Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում բացվել են բազմաթիվ դամբարաններ ու գերեզմաններ: Համարվում է, որ Վանա լճի ցամաքումը թուրքական իշխանությունների կողմից այնտեղ ապրող քրդերի նկատմամբ «ջրային պատերազմի» դրսևորում է:

Վանի պատմագիտական հոդվածների, հետազոտությունների և զարգացման ասոցիացիայի անդամ Զեյնալ Աբիդին Չելեբին հայտարարել է, որ (ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվող, խմբ.) Վանա լիճն աստիճանաբար ցամաքում է տապի և տեղումների սակավության պատճառով, սակայն կան ավելի լուրջ պատճառներ:

Նրա խոսքով՝ լճի մակարդակի նվազման ամենագլխավոր պատճառը կառուցված ամբարտակներն ու հիդրոէլեկտրակայաններն են: Չելեբին շեշտել է, որ իշխանությունները «վատ քաղաքականություն են իրականացնում լճի տարածքում, որտեղ 3 մլն մարդ է բնակվում, ինչը փոքր թվաքանակ չէ»:

Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի գիտնական Մուստաֆա Աքուսի խոսքով՝ լճի ափամերձ եզրագիծը 2020թ.-ի համեմատ նահանջել է 1 կմ-ով: Տեղագրագետ (գեոդեզիստ) Ալի Դեմիրն առավել անհանգստացնող տեղեկություններ է հրապարակել. ըստ նրա՝ լճի տարածքում իր աշխատանքի վերջին 7 տարվա ընթացքում նման դեպք չի գրանցվել: Ներկայումս, ինչպես նշում է, ջրի մակարդակն ընկել է 22-23 մետրով: Համոզված է, որ հաջորդ տարի վիճակն էլ ավելի է վատթարանալու:

Վանա լիճը ցամաքում է / © Rudaw

Ինչպես հաղորդվում է, Վանա լճի մակարդակի անկումը հանգեցրել է տարբեր թռչնատեսակների միգրացիայի: Ջրի ցամաքման հետևանքով բացվել են բազմաթիվ դամբարաններ ու գերեզմաններ:

Տարածաշրջանային հարցերի մասնագետ Վահրամ Հովհաննիսյանի համոզմամբ՝ Վանա լճի ցամաքումը թուրքական իշխանությունների կողմից քրդերի նկատմամբ «ջրային պատերազմի» դրսևորում է: Նրա խոսքով՝ քրդական բնակչության նկատմամբ «ջրային պատերազմը» նպատակ ունի խորացնել քուրդ ազգաբնակչության սոցիալական, մարդասիրական խնդիրները, նրանց զրկել ազգային-ազատագրական պայքարի հնարավորությունից:

Հիշեցնենք, որ Վանա լճի տարածքում հայ բնակչությունը գաղթել և կոտորվել է ցեղասպանության ժամանակ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021

Բաքվում 125 հայ գերի է պահվում. Սիրանուշ Սահակյան

Հայ ռազմագերիների շահերի պաշտպանի խոսքով՝ Բաքուն հաստատել է 45 հայերի գերության փաստը, սակայն նրանից բացի…

27.09.2021