Շեշտ.am (shesht.am) - Feed

Հրապարակվել են 2019թ. վայրի բնության լավագույն լուսանկարները
Հռչակավոր Wildlife Photographer of the Year մրցույթի տարվա հաղթողը Յունցին Բաոն է, ում հաջողվել է Կենտրոնական Տիբեթում նկարահանել արջամկան կյանքի վերջին վայրկյանները և նրան որսացող աղվեսին: Լուսանկարը կոչվում է «Գիշատիչն ու զոհը»:

«Կաղամար»

Պատանեկան մրցանակին արժանացել է 14-ամյա Կրուզ Էրդմանը` ներկայացնելով խութային կաղամարի գիշերային լուսանկարը: Այն արված է ինդոնեզիական Սուլավեսի կղզու մոտ գտնվող Լեմբեխի նեղուցում:

«Կաղամար» / ©CRUZ ERDMANN

«Արծվի եզերք»

«Թռչունների վարքը» անվանակարգում WPY-2019-հաղթող է ճանաչվել նորվեգացի Օդեն Ռիկարդսեն՝ արծվին լուսանկարելով լեռներում գտնվող «Արծվի եզերք» տեղանքում: Դրա համար Օդենից պահանջվել է երեք տարի:

«Արծվի եզերք» / ©AUDUN RIKARDSEN

«Հրմշտոց»

«Պորտֆոլիո» անվանակարգում հաղթել է գերմանացի Շտեֆան Քրիստմանը: Ավելի քան 5 հազար կայսերական պինգվիններ Արևելյան Անտարկտիկայի Էքստրյոմ սառցադաշտում համախմբվել են` միասին պաշտպանվելու քամուց ու ցրտից: Լուսանկարում պատկերվածները էգերն են, որոնք իրենց ոտքերի մոտ՝ տաք պայմաններում, ձվերն են պահում, իսկ արուները ջրում որս են անում:

«Հրմշտոց» / ©STEFAN CHRISTMANN

«Առնետների ոհմակ»

Մեծ Բրիտանիայից Չարլի Հեմիլթոն-Ջեյմսի լուսանկարը հաղթող է ճանաչվել «Վայրի բնությունը՝ քաղաքում» անվանակարգում: Լուսանկարն արված է Նյու Յորքում` Մանհեթենում:

«Առնետների ոհմակ» / ©CHARLIE HAMILTON-JAMES

«Ճարտարապետական բանակ»

ԱՄՆ-ից Դենիել Քրոնաուերը WPY-2019-ի «Անողնաշարավորները» անվանակարգում է հաղթել: Նա լուսանկարել է Կոստա Ռիկայի այս մրջյուն-զինվորներին, որոնք իրենց համար բույն չեն շինում հողի տակ կամ ծառի վրա. նրանք իրարից կառչելով՝ իրենց մարմիններով են բույն պատրաստում:

«Ճարտարապետական բանակ» / ©DANIEL KRONAUER

«Ձյան տակ»

Ամերիկացի Մակս Վոն հաղթել է «Սև ու սպիտակ» անվանակարգում: Նրա լուսանկարում Յելոյսթոունի արգելավայրի բիզոնն է, որը, ձյունը հաղթահարելով, գնում խոտ գնելու:

«Ձյան տակ» / ©MAX WAUGH

«Ձնե սարահարթի քոչվորները»

Այս նկարի հեղինակ Շանչժեն Ֆանը` Չինաստանից, հաղթող է ճանաչվել «Կենդանիներն՝ իրենց կենսամիջավայրում» անվանակարգում: Տիբեթյան չիրու (օրոնգո) տեսակի այծքաղների հոտը ձնածածկ լանջով վազում է դեպի անապատը, որտեղ ավելի տաք է:

«Ձնե սարահարթի քոչվորները» / ©SHANGZHEN FAN

Վայրի բնության լուսանկարիչների Wildlife Photographer of the Year-2019 մրցույթն այս ոլորտում հեղինակավոր միջոցառումներից է: Մրցույթն անց է կացվում 1964թ.-ից: Ներկայումս մրցույթի կազմակերպիչը Լոնդոնի բնագիտության թանգարանն է: