Շեշտ.am (shesht.am) - Feed

17-ամյա դպրոցականը NASA-յում փորձաշրջանի 3-րդ օրը նոր մոլորակ է հայտնաբերել
Հունվարի 7-ին NASA-ն հայտարարել է TOI 1338b նոր մոլորակի հայտնաբերման մասին: Այն գտնվում է Երկրից 1300 լուսային տարվա հեռավորության վրա և պտտվում է միաժամանակ 2 աստղի շուրջ: Բայց արտասովորը ոչ թե դա էր, այլ մոլորակի հայտնաբերումը տասներորդ դասարանցի Վոլֆ Կուկերի օգնությամբ:

2019թ. ամռանը 17-ամյա պատանին ստացել է NASA-յում երկամսյա փորձաշրջան անցնելու հրավեր: Հունիսին նա Նյու Յորքից մեկնել է Գոդդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոն: Առաջին հանձնարարությունը եղել է TESS աստղադիտակով էկզոմոլորակի (արտաարեգակնային մոլորակ) որոնման առաքելության շրջանակներում աստղերի պայծառության փոփոխության դիտարկումը:

NASA-ն ունի TESS Planet Huners նախագիծ, որի շրջանակներում կամավորներն աջակցում են գիտնականներին՝ հայտնաբերելու նոր մոլորակներ: Փորձաշրջանի առաջին օրերին Կուկերն ուսումնասիրել է կամավորների տվյալները երկու աստղերի վերաբերյալ և նրանց ուղեծրում նկատել տարօրինակ ստվեր: Սկզբում պատանին մտածել է, թե աստղային խավարում է, բայց պարզվել է, որ մոլորակ է: Դա Վոլֆի փորձաշրջանի երրորդ օրն էր NASA-յում:

NASA-յի աշխատակիցները ստուգել են և հաստատել Կուկերի գտածոն: Գիտնական Վեսելին Կոստովը նշել է, որ դա այն ազդանշանների տեսակին է պատկանում, որոնց հետ ալգորիթմների խնդիրներ են ծագում. մարդու աչքը չափազանց լավ է գտնում նման երևույթները:

NASA-յի իլյուստրացիա / ©tjournal.ru

Կուկերը լրագրողների հետ զրույցում իր հայտնագործությունը համեմատել է «Աստղային պատերազմների» հետ: Նա հաստատել է, որ հայտնաբերել է 2 աստղի շուրջ պտտվող մոլորակ: Նրանցից մեկն արևից 10%-ով մեծ է: Կուկերը համեմատական է անցկացրել Լյուկ (Սկայուեքեր) Տատուինի հարազատ աշխարհի հետ. յուրաքանչյուր մայրամուտի ժամանակ երկու աստղ է հայտնվում:

17-ամյա պատանին պատմել է, որ դեռ չի որոշել՝ ինչով կզբաղվի դպրոցից հետո, բայց ծրագրերի մեջ է մտնում ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ուսումնասիրությունը: Կուկերը նախատեսում է ընդունվել Սթենֆորդ, Պրինսթոն կամ Մասաչուսեթսի համալսարան:

Գիտնականներն առեղծվածային Տաբբի աստղի պահվածքին նոր բացատրություն են գտել
KIC 8462852 կամ առավել հայտնի Տաբբի առկայծող աստղի պայծառության տարօրինակ անկումը հնարավոր է պայմանավորված լինի մերձաստղային ուղեծրում էկզոլուսնի աստիճանաբար քայքայմամբ:

Տաբբին դեղնասպիտակ գաճաճ է, գտնվում է Երկրից շուրջ 1280 լուսային տարվա հեռավորության վրա: Այն առաջին անգամ հայտնաբերվել է 2015թ.՝ փոփոխական պայծառության պատճառով աստղագետների համար դառնալով իսկական գլխացավանք: Սովորաբար լուսավորության տատանումները բացատրվում են աստղի առջևով մոլորակի անցմամբ, սակայն KIC 8462852-ի դեպքում դա բացառված է: Առեղծվածային աստղի պայծառության անկումը տարբեր չափեր է ունեցել (5-22%) և անկանոն հաճախականություն: Բացի այդ, դիտարկումների արխիվային տվյալները վկայում են, որ Տաբբիի տեսանելի աստղային մեծությունը ժամանակի ընթացքում միանշանակ նվազում է:

Առկայծող աստղի հետագա դիտարկումները ցույց են տվել, որ պայծառության անկման դեպքում տարբեր երկարությամբ ալիքների լուսային ճառագայթման ինտենսիվությունն անհամաչափ է նվազում: Դա նշանակում է, որ աստղի լույսը ոչ մի կերպ չի կարող արգելափակվել անթափանց կոշտ մարմնի կողմից: Սա հնարավորություն է տալիս զտել որոշ վիճելի հիպոթեզեր, օրինակ՝ այլ քաղաքակրթության միջմոլորակային տիեզերանավերի մասին:

Տեղի ունեցողը կարող էր բացատրվել գիսաստղերի խմբով կամ փոշու ամպով, բայց լուսավորության նմանատիպ նվազման դեպքում գիսաստղի ընդհանուր ծավալը կամ տիեզերական փոշին պետք է որ անհավատալի լինեն: Կոլումբիական համալսարանի գիտնականների խումբը, Բրայան Մեցգերի ղեկավարությամբ, առաջարկել է իր տարբերակը: Առկայծումների պատճառը կարող է լինել իր մոլորակի ուղեծիրը լքող և աստղի ազդեցությամբ դանդաղ լողացող թափառող լուսինը (պլունետա): Այն կարող է փոշի և բեկորներ արտանետել, որոնք պտտվում են աստղի շուրջը՝ մինչև վերջինիս կողմից կուլ տալը, և պայծառության տատանումների պատճառ են դառնում:

Ավելի վաղ գիտնականները մոլեդավորել են գազային հսկաների ուղեծրից լուսինների միգրացիայի հնարավոր մեխանիզմը՝ այն դեպքում, երբ մոլորակը մոտենում է աստղին: Վերջնարդյունքում այդ լուսինները կարող են  դուրս շպրտվել մոլորակային համակարգից կամ բախվել աստղին, բայց մոդելավորման արդյունքներով նրանց գրեթե կեսը վերածվում է թափառող լուսնի՝ մնալով մերձաստղային որոշակի ուղեծրում:

Աստղագետներն արդեն փոփոխական պայծառությամբ շատ աստղեր են գտել, բայց նրանցից ոչ ոք Տաբբիի նման չի դրսևորում իրեն: Իրենց հիպոթեզը հաստատելու համար գիտնականները պետք է գտնեն նմանատիպ այլ օրինակներ: Մեցգերը նշել է, որ իրենք նույնիսկ ապացույց չունեն, որ Արևային համակարգից դուրս կան լուսիններ, սակայն աստղի վրա լուսնի անկման հանգամանքն արտասովոր չէ:

Վերջերս TESS աստղադիտակի օգնությամբ գիտնականները դիտարկել են հայտնի ամենափոքր էկզոմոլորակը. այն իր չափերով Երկրի և Մարսի միջև է:

Ավելի վաղ հետազոտողները գտել են արտասովոր կրկնակի աստղ, որի պայծառությունը յուրաքանչյուր 11 կամ 22 րոպեն մեկ նվազում և կրկնակի պակասում է:

Հայտնաբերվել է շատ մոտ և պոտենցիալ բնակելի «գերերկիր»
TESS տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակ (էկզոմոլորակ)` Երկրից ավելի մեծ, թեորետիկ առումով` բնակության համար պիտանի:

GJ 357 համակարգը Հիդրայի համաստեղությունում է գտնվում: Նրա կենտրոնում M դասի աստղ է, արևից 3 անգամ թեթև, կարմիր գաճաճ, որի շուրջը պտտվում է նվազագույնը 3 մոլորակ: Դրանցից մեկը GJ 357 d-ն է, գտնվում է աստղի «բնակելի տարածքի» սահմաններում, այնպես, որ ջերմաստիճանը նրանում հնարավոր է պահպանվի հարմարավետ տիրույթում:

Դեռևս փետրվարին էր TESS-ը արձանագրել, որ GJ 357 աստղը յուրաքանչյուր 3,9 օրը մեկ անգամ նվազեցնում է պայծառությունը: Հայտնաբերվել էր մոլորակ՝ Երկրից 22 տոկոսով մեծ և ավելի տաք: Ավելի ուշ երևացին ևս 2 մոլորակներ: Դրանից հետո Կոռնելի համալսարանի գիտնական Կալտենեգգերն իր գործընկերների հետ սկսեց ավելի ուշադիր դիտարկել համակարգը: Նրանք հանել են վերջին տասնամյակների արխիվային տվյալները և հայտնաբերել հավելյալ տեղեկություններ:

https://youtu.be/6bWra2Wvudk
TESS աստղադիտակի հայտնաբերած GJ 357 d մոլորակը / ©naked-science.ru

Այս անգամ գիտնականները դիտարկել են ոչ թե աստղի փոխակերպվող մոլորակի անցման տվյալները, այլ GJ 357-ի և վրա ազդող գրավիտացիայի ազդեցությունը: Ստացված գնահատականներով՝ GJ 357-ի երկրորդ մոլորակը Երկրից 3,4 անգամ ծանր է, իսկ ջերմաստիճանն այնտեղ՝ 120°С: Վերջապես, ամենախորքում գտնվող GJ 357 d-ն մոտ 56 օրում ուղեծրի շուրջ կատարում է լիարժեք պտույտ: Այն շուրջ 5 անգամ մոտ է իր աստղին, քան Երկիրը` Արևին, սակայն GJ 357-ն ավելի աղոտ է, ուստի մոլորակը մնում է նրա «բնակելիության հնարավոր տիրույթում»:

Գիտնականները մոդելավորել են լուսապատկերային ազդանշանները, որոնք կարող է արձակել GJ 357 d-ն՝ հաշվի առնելով եղանակային առանձնահատկությունները, ջրի առկայությունը, մթնոլորտի բաղադրությունը և այլն: Լիզա Կալտենեգգերը նշել է, որ եթե այդ մոլորակը բավականաչափ խիտ մթնոլորտ ունի, ապա նրա մակերեսին, ինչպես Երկրի դեպքում, կարող է մնալ հեղուկ ջուր:

Կոռնելիի գիտնականը հավելել է, որ այնտեղ կյանքի հայտնաբերումը հնարավոր կլինի շահագործման նախապատրաստվող նոր աստղադիտակների միջոցով: