Շեշտ.am (shesht.am) - Feed

Գիտնականները պարզել են՝ իմունային համակարգի կարևոր տարրն ինչպես է խոչընդոտում քաղցկեղի դեմ պայքարին
Դարտմուրի գիտնականները հետազոտել են, թե ինչպես է իմունային պատասխանի կարգավորմանը մասնակցող VISTA-յի մոլեկուլը խոչընդոտում իմունային համակարգի հարձակմանը քաղցկեղային բջիջներին:

Իրենց աշխատանքում հեղինակները նկարագրում են, թե ինչպես է VISTA-ն կարգավորում T բջիջների պատասխանները: VISTA-ն (V-domain Ig suppressor of T-cell activation, T բջիջների ակտիվացման V դոմենային իմունոգլոբուլինային սուպրեսոր) իմունային համակարգի «վերահսկող կետերից» մեկն է: Այդ մոլեկուլը մեծ քանակությամբ էքսպրեսացվում է ուռուցքը ինֆիլտրացնող լիմֆոցիտներում: VISTA-ն հակամարմինների հետ համալիր կերպով ճնշում է ուռուցքային բջիջների պոլիֆերացիան:

Բացի այդ, VISTA-ն սահմանափակում է T լիմֆոցիտների ակտիվացման վաղ մակարդակները՝ միաժամանակ կանխելով աուտոիմունային հիվանդությունների զարգացումը: Այդ մոլեկուլը, օրինակ, կարևոր դեր է խաղում տրանսպլանտանտների գոյատևման հարցում՝ պահպանելով իմունային պատասխանն ընդդեմ փոխպատվաստված օրգանի:

T լիմֆոցիտները օրգանիզմի իմունային համակարգի հիմքն են: Դրանք առանձնանում են մի քանի տեսակների, որոնցից յուրաքանչյուրն իմունային համակարգում ունի իր դերակատարությունը: Օրինակ՝ T սպանողները (քիլլեր) ոչնչացնում են քաղցկեղային և մակաբույծներով վարակված բջիջները: T օգնականները (հելփեր) ճանաչում են օտարածին անտիգենները և ակտիվացնում են քիլլերներին և այլ լիմֆոցիտների: Իսկ T սուպրեսսորներն իրականացնում են իմունային պատասխանի կենտրոնական կարգավորումը՝ վերահսկելով դրա ուժը և տևողությունը:

Ինչպես յուրաքանչյուր համակարգ, իմունայինը նույնպես հստակ հավասարակշռության ու «զսպող և հակակշռող» համակարգի կարիք ունի: Այն ապահովում են T սուպրեսսորները, որոնք լռեցնում են արտաքին վտանգների դեմ պայքարի համար անհրաժեշտ T քիլլերների և T հելփերների ակտիվությունը: Եթե վերջիններն արդյունավետ չկառավարվեն, կսկսեն իրենց պահել ինչպես վերահսկողությունից դուրս հայտնված ուժային կառույց. կասկածել բոլորին անխտիր ու կազմակերպել «զանգվածային գնդակահարություններ» սեփական օրգանիզմի բջիջների նկատմամբ: Դա տեղի է ունենում, օրինակ, աուտոիմունային հիվանդությունների դեպքում:

VISTA պրոտեինը, որը բջջային մեմբրանի վրա միավորվում է ռեցեպտորների հետ / © Mehta, Huang, Cohran et al., Cell Reports, 2019

Որպեսզի դա տեղի չունենա, իմունային համակարգն իմունիտետի նվազեցման համար օգտագործում է միացությունների շարք, որոնցից մեկը VISTA-ն է: Ինչպես հայտնի է, այս մոլեկուլի՝ իմունային պատասխանը ճնշող բնույթը կենսական նշանակություն ունի օրգանիզմի համար: Սակայն քաղցկեղի դեպքում այն մահացու է. քաղցկեղային բջիջներն օրգանիզմի ներքին հակածիններն են: Նրանց «դաշնակցային կառուցվածքից» խաբվելով՝ VISTA-ն T բջիջներին թույլ չի տալիս հարձակվել «յուրայինների» վրա, և քաղցկեղն իմունային համակարգի անգործության դեպքում անխոչընդոտ խժռում է օրգանիզմը:

Բայց դրանում կա նաև լավ նորություն. վերջին 10 տարում, երբ դարտմուրյան խումբը զբաղվում է մոլեկուլ-թիրախի, ինչպիսին է VISTA-ն, և դրանց աշխատանքի մեխանիզմների որոնմամբ, գիտնականները մոտեցել են VISTA-յի հակամարմինների մշակմանը:

Հետազոտական խմբի ղեկավար Ռենդոլֆ Նոելը նշել է, որ իրենք տեղեկացել են, որ իմունային համակարգը հանգստի վիճակում պահումը բարդ և շատ ակտիվ գործընթաց է: Մանրամասն ներկայացնելով VISTA-յի դերն իմունային համակարգում՝ գիտնականները կարողացել են մոտենալ այն եզրակացությանը, որ այդ մոլեկուլի առանձնահատուկ արգելափակումը հիվանդներին հնարավորություն է տալիս: Նոելի խոսքով՝ ինչպես և վերահսկող կետերի մյուս  բացասական կարգավորիչները, VISTA-յի արգելափակումը քաղցկեղի դեպքում կարող է մեծացնել տիրոջ ընդունակությունը՝ ստեղծելու պաշտպանիչ, ուռուցքին համապատասխան իմունային պատասխաններ:

Այդպիսով, եթե VISTA-յին հատուկ կլինիկական փորձարկումները հաջող անցնեն, քաղցկեղի բուժման ժամանակ VISTA-յի անջատումն իմունային համակարգին թույլ կտա արդյունավետ հարձակում գործելու քաղցկեղային բջիջների վրա: Դա կօգնի առավել ուժգին առաջ մղելու քաղցկեղի թերապիան: