Categories: Գիտություն

Covid-19-ը կարող է ավելի շատ երեխաների վարակել, քան ավելի վաղ համարվել է

ԱՄՆ-ի օրինակով կատարված հաշվարկներով գիտնականները ցույց են տվել, թե ծանր վիճակում գտնվող պացիենտների ինչ մասշտաբների հոսպիտալացման պետք է պատրաստվեն ինտենսիվ թերապիայի մանկաբուժական բաժանմունքները:

Հարավային Ֆլորիդայի համալսարանի և Սոցիալական անկախ հետազոտությունների կանանց ինստիտուտի գիտնականները ենթադրել են, որ կորոնավիրուսով վարակված երեխաների թիվն ավելին, քան հաղորդվում է: Դա կարող է հանգեցնել առողջապահական համակարգում և ինտենսիվ թերապիայի մանկաբուժական բաժանմունքներում անհրաժետ ռեսուրսների անբավարարության:

Հետազոտության հեղինակների գնահատմամբ՝ Covid-19-ի դեպքում ինտենսիվ թերապիայի կարիք է ունենում վիրուսով վարակված 2381 երեխաներից մեկը: Այդ հաշվարկը ստացվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման չինական կենտրոնի զեկույցից, որը վերաբերում է Չինաստանում Covid-19-ով վարակված 2100 երեխաների կլինիկական հետազոտությանը:

Հյուսիսամերիկյան Virtual PICU Systems ռեեստրի տվյալներով` մարտի 18-ից մինչև ապրիլի 6-ն ԱՄՆ-ում 74 երեխա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի մանկաբուժական բաժանմունք: Վերոնշալ հաշվարկներին հետևելով՝ այդ ընթացքում ԱՄՆ-ում պետք է վարակված լինի 176190 երեխա: Ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող երեխաների 30%-ը եղել են մինչև 2 տարեկան, 24%-ը՝ 2-11, իսկ 46%-ը՝ 12-17 տարեկան դեռահասները:

Covid-19-ի պարագայում հոսպիտալացման (կարմիր) և ինտենսիվ թերապիայի (դեղին) կարիք ունեցող երեխաների թվի կանխատեսում՝ ամբողջ երկրում վարակվածների թվից կախված / © USF

Հետազոտողները նշում են, որ եթե 2020թ. կորոնավիրուսով վարակվի երկրի բնակչության 25%-ը, ապա մինչև տարվա վերջ հոսպիտալացման կենթարկվի շուրջ 50 հազար երեխա՝ հիվանդության ծանր ընթացքով, որոնցից 5400-ը կարող են գտնվել ծայրահեղ ծանր վիճակում և թոքերի արհեստական օդափոխության սարքերի կարիք ունենան: Կլինիկական զեկույցները ցույց են տալիս, որ փոքրիկ պացիենտի հոսպիտալացման միջին տևողությունը կազմում է 14 օր:

ԱՄՆ-ում մանկաբուժական ինտենսիվ թերապիայի պոտենցիալի գնահատման վերաբերյալ ժողովրդական հարցման և Critical Care Medicine-ում հրապարակված տվյալներով` երկրում ինտենսիվ թերապիայի մանկաբուժական բաժանմունքներում հաշվվում է շուրջ 5100 մահճակալ:

Աշխատության հեղինակ Ջեյսոն Սալեմին նշել է, որ Covid-19-ի դեպքում երեխաների մոտ ծանր ընթացքի հավանականությունը փոքր է, սակայն հիվանդանոցները պետք է նախապատրաստված լինեն և ունենան անհրաժեշտ սարքավորումները, հաստիքային կարգացուցակը, որպեսզի հաղթահարեն փոքրիկ պացիենտների հնարավոր ներհոսքը: Նրա խոսքով՝ պաշտոնյաները և քաղաքական գործիչները պետք է ըմբռնեն խնդիրների ծագման հավանականությունը, ինչն ընդգծում է հետևանքների մեղմման արդյունավետ մարտավարության կարևորությունը, ինչպիսիք են ձեռքերի հաճախակի լվանալը, սոցիալական հեռավորության մշտական միջոցառումները:

Բարդություն ունեցող փոքր երեխաների բուժումն այնքանով է դժվարանում, որ նրանց մոտ ծնողների չեն թույլատրում: Այդ դեպքում երեխային պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի բուժանձնակազմը, ինչը բուժհաստատության ծանրաբեռնվածության պարագայում խիստ բարդանում է: Բացի այդ՝ դուրսգրումից հետո երեխաները չեն կարող ինքնուրույն հետևել տնային վերահսկողության և ինքնամեկուսացման խորհուրդներին:

Հետազոտողները նշելում են, որ վարակվածության մակարդակը մեծ կլինի քիչ եկամուտներ ունեցող ընտանիքներում: Նրանց ծնողները չեն կարող աշխատանքային դադար վերցնել կամ հեռավար աշխատանքի անցնել: Բացի այդ՝ վտանգի հավելյալ հանգամանք է՝ տիպային բազմաբնակարան շենքը, որտեղ ապրում են նման ընտանիքներ: Մարդկանց մեծ քանակությունը նեղ մուտքերում, վերելակներում ու հարակից հանրային տարածքներում նպաստում է վարակի տարածմանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021