Categories: Գիտություն

Սարդի մահացու թույնից ինֆարկտի դեղամիջոց են ստեղծել

Ավստրալացի գիտնականները հայտնաբերել են, որ աշխարի ամենաթունավոր սարդի թույնի Hi1a սպիտակուցը կանխում է «մահվան ազդանշանի» անցումը: Արդյունքում բջիջների ոչնչացումը հապաղում է, իսկ ինֆարկտ տարած պացիենտների ողջ մնալու հավանականությունը` մեծանում:

Ավստրալացի գիտնականները դեղամիջոց են ստեղծել, որը կարող է սրտամկանի ինֆարկտ (միոկարդիտի ինֆարկտ, «սրտի կաթված») տարած բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկել: Հատկանշական է համարվում, որ այն ստեղծվել է աշխարհի ամենաթունավոր սարդի (Agelenidae) թույնի մեջ պարունակվող նյութի հիման վրա:

Սրտի նոպայից հետո արյան հոսքը դեպի սիրտը նվազում է, ինչը հանգեցնում է սրտամկանում թթվածնի անբավարարությանը: Սա իր հերթին հանգեցնում է նրան, որ բջջային միջակայքը դառնում է թթու, և մոլեկուլային մակարդակում օրգանիզմը մահվան ազդանշան է հաղորդում սրտի բջիջներին:

Չնայած տասնամյակներ տևած հետազոտություններին, մինչ օրս ոչ ոքի չի հաջողվել դեղամիջոց ստեղծել, որը կկանգնեցնի այդ «մահվան ազդանշանը»: Ներկայումս կլինիկական պրակտիկայում չկա նաև դեղամիջոց, որը կկանխի ինֆարկտի և սրտի նոպայի հետևանքները:

Քվինսլենդի համալսարանի և Նոր Հարավային Ուելսի համալսարանի` Վիկտոր Չանի անվան կարդիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել են, որ Ֆրեյզեր կղզում բնակվող սարդի թույնի Hi1a սպիտակուցն արգելափակում է թթվի նկատմամբ զգայուն իոնային ալիքները` թույլ չտալով նրանցով «մահվան ազդանշանի» անցումը: Արդյունքում բջիջների ոչնչացումը հապաղում է, իսկ ինֆարկտ տարած պացիենտների ողջ մնալու հավանականությունը` մեծանում:

Բացի այդ, հեղինակների կարծիքով, Hi1a սպիտակուցի հիման վրա ստեղծված դեղամիջոցը կարող է էականորեն երկարացնել դոնորային սրտերի կյանքը: Դա ոչ միայն կօգնի հազարավոր մարդկանց, ովքեր ամբողջ աշխարհում ամեն տարի ինֆարկտ են տանում, այլև հույս կտա փոխպատվաստմանը սպասողներին:

Գիտնականները ներկայումս Hi1a սպիտակուցը փորձարկել են մարդու սրտի բջիջների վրա, իսկ ապագայում նախատեսում են լիարժեք կլինիկական փորձարկում իրականացնել: Հեղինակները հուսով են, որ իրենց ստեղծած դեղամիջոցը արդյունավետ կօգտագործվի շտապօգնության բժիշկների կողմից, այդ թվում` հեռավոր բնակավայրերի բնակիչների կյանքը փրկելով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021