Շեշտ.am (shesht.am) - Feed

Պարզվել է, թե ինչու է SARS-CoV-2-ը հոտառության կորուստ առաջացնում
Քիթ-կոկորդ-ականջաբան բրիտանացի մասնագետներն ավելի վաղ հայտնաբերել էին, որ Covid-19 կորոնավիրուսային վարակն ուղեկցվում է հոտառության կորստով (անոսմիա): Այդուհետ՝ այդ ախտանշանը համարվել է վաղ շրջանում կորոնավիրուսի ախտորոշման կարևոր նախապայմաններից մեկը: Նույնիսկ բարձր ջերմությունն է ավելի քիչ հանդիպում վարակվածների մոտ, քան՝ անոսմիան: Միևնույն ժամանակ՝ վերականգնումն առավել արագ է տեղի ունենում, քան վիրուսային այլ հիվանդությունների դեպքում, որոնք վնասում են հոտառական նեյրոնները:

Այժմ Հարվարդի ֆիզիոլոգները պարզել են, թե ինչպես է SARS-CoV-2-ը հոտառության կորուստ առաջացնում: Այդ նպատակով Բլավատնիկի ինստիտուտի պրոֆեսոր Ռոբերտ Դատայի խումբը վերլուծել է քթի խոռոչի վերին հատվածի բջիջների ակտիվ գեները՝ առաջին հերթին՝ ACE2-ը և TMPRSS2-ը, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսի ամրացման և ներս սողոսկելու համար:

Պարզվել է, որ նեյրոններում այդ գեները չեն արտահայտվում, բայց ակտիվ են հոտառական էպիթելիայի այլ՝ հենակետային և բազալային բջիջներում, որոնք օժանդակ դերակատարում ունեն: Հենակետային բջիջները «պարուրում են» ռեցեպտորային նեյրոնները՝ նրանց հաղորդելով ֆիզիկական և մետաբոլային աջակցություն: Բազալային բջիջներն ունեն ցողունային նշանակություն՝ ապահովելով վնասված էպիթելերի վերականգնումը: Նրանցում ACE2-ը և TMPRSS2-ը արտադրվում են այնպես, ինչպես և ստորին շնչուղիների բջիջներում, որոնք SARS-CoV-2-ի հիմնական թիրախն են:

Հեղինակները նաև հետազոտել են լաբորատոր մկների ուղեղի հոտառական կենտրոնի բջիջներում գեների արտահայտումը: Այդ նեյրոններում ACE2-ը նույնպես ոչ ակտիվ է մնում, թեև արտադրվում է նրանց հետ կապված անոթների բջիջներում: TMPRSS2-ը չի արտահայտվել ոչ այստեղ, ոչ էլ՝ մյուսներում:

Այդպիսով, Covid-19-ի պարագայում  հայտ եկող անոսմիայի պատկերն առավել պարզ է դարձել: Պարզվել է, որ վիրուսը կարող է խախտել ռեցեպտորների աշխատանքը՝ վնասելով հոտառական էպիթելիայի օժանդակ բջիջները: Հիվանդության ժամանակ նկատվող մի շարք այլ նյարդաբանական ախտանշաններ կարող են կապ ունենալ ոչ թե նեյրոնների վնասման, այլ նրանց աշխատանքն ապահովող և, առաջին հերթին, արյունատար անոթների բջիջների վնասման հետ:

Գիտնականները պարզել են, թե ինչու են Covid-19-ով վարակվածները կորցնում հոտառությունը
Covid-19-ին բնորոշ ախտանշաններից մեկն անոսմիան է՝ հոտառության կորուստը: Սովորաբար դա պայմանավորված է լինում քթի հագեցվածությամբ, սակայն կորոնավիրուսային վարակով պացիենտները կարող են քթով շնչել և հոտ չզգալ: Մի քանի շաբաթ տևած հետազոտություններից հետո գիտնականները ներկայացրել են այդ երևույթի մոդելը:

Ստանալով Covid-19-ի պատճառով անոսմիա ունեցող մարդկանց քթի և խոռոչի համակարգչային տոմոգրաֆիայի պատասխանները՝ գիտնականները պարզել են, որ քթի այն հատվածը, որը պատասխանատու է հոտառության համար, փակվում է այտուցված փափուկ հյուսվածքներով ու լորձով: Քթի և խոռոչի մյուս հատվածում փոփոխություն տեղի չի ունենում, այդ պատճառով քթով շնչելու խնդիր չի առաջանում:

Հայտնի է, որ կորոնավիրուսն օրգանիզմը վարակում է վերին շնչուղիներում առկա բջիջների մակերեսներին ACE2 ռեցեպտորների ամրակցման միջոցով: TMPRSS2 սպիտակուցը բջջի մեջ սողոսկելու հարցում աջակցում է վիրուսին: Հայտնվելով բջջի ներսում՝ վիրուսը կարող է բազմանալ՝ առաջացնելով իմունային համակարգի բորբոքային պատասխան:

Ի սկզբանե ենթադրվել է, որ վիրուսը կարող է վարակել և վնասել հոտառական նեյրոններին (բջիջներ, որոնք հոտի մոլեկուլի ազդանշանը փոխանցում է ուղեղի այն հատվածին, որտեղ այդ ազդանշանը վերափոխվում է հոտի): Սակայն միջազգային հետազոտական խմբի աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ հոտառական նեյրոնների վրա ACE2 բջիջներ չկան: Սակայն առկա են այսպես կոչված սուստենտակուլյար բջիջների վրա, որոնք աջակցում են հոտառական նեյրոններին:

Գիտնականները ենթադրում են, որ հենց այդ բջիջների վնասումն է առաջացնում իմունային պատասխան և այտուց, բայց հոտառական նեյրոններին չի դիպչում: Երբ իմունային համակարգը հաղթահարում է վիրուսը, այտուցն անկում է, և հոտի մոլեկուլները կրկին կարող են հասնել չվնասված ռեցեպտորների մոտ:

Հոտառական նեյրոն (վարդագույն) և հոտի ռեցեպտորներ / © Steve Gschmeissner/Getty Images

Լուրջ զարգացումների դեպքում բորբոքված գոտին ամեն դեպքում այլ բջիջների կարող են վնասել: Այդ դեպքում հոտառության վերականգնումը դանդաղ է ընթանում, ուստի հոտառական նեյրոններին ժամանակ է պետք՝ ցողունային բջիջները պահուստից դեպի քթի լորձաթաղանթը վերագեներացնելու համար:

Նախնական առողջացումը հաճախ կապված է հոտառության խախտման՝ պարոսմիայի հետ, երբ նյութերն այնպիսի հոտ չունեն, ինչպես նախկինում: Օրինակ՝ այդպիսի խնդիրներ ունեցողներից շատերը սուրճի հոտի փոխարեն կեղտաջրի հոտ են զգում:

Լավ լուրն այն է, որ հոտառական նեյրոնները կարող են վերագեներացվել: Հնարավոր է այդ վերագեներացիան օգտագործել և ուղղել «քթի ֆիզիոթերապիայի»՝ հոտի մարզման օգնությամբ:

Գիտնականները Covid-19-ի՝ սեռական ճանապարհով փոխանցման ապացույցներ չեն գտել
Յուտա նահանգի համալսարանի հետազոտողները կորոնավիրուսային վարակակակիր տղամարդու սերմնահեղուկում SARS-CoV-2 վիրուս չեն հայտնաբերել:

Հետազոտությունն ամբողջությամբ չի բացառում սեռական ճանապարհով կորոնավիրուսի փոխանցումը, սակայն ուսումնասիրությունների արդյունքներն ապացուցում են, որ նման երևույթի վտանգները չնչին են:

Հետազոտության առաջատար հեղինակ, ուռոլոգիայի և տղամարդկային պտղաբերության մասնագետ Ջեյմս Մ. Հոտալինգը նշել է, որ եթե Covid-19-ի նման հիվանդությունը փոխանցվեր սեռական ճանապարհով, ապա այն լուրջ հետևանքներ կունենար հիվանդությունների կանխարգելման համար և կարող էր անդրադառնալ մարդու տևական վերականգնողական առողջության վրա: Նրա խոսքով՝ այն փաստը, որ այդ ոչ մեծ հետազոտությունում ցույց չի տրվել, որ Covid-19-ի վիրուսը չի գտնվել սերմում կամ ձվարաններում, խիստ կարևոր բացահայտում է:

Հետազոտությունը սկսվել է՝ ստուգելու ենթադրությունը, թե SARS-CoV-2-ը կարող է ընդհանրություն ունենալ Էբոլա և Զիկա տենդի վիրուսների հետ և, առաջին հերթին, մարդկանց միջև փոխանցման շրջանակներում: Փորձարկումների ժամանակ գիտնականները հավաքել են երկու ամիս առաջ թեթև և միջին ծանրությամբ կորոնավիրուսով հիվանդությունից առողջացած 34 չինացիների սերմնահեղուկը:

Սակայն վիրուսի բացակայությունը սերմնահեղուկում չի երաշխավորել, որ SARS-CoV-2-ը չի կարող հայտնվել ձվարաններում, որտեղ ձևավորվում են տղամարդկային սեռական բջիջները: Այս պարագայում պաթոգենն ունակ չէ փոխանցվելու սեռական ճանապարհով, սակայն կարող է վնասել վերականգնողական գործառույթին:

Ձվարաններում վիրուսի հայտնվելու ունակությունը ստուգելու համար աշխատության հեղինակներն ուսումնասիրել են ոչ անմիջականորեն կորոնավիրուսային վարակի հետ կապված զույգ գեների էքսպրեսիան: Խոսքը անգիոթենզին փոխակերպող ACE2 սպիտակուցի և տրանսմեմբրանային TMPRSS22 սերինային պրոթեազի մասին է: Այդ մոլեկուլներն կորոնավիրուսին ծառայում են բջջի մեջ սողոսկելիս:

Հետազոտելով սերմնահեղուկի առողջ դոնորների մՌՆԹ-ի միաբջիջ ատլասից ստացված մատրիցային ՌՆԹ-ի տվյալները՝ գիտնականները պարզել են, որ գեների այդ զույգն առկա է ձվարանի 6500 բջիջներից միայն 4-ում: Դա թույլ է տալիս ենթադրել, որ SARS-CoV-2-ը դժվար թե մուտք գործի մարդու ձվարան:

Չնայած արդյունքներին՝ հետազոտողները խոստովանում են, որ իրենց աշխատանքն ունի որոշակի կարևոր սահմանափակումներ, ներառյալ ընտրության ոչ մեծ ծավալը և այն փաստը, որ դոնորներից ոչ ոք կորոնավիրուսային հիվանդությունը ծանր չի տարել: Հոտալինգը նշել է, որ Covid-19-ով վարակված և ծայրահեղ վիճակում գտնվող մարդու մոտ կարող է լինել վիրուսային առավել բարձր ծանրաբեռնվածություն, ինչը մեծ հավանականություն կարող է հաղորդել սերմի վարակմանը: Սակայն գիտնականներն այդ հարցին դեռ պատասխան չունեն. նրա խոսքով՝ մյուս դեպքերում վիրուսի ակտիվություն չհայտնաբերելն, ամեն դեպքում, հուսադրող է: