Շեշտ.am (shesht.am) - Feed

Ռեփեր 6ix9ine-ը վաղաժամկետ ազատվել է բանտից և միանգամից ռեկորդ սահմանել YouTube-ում ու Instagram-ի ուղիղ եթերում
Ապրիլի սկզբին ամերիկացի ռեփեր Դանիել Էրնանդեսը (6ix9ine կամ Tekashi69), ում գործը լայնորեն քննարկվել է ԶԼՄ-ներում ու սոցցանցերում, ժամկետից շուտ ազատվել է բանտից: Նրան սպառնում էր 47 տարվա ազատազրկում՝ թմրանյութերի վաճառքով, սպանություններով ու գողություններով զբաղվող հանցավոր խմբավորմանն անդամակցելու պատճառով: Սակայն 2019թ. դեկտեմբերիին նա ընդամենը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ազատ արձակվելով 4 ամիսը չլրացած:

Ներկայումս երաժիշտը տնային կալանքի տակ է՝ աստմայի և կորոնավիրուսի պատճառով: Դատավորը համաձայնել է, որ բանտում վարակվելու հավանականությունն ավելի մեծ է, իսկ արվեստագետի համար՝ վտանգավոր:

6ix9ine-ը պատժի մեծ ժամկետ չի ստացել, քանի որ 2019թ. հետաքննության հետ գործարքի է գնացել. ճանաչել է իր մեղավորությունը մի շարք գողությունների համար, ցուցմունք է տվել նախկին խմբակիցների դեմ: Ռեփերի գործը դարձել է առանձնակի ռեզոնանսային նաև նրա համբավի առումով. օրինակ՝ նա երգում էր թմրանյութի, խմբավորման հանցանքների մասին, զենք էր ցուցադրում:

Մայիսի 8-ին 6ix9ine-ը բանտից ազատվելուց հետո իր առաջին տեսահոլովակն է հրապարակել՝ «Gooba» երգի հիման վրա: Հոլովակը 43 մլն դիտում է ունեցել մեկ օրում և YouTube-յան նոր ռեկորդ է սահմանել հիփ-հոփ երգերի համար: Մինչ այդ այն պատկանում էր Էմինեմին՝ Machine Gun Kelly երգով՝ առաջին 24 ժամում 38 մլն դիտումով:

«Gooba» երգում անսպասելի ոչինչ չկա. տիպային 6ix9ine՝ «դու զայրանում ես, որ ես վերադարձել եմ» բառերով:

https://youtu.be/pPw_izFr5PA
«Gooba» / © 6ix9ine

Առավել արտասովոր է եղել 6ix9ine-ի ինստագրամյան ուղիղ եթերը: Այն տևել է ընդամենը 14 րոպե և հավաքել շուրջ 2 մլն դիտում: ԶԼՄ-ներում այն անվանել են սոցցանցերի համար ռեկորդային:

Եթերի ժամանակ Էրնանդեսը պատասխանել է մեղադրանքին, թե մատնել է հանցավոր խմբավորմանը: «Նա առնետ է, նա առնետ է, նա առնետ է: Եվ այդ առնետը իմ տեսքով տուն է վերադառնում և միևնույն է՝ ավելի քան դիտում է ունենում, քան՝ դո՞ւ: Ես նույնպես մոխիր կլինեի». նշել է 6ix9ine-ը:

https://youtu.be/SVNByhvwfYE
Ամբողջական ձայնագրությունն Ինստագրամում / © 6ix9ine

Իր տեսահոլովակով ու ինստագրամյան եթերով 6ix9ine-ը իր վրա է վերադարձրել հանրության ուշադրությունը: Սոցցանցերում բազմաթիվ են արձագանքերը ոչ միայն նրանց, ովքեր ուրախ են ռեփերի վերադարձի համար, այլև նրանց, ովքեր իրեն քննադատում են հանցագործությունների, «նիգեր» բառն օգտագործելու և կանանց նկատմամբ վերաբերմունքի համար:

https://twitter.com/OfficiallyIce/statuses/1258785249762385920
«Ես գիտեմ, թե ինչու եք մինչ օրս աջակցում 6ix9ine-ին». TI-ի երկրպագուներ:

https://twitter.com/NiggasBeTruthin/statuses/1258877009515761664
Երիտասարդը քնել է փոքրիկ աղջիկների հետ, ոչ ոք դա չի անհանգստացնում: Նա ասել է «նիգեր». ոչ ոքի չի անհանգստացնում: Նա փորձել է սպանել սևամորթի. ոչ ոքի չի անհանգստացնում: Նա մատնել է. ոչ ոքի չի անհանգստացնում: Նիգերները բարոյական արժեքներ չունեն: Խեղճեր:

https://twitter.com/bIondiewasabi/statuses/1259565997440335878
6ix9ine-ի երկրպագուներն այսպիսին են. «այո, նա պեդոֆիլ է, բայց նրա երաժշտությունը լավն է»:

https://twitter.com/DCvalid/statuses/1258847462795743232
Բոլորը. «6ix9ine-ն առնետ է. ինչո՞ւ են մարդիկ սատարում նրան»: / 6ix9ine-ն Ինստագրամում եթեր է հեռարձակում: / Բոլորը.

https://twitter.com/Trainwreckstv/statuses/1259461166868373505
6ix9ine-ը մատնիչ է, ես երբեք չեմ մատնի իմ մտերիմներին:

Հավելենք, որ Էրնանդեսը տնային կալանքի տակ կլինի մինչև հուլիսի 31-ը: Ռեփերի ազատ արձակումը քննարկվել է ոչ միայն նրա հայտնիության համար: ԱՄՆ-ում ներկայումս բուռն քննարկվում են բանտերում սոցիալական հեռավորության անհնարինությունը և բանտարկյալների շրջանում այլ խնդիրները: Սակայն ոչ բոլորի դիմումներին են ընդառաջում և կալանքը փոխարինում տնայինով:

Ըստ Forbes-ի՝ 5-ամյա Նաստյան ամենաբարձր վարձատրվող YouTube-բլոգերների ցանկում երրորդն է
Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող YouTube-բլոգերների վարկանիշային ցանկը: Երրորդ տեղը զբաղեցրել է Կրասնոդարի մարզից Նաստյա Ռաձինսկայան. 5 տարեկան աղջնակը տարեկան գնահատվել է 18 մլն դոլար:

Նաստյան իր հայրիկի հետ վարում է միաժամանակ մի քանի ալիք: Նրանք ընդհանուր առմամբ ունեն 107 մլն հետևորդ: Օրինակ՝ Like Nastya Vlog ալիքին հետևում է 42 մլն օգտատեր: Նաստյայի տեսահոլովակները թողարկվում են 7 լեզվով: 2018թ. բլոգերների ընտանիքը Ռուսաստանից տեղափոխվել է ԱՄՆ: 2020թ. լույս կտեսնի աղջնակի սեփական գիրքը, իսկ առայժմ, ինչպես հաղորդվում է, հովանավորների, այդ թվում և՝ Dannon-ի ու Legoland-ի կողմից ստանում է վեցանիշ կտրոններ:

Ամսագիրն ընդգծում է, որ նորածին Նաստյայի մոտ բժիշկներն ախտորոշել են մանկական ուղեղային կաթված (ДЦП): Ծնողները ստեղծել են YouTube-ալիք` բուժման արդյունքում երեխայի զարգացումը փաստագրելու նպատակով: Այսպես, հիմնական միջոցը տեսախցիկի առաջ աշխատելն է եղել:

https://youtu.be/fqKpJxLtuvw
Նաստյան և հայրիկը / ©Like Nastya Vlog

Ամենաբարձր վարձատրվող YouTube-բլոգերների վարկանիշային ցանկում առաջինը յոթամյա Ռայան Քաջին է: Նրա եկամուտները տարեկան 26 մլն դոլար են:

Իսկ ընդհանուր առմամբ` վարկանիշային ցանկի առաջին տասնյակն այս տեսքն ունի.

1. Ռայան Քաջի — 26 մլն դոլար՝ տարեկան.2. Dude Perfect — 20 մլն.3. Անաստասիա Ռաձինսկայա — 18 մլն.4. Rhett and Link — 17,5 մլն.5. Ջեֆրի Սթար — 17 մլն.6. Preston — 14 մլն.7. PewDiePie — 13 մլն.8. Markiplier — 13 մլն.9. DanTDM — 12 մլն.10. VanossGaming — 11,5 մլն:

Ռայանն այս ցանկում 2018թ. նույնպես առաջինն է եղել՝ 22 մլն դոլարով: Տեսանյութերից բացի` Քաջին արտադրում է խաղալիքներ ու հագուստ՝ սեփական բրենդի ներքո, ունի նաև հեռուստատեսային շոու:

Ոչ մի պետպատվեր, ոչ մի գումար. Տիմատին ու Գուֆը պատասխանել են «Մոսկվա» տեսահոլովակի վերաբերյալ մեղադրանքներին. (upd.)
Օգտատերերը մեկնաբանություններում երաժիշտներին մեղադրել են պատվեր կատարելու մեջ և Youtube-ում բացասական գնահատական են տվել:

Տիմատին և Գուֆը պատասխանել են «Մոսկվա» համատեղ նկարահանված տեսահոլովակին ուղղված ահազանգերին: Երկուսն էլ օգտվել են Instagram-ից. Տիմատին պատասխանել է մեկնաբանությունում, իսկ Գուֆը հրապարակել է պատմությունը:

Տիմատին նշել է, որ ինքը չի ամաչում, քանի որ իրեն չեն վճարել և բիզնեսը չի փրկում: Քաղաքին ուղղված գովեստի խոսքեր հղելով՝ երգիչն ընդգծել է, որ հարգում է քաղաքապետին, քաղաքի ծաղկումը տեսնում է ամեն օր, իր քաղաքն է և իր համար այն հրաշալի է:

Գուֆի խոսքով՝ տեսահոլովակը և երգը պատրաստվել են երկու օրվա ընթացքում: Նա տեղեկացրել է, որ ոչ մի պետպատվեր և ոչ մի գումար չկա, ընդամենը դրոն և սեփական քաղաքին շնորհավորելու ցանկություն:

«Մոսկվա» տեսահոլովակը սեպտեմբերի 7-ին հրապարակվել է Youtube-ում՝ քաղաքային ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ, Քաղաքի տոնին: Մեկնաբանողները երաժիշտներին կասկածել են գումարի դիմաց պատվեր կատարելու մեջ, հատկապես «хлопну бургер за здоровье Собянина» և «не хожу на митинги, не втираю дичь» տողերի համար:

Երկու օրվա ընթացքում հոլովակն ունեցել է 1,8 մլն դիտում, ընդ որում՝ հավանումների քանակը եղել է 48 հազար, մինչդեռ չհավանումների քանակը  622 հազար է:

UPD. Գուֆը ներողություն է խնդրել Մոսկվայի մասին տեսահոլովակի համար և հայտարարել, որ իրեն «գցել են», իսկ Տիմատին խոստացել է ջնջել հոլովակը:

Գուֆի խոսքով՝ ինքը ոչ մի կոպեկ դրանից չի վաստակել, տեղյակ չէ՝ Տիմատին ստացել է, թե՝ ոչ:

Նա այդ մասին հաղորդել է Instagram-ում՝ տեսաուղերձով: Հոլովակը արդեն միլիոնից ավել «դիզլայք» էր հավաքել Youtube-ում:

https://www.instagram.com/p/B2NKScHFFgU/

Երգչի խոսքով՝ տեղյակ չի եղել սեպտեմբերի 8-ին կայանալիք ընտրությունների մասին, և այդ ամենին մասնակցել է մեծ խանդավառությամբ: Գուֆին հաղորդել են, որ պետք է ուղղակի քաղաքի տոնը շնորհավորի: Նրա խոսքով՝ Տիմատիի հետ այլևս չի համագործակցելու:

Գուֆը նշել է, որ միշտ երգել է Մոսկվայի մասին, որտեղ շեշտել է քաղաքապետի անունը, օրինակ՝ Յուրի Լուժկովի անունը՝ «Для неё» (2009թ.) և Սերգեյ Սոբյանինի անունը՝ «На пол» (2011թ.) երգերում:

Երգիչը խոստացել է այսուհետ հետաքրքրվել ընթացող քաղաքական իրադարձություններով՝ նմանատիպ իրավիճակում չհայտնվելու համար:

Ավելի ուշ Instagram-ում հայտարարություն տեղադրեց նաև Տիմատին՝ նշելով, որ ջնջում է հոլովակը՝ բացասական ալիքը կասեցնելու համար:

https://www.instagram.com/p/B2NPJ7UFl5v/

Նշենք, որ տեսահոլովակը Youtube-ից արդեն հեռացված է: