Categories: Գիտություն

ԱՀԿ-ն կգլխավորի կորոնավիրուսի ծագման միջազգային հետազոտությունը

Չինաստանի և այլ երկրների մասնագետները վերջապես մտադիր են հաստատել, թե ով է մեղավոր Covid-19-ը մարդուն փոխանցելու մեջ և թե որտեղ են տեղի ունեցել վարակման առաջին դեպքերը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ ԱՀԿ փորձագիտական խումբն ավարտել է ՉԺՀ-ում աշխատանքները և չինական կողմի հետ ստորագրել է «ԱՀԿ-ի ղեկավարությամբ միջազգային խմբի հետազոտության և գործունեության ծրագրի» վերաբերյալ փաստաթուղթը:

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն շարունակում է ուսումնասիրել Covid-19 վիրուսի ծագումը: Չինաստան այցելած խումբն ավարտել է իր աշխատանքները, որպեսզի, ըստ ԱՀԿ գլխավոր տնօրենի, հիմք դնի հետագա համատեղ ջանքերին՝ ուղղված կորոնավիրուսի ծագման պարզմանը:

Ներկայումս Յուհան քաղաքում մեկնարկում են համաճարակային հետազոտություններ, որոնց արդյունքներով նախատեսվում է որոշել «վարակի հավանական աղբյուրը» և պարզել կորոնավիրուսային հիվանդության ամենաառաջին դեպքերի պատմությունը: Հետազոտությամբ զբաղվելու են Չինաստանի և այլ երկրների փորձագետները, իսկ ստացված տվյալները դառնալու են հաջորդող՝ երկարաժամկետ հետազոտությունների հիմք:

ԱՀԿ հայտարարությունը հետազոտության մեկնարկի վերաբերյալ:

ԱՀԿ-ի առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հայտնել է, որ չինացի գործընկերները զեկույց են ներկայացրել այն մասին, թե ինչ է իրականացվել Յուհանում վիրուսի ծագման հետազոտության շրջանակներում: Նրա խոսքով՝ այն շրջանները, որտեղ գրանցվել են առաջին դեպքերը, պարտադիր չէ, որ կենդանուց մարդուն փոխանցման վայրը լինեն: Նա անհրաժեշտ է համարել պարզել՝ կա՞ արդյոք կապ Յուհանում և այլ շրջաններում տեղի ունեցածի միջև: Հնարավոր է համարել, որ մյուս շրջաններում նույնպես կենդանուց մարդուն է փոխանցվել:

Ռայանի խոսքով՝ այդ աշխատանքի հիման վրա հնարավոր կլինի սկսել «երկրորդ փուլի» հետազոտությունները՝ վերջնականապես պարզելու կենդանիների շրջանում SARS-CoV-2-ի ծագման և փոխանցման հնարավոր աղբյուրները:

Վերջին տվյալներով՝ համավարակի ողջ ընթացքում աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 18 մլն-ից ավելի դեպք: Մահացածների թիվը գերազանցել է 689 հազարը, շուրջ 11 մլն-ն առողջացել են: Covid-19-ից ամենաշատը տուժել են Միացյալ Նահանգները, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Մեքսիկան, Պերուն և Չիլին: Չինաստանը վարակի մասին ԱՀԿ-ին տեղեկացրել էր այս Ամանորյա տոների ժամանակ, մինչդեռ, ըստ որոշ հետազոտությունների, այն տարածվել է ավելի վաղ:

Մինչ օրս առաջ են քաշվել կորոնավիրուսի ծագման մասին բազմաթիվ տեսակետներ: Ոմանք կարծում են, որ այն սինթեզավորվել է չինական լաբորատորիայում: Շատերն այդ ենթադրությանը հավատում են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021