Շեշտ.am (shesht.am) - Feed

Մոսկվան և Բաքուն քննարկում են Ադրբեջանում Սպուտնիկ-V պատվաստանյութ արտադրելու հարցը
Աշխատանքային այցով Բաքվում գտնվող Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկում են վերջինի տարածքում Սպուտնիկ-V պատվաստանյութի արտադրության հարցը։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ադրբեջանին տրամադրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը։ Այս ամսվա ընթացքում սպասվում է նոր, ավելի մեծ խմբաքանակի հատկացում։

Հիշեցնենք, որ ռուսական Սպուտնիկ-V պատվաստանյութը գրանցված է 61 երկրներում, որոնց ընդհանուր բնակչությունը գերազանցում է 3 մլրդ-ը։ Պատվաստանյութի արդյունավետությունը գնահատվել է 97,6%։

Հայաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության հարցը քննարկվում է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հաղորդմամբ` «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության զարգացման ուղղությամբ Հայաստանի և Ղրղզստանի դեղագործների ներգրավման հարցը Հանձնաժողովի օրակարգում է:

Նշվում է, որ առաջիկայում պատվաստանյութի արտադրություն է սկսվելու նաև Բելառուսում: Արտադրության տեղակայման վերաբերյալ փոխգործակցության համաձայնություններն արդեն ստորագրված են, համապատասխան տեխնոլոգիաների փոխանցումը մեկնարկել է:

Բացի այդ, ինչպես հաղորդվում է, ԵՏՀ հարթակում ակտիվորեն քննարկվում է Հայաստանում և Ղրղզստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը:

ԵՏՀ-ում նշում են, որ պատվաստանյութի համատեղ արտադրության զարգացումը քննարկման հիմնական թեմա է եղել ԵՏՀ արդյունաբերության և գյուղարդյունաբերական համալիրի հարցերով նախարար, Կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանի և Եվրասիական զարգացման բանկի ղեկավարության հանդիպման ժամանակ:

Արտակ Քամալյանը հայտնել է, որ դեռ վաղ է խոսել ժամկետների համագործակցության ձևաչափի մասին, սակայն նախարարն ընդգծել է այդ խնդրի օպերատիվ լուծման կարևորությունը:

«Սպուտնիկ-V»-ն 91,6% արդյունավետություն է ցուցաբերել հետազոտությունների վերջին փուլում
Առողջապահության բնագավառի համաշխարհային առաջատար պարբերականներից The Lancet-ը հրապարակել է ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի 3-րդ փուլի փորձարկումների ընթացիկ արդյունքները:

Հետազոտությունների ընթացքում ստուգվել են 19 հազար 866 կամավորների տվյալները: Նրանցից 14 հազար 964-ը պատվաստանյութ են ստացել, 4 հազար 902-ը` պլացեբո: Եզրափակիչ ստուգարքային կետին հասնելու պահին նրանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության հաստատման 78 դեպք, որոնցից 62-ը` պլացեբո ստացածների շրջանում:

60 տարեկանից բարձր 2144 կամավորների համար պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 91,8%: Վիճակագրորեն` թիվը չի տարբերվել 18-60 տարեկանների խմբում ստացված արդյունքից: Պատվաստանյութը նաև 100%-ով պաշտպանում է կորոնավիրուսի ծանր ընթացքից:

Նշվում է, որ պատվաստումը վնասակար հետևանքներ չի ունեցել: Դեպքերի մեծ մասը թեթև բնույթ է կրել և ի հայտ է եկել մրսածության ախտանշաններով, ներարկման հատվածի ցավով, գլխացավով և ընդհանուր թուլությամբ: Պատվաստանյութն ալերգիա և անաֆիլակտիկ շոկ չի հարուցում:

Անցանկալի երևույթները (այդ թվում` հնարավոր բարդացումները պատվաստանյութից, վերջինի հետ կապ չունեցող վատթարացում) գրանցվել են փորձարկումներին մասնակցած 68 կամավորների մոտ (45-ը` պատվաստանյութի խմբում, 23-ը` պլացեբոյի): Հաղորդվում է, անցանկալի երևույթներից ոչ մեկը կապ չի ունեցել պատվաստման հետ:

Փորձարկման մասնակիցների շրջանում մահվան 4 դեպք է գրանցվել. 3-ը` պատվաստման խմբում, 1-ը` պլացեբոյի: Առաջին խմբում մահվան մեկ դեպքը կապված է կոտրվածքների հետ, 2-ն ունեցել են ուղեկցող հիվանդություններ, որոնց զուգահեռ զարգացել են կորոնավիրուսի ախտանշանները: Դա տեղի է ունեցել պատվաստումից 4-5 օր անց, այսինքն` ելնելով հիվանդացության ինկուբացիոն շրջանից, նրանք վարակված են համարվում մինչև պատվաստումը:

«Սպուտնիկ-V»-ն ստեղծվել է Գամալեյի կենտրոնի և ՌԴ ՊՆ-ի կողմից: Այն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շարքում առաջինն է գրանցում ստացել: Ներկայումս հաստատված է աշխարհի 16 երկրում: Հավելենք, որ նույն պատվաստանյութով են պատվաստվում նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի զինծառայողները:

Արցախում գտնվող ռուս խաղաղապահներն արդեն պատվաստվում են Covid-19-ի դեմ
Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ առաքելության բժշկական ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ խաղաղապահների պատվաստումը մեկնարկել է: Նրա խոսքով` այսօր Covid-19-ի դեմ պատվաստման առաջին փուլն է սկսվել, ռազմական բժիշկներն «արդեն անցել են գործի»:

Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողների համար շուրջ 2 հազար չափաքանակ «Սպուտնիկ-V» պատվաստանյութ է բերվել տեղում գտնվում հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանում: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատվաստման առաջին փուլն Արցախում նախատեսվում է իրականացնել մինչև հունվարի 31-ը:

Հաղորդվում է, որ առաջնահերթ պատվաստվում են խաղաղապահ ստորաբաժանման հրամանատարները և բժշկական ստորաբաժանման զինծառայողները:

Խաղաղապահների շտաբի բուժկետի ղեկավար, ավագ լեյտենանտ Ալեքսեյ Կրուչինինը նշել է, որ պատվաստանյութը տեղափոխվում է սառեցված վիճակում: Զինծառայողները նախնական զննում են անցնում, հակացուցումներ չունենալու դեպքում պատվաստվում են: Պատվաստումից հետո զինծառայողները ևս 30 րոպե մնում են վերահսկողության ներքո` համոզվելու, որ բասական հետևանքներ չեն առաջանում:

«Սպուտնիկ V»-ով պատվաստված նախարար Արսեն Թորոսյանի ինքնազգացողությունը լավ է
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով Հայաստանում առաջինը պատվաստվել է Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը, այդ թվում՝ նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարության հաղորդմամբ՝ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվածների շրջանում հետպատվաստումային անսպասելի որևէ երևույթ չի գրանցվել, բոլորի ինքնազգացողությունը լավ է:

Նշվում է, որ Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը կլինիկական փորձարկումների ընթացքում բավարարել է անվտանգությանը և արդյունավետությանը ներկայացվող պահանջները: Սակայն, ինչպես հաղորդվում է, պատվաստանյութի ստացման պահին այն դեռ գրանցված չէր, այդ պատճառով առաջինը հենց նախարարության ղեկավար կազմն է պատվաստվել:

Հիշեցնենք, որ «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակները Հայաստանին որպես նվիրատվություն էին տրվել նոյեմբերի 21-ին՝ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի  կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողություն ժամանակ:

Հայաստանի առողջապահական գերատեսչությունն իր խորը երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ վարակիչ հիվանդությունների, այդ  թվում՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում փոխշահավետ համագործակցության համար՝ ակնկալելով, որ գործընթացը կլինի շարունակական՝ ի նպաստ երկու երկրներում հանրային առողջության ապահովմանը:

Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկման արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում
Հռչակավոր գրաքննական բժշկական The Lancet ամսագիրը, որը հիմնադրվել է դեռ 19-րդ դարում, հրապարակել է SARS-CoV-2-ի դեմ ռուսական պատվաստանյութի՝ «Սպուտնիկ-V»-ի փորձարկումների առաջին 2 փուլերի արդյունքները: Պատվաստանյութը մշակվել է Գամալեի անվան Համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնը՝ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ ադենովիրուսային վեկտորի հիման վրա (վիրուս, որի՝ վարակի զարգացման համար պատասխանատու գեները «հեռացված» են):

Դեղամիջոցի գրանցման մասին Ռուսաստանը հայտարարել էր մոտ մեկ ամիս առաջ. պատվաստանյութը փորձարկել են ամռանը՝ 18-60 տարեկան կամավորների մի քանի խմբերի նկատմամբ, Պաշտպանության նախարարությունում և Մոսկվայի պետական բժշկական առաջին համալսարանում (Սեչենովի անվան): Գրանցումից հետո հաջորդ փուլը մեկնարկում է այս շաբաթ, որի ընթացքում «Սպուտնիկ-V»-ն ներարկելու են 40 հազար փորձարկվողների:

Ռուս գիտնականների հաղորդմամբ՝ 2020թ. հունիսի 18-ից օգոստոսի 3-ը 76 մասնակից ներառվել է երկու հետազոտությունում (38-ական): Յուրաքանչյուր հետազոտությունում 9 կամավոր առաջին փուլում ստացել է rAd26-S (26-րդ տեսակի ադենովիրուսի ռեկոմբինանտային վեկտոր), 9-ը ստացել է rAd5-S (5-րդ տեսակի ադենովիրուսի ռեկոմբինանտային վեկտոր), ևս 20-ը՝ երկրորդ փուլում՝ rAd26-S և rAd5-S: Երկու պատվաստանյութն էլ անվտանգ են եղել և հեշտությամբ անցկացվել: Վնասակար հետևանքներ են եղել ներարկման հատվածի ցավը (44 [58%]), հիպերտերմիան (38 [50%]), գլխացավը (32 [42%]), աստենիան (21 [28%]), ինչպես նաև մկանային ցավ և հոդացավ (18 [24%]): Անցանկալի երևույթների մեծ մասը որոշակի են եղել, լուրջ խնդիրներ ի հայտ չեն եկել: Նշվում է, որ բոլոր մասնակիցների մոտ առաջացել են SARS-CoV-2-ի գլիկոպրոտեինի հակամարմիններ: Բջջային-միջնորդավորված պատասխան հայտնաբերվել է բոլոր մասնակիցների մոտ՝ 28 օր:

Հաղորդվում է, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում հրապարակվելու են կենդանիների վրա պատվաստանյութի փորձարկումների հետազոտությունները:

Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամում հերթական անգամ ընդծել են, որ բոլոր կամավորների մոտ ռուսական պատվաստանյութը կայուն, հումորալ և բջջային իմունային պատասխան է ձևավորել: Բացի այդ՝ մասնագետները լուրջ անցանկալի հետևանքներ չեն նկատել, այն դեպքում՝ երբ մրցակից պատվաստանյութերի մոտ դրանք 1-25% են կազմում:

Կամավորների մոտ վիրուսները չեզոքացնող հակամարմինների մակարդակը 1,4-1,5 անգամ գերազանցել է Covid-19-ով վարակվածների հակամարմիններից: Բրիտանական AstraZeneca-յի դեպքում, օրինակ, դրանք հավասար են եղել:

The Lancet-ի հրապարակումն այնքանով է կարևոր, որ պատվաստանյութի գրանցման նախօրեին Կլինիկական հետազոտությունների կազմակերպությունների ասոցիացիայի (ԿՀԿԱ, նրա կազմում են Bayer, AstraZeneca, Novartis և այլ ընկերություններ) ներկայացուցիչները խնդրել էին հետաձգել գրանցումը, քանի դեռ այն չի անցել մարդկանց վրա փորձարկման երրորդ փուլը և «վերջնական արտադրանք» չէ: ԿՀԿԱ-յի կարծիքով՝ առաջին թեստերը կատարվել են միայն մի քանի տասնյակ մարդկանց վրա, այն դեպքում, երբ վերջին փուլին մասնակցելու են հազարավոր կամավորներ:

Դիմումի հեղինակներն օրինակ էին բերել այլ երկրներում մշակվող 26 թեկնածու-պատվաստանյութերը, որոնք արդեն նախորդ փուլերի արդյունքների նախնական հրապարակումներն ունեն: Նշվել է, որ արագ գրանցումը Ռուսաստանին այլևս առաջատար չի դարձնի, ընդհակառակը՝ պատվաստանյութի վերջնական սպառողների կողմից անցանկալի զգուշության կարող է հանգեցնել:

Օրերս նաև հայտնի էր դարձել, որ օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները 50 նահանգներին նամակ են հղել՝ խնդրելով արագացնել կորոնավիրուսի պատվաստանյութի լիցենզավորումը, նախապատրաստել զանգվածային պատվաստման ցանց: