Շեշտ.am (shesht.am) - Feed

«Joker» ֆիլմը կներկայացվի «Օսկար 2020»-ի 16 անվանակարգերում
Warner Bros. կինոստուդիան մտադիր է «Joker» ֆիլմը ներկայացնել «Օսկար 2020» մրցանակաբաշխության 16 հիմնական անվանակարգերում: Ընդհանուր 24 անվանակարգերից ֆիլմը կներկայացվի հետևյալ անվանակարգերում.

— Լավագույն ֆիլմ— Լավագույն ռեժիսոր (Թոդ Ֆիլիփս)— Լավագույն ադապտացված սցենար— Տղամարդու լավագույն դեր (Խոակին Ֆենիքս)— Երկրորդ պլանի լավագույն դերասան (Ռոբերտ դե Նիրո)— Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Զազի Բից, Ֆրենսիս Քոնրոյ)— Դերասանական լավագույն խումբ— Օպերատորական լավագույն աշխատանք— Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք— Լավագույն մոնտաժ— Կոստյումների լավագույն դիզայն— Լավագույն ձայնային մոնտաժ— Լավագույն վիզուալ էֆեկտներ— Լավագույն ձայն— Լավագույն գրիմ ու վարսահարդարում— Լավագույն երաժշտություն:

Մտադրությունն ինչքանո՞վ է իրատեսական կամ ի՞նչ արդյունքներ կգրանցի «Joker»-ն այս մրցանակաբաշխությունում, հայտնի կդառնա 2020թ. հունվարի 13-ին:

Ավելի վաղ մենք անդրադարձել էինք «Joker» ֆիլմին՝ նշելով, որ այն մեծ տարածում է ստացել թողարկումից բավականին կարճ ժամանակ հետո: Ֆիլմի հետ կապված համացանցում տարածում էին գտել նաև մեմեր՝ մի շարք կադրերի վերաբերյալ: Հավելենք նաև, որ «Joker»-ն արդեն մրցանակի է արժանացել Վենետիկյան կինոփառատոնին, ինչպես նաև հանդիսանում է ամերիկյան վարձույթում թողարկված, R վարկանիշ ունեցող ֆիլմերի շարքում աշխարհի ամենամեծ բյուջե ունեցողը: Նախատեսվում է, որ ֆիլմի համաշխարհային հասույթը կկազմի 900 մլն դոլար: