին:

Հավելենք, որ նորագույն մեքենայի արտադրությունը նախատեսվում է սկսել 2021թ.: Իսկ եթե հետաքրքրում է նաև մեքենայի ներքին «հարդարանքը», ապա տեղադրենք նաև նկար ներսից.

Cybertruck-ը՝ ներսից / ©Мвайс

Հարգելի ընթերցող, եթե ցանկանում ես միանալ նորագույն ավտոմեքենան կատակողներին, կարող ես հղումը մեզ ուղարկել. կհրապարակենք այստեղ:

Ավտոպիլոտ համակարգը փրկել է արջերի ընտանիքին. պատմում է Tesla-յի վարորդը
Tesla 3-ի սեփականատեր Էնդրյու Ուիթլը պատմել է, որ երեկոյան Մոնտանա նահանգի Գլեյշեր ազգային պարկի մոտակա ճանապարհի վրա հայտնված արջերն ու նրանց ձագերը փրկվել վրաերթից:

Նրա խոսքով՝ այդ ժամանակ միացված է եղել ավտոպիլոտ համակարգը (առանց վարորդի), և մեքենան կարողացել է նույնիսկ մթության մեջ ճանաչել շարժվող մարմինները և կանգ առնել:

Tesla-յի վարորդը պատմել է, թե ինչպես է մայր արջն այդ ժամանակ ցատկել մեքենայի և ձագերի միջև՝ պաշտպանելու վերջիններին: Արջը վարորդին է նայել այնքան ժամանակ, մինչև մեքենան հետընթաց շարժվել է:

https://youtu.be/RKN1NE2S-vA
Ավտոպիլոտը փրկում է արջերին / ©Andrew Whittle

Ուիթլը գոհունակություն է հայտնել Dashcam ֆունկցիային, որը տեսանկարահանել է տեղի ունեցածը:

«Яндекс»-ը ցանկանում է Հայաստանում առանց վարորդի տաքսի ներդնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Յանդեքս» («Яндекс») ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժի հետ: Վերջինս Հայաստանում է WCIT 2019-ին մասնակցելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո համագործակցության խորացման շուրջ մտքերի փոխանակությունը շարունակվում է:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/446124699333909/

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցելու համար Հայաստան այցելած Արկադի Վոլոժն ընդգծել է, որ «Յանդեքս» տաքսի ծառայությունը Հայաստանում բարեհաջող ընդլայնվում է: Նա նշել է, որ ամբողջ աշխարհում ներկայումս տաքսի ծառայությունները փոխարինվում են առանց վարորդի տարբերակների: Բազմաթիվ ընկերություններ մրցապայքար են սկսել այս ոլորտում, որից անմասն չէ նաև «Յանդեքսը»:

https://youtu.be/4OpgodhnZWI?t=223
Առանց վարորդի տաքսի ծառայություն / ©Россия 24

Վոլոժը Հայաստանին առաջարկել է դառնալ առաջին երկիրը, որը կմշակի առանց վարորդի տաքսի ծառայության նորմեր:

Ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ներկայումս առանց վարորդի տաքսի ծառայություն «Յանդեքսը» փորձարկումներ է իրականացնում Թաթարստանի փոքր քաղաքներից մեկում և Մոսկվայում: Ներկայումս ընկերությունը փորձարկումների թույլտվություն է ստացել Իսրայելում:

Այսօր արդեն հնարավոր է գնել մեքենա, որն ունակ է ինքնուրույն կայանելու, ավտոտնակից վարորդին մոտենալու, շարժվելու մայրուղով դեպի անհրաժեշտ ուղղությունը, հարկ եղած դեպքում կանգ առնելու: Այդպիսի մեքենաների արտադրությամբ ներկայումս ակտիվորեն զբաղվում է Tesla ընկերությունը, բայց կան նաև այլ արտադրողներ՝ Cadillac, Nissan, Mercedes, Audi և այլն: Նմանատիպ ֆունկցիաներ կարելի է հանդիպել նաև ոչ թանկարժեք մեքենաների մոտ, ինչպիսիք են Toyota Corolla-ն, Ford Fusion-ը կամ Subaru Legacy-ն: