Categories: Գիտություն

Գիտնականները բիոնիկական աչք են ստեղծել. այն իրականի նման է աշխատում

Ապագայում սարքավորումը կարող է աշխատել արևային մարտկոցով, ապահովել մարդու աչքից ավելի լավ տեսողություն, ինչպես նաև մթության մեջ տեսնելու հնարավորություն շնորհել տիրոջը:

Հոնկոնգի Գիտության և տեխնոլոգիաների համալսարանի հետազոտողները ռոբոտացված աչք են ստեղծել, որը կրկնում է մարդու բնական աչքի կառուցվածքը և կարողանում է տեսնել:

Հետազոտողների խումբը, հիմք ընդունելով իրական աչքի կառուցվածքը, կրկնել է այն՝ համապատասխանեցնելով մեխանիկայի հնարավորություններին: Չափն իրականին գրեթե հավասար է՝ շուրջ 2 սանտիմետր տրամագծով: Ներսում հեղուկ էլեկտրալուծույթ (էլեկտրոլիտ) է, ցանցաթաղանթը պատրաստված է նանոլարերից, դե իսկ արհեստական ոսպնյակն արդեն սովորական երևույթ է. նման ինտրաօկուլյար լինզաներ շատ տարեց մարդկանց մոտ են առկա՝ վիրահատությամբ տեղադրված սեփականի մթագնման պատճառով:

Իրական աչքում լույսը, բեկվելով ոսպնյակին, ցանցաթաղանթով հասնում է ֆոտոռեցեպտորներին, իսկ նրանք ֆոտոնները վերաձևում են ազդանշանների, որոնք նյարդային ուղիներով փոխանցվում են ուղեղի տեսողական բաժիններ: Հենց սա էլ արդյունավետ գործող արհեստական աչքի ստեղծման հիմնաքարն է: Այդ աչքերը կարող են օգնել տեսողությունը կորցրած մարդկանց:

Սպիտապատյանի տեղում գտնվող արհեստական «ցանցաթաղանթի» մեմբրանն ալյումինի օքսիդից է՝ պերովքսիտի մանր ընդունիչներով (հիբրիդային լուսազգայուն նյութ, որն օգտագործվում է արևային տարրերում): Նանոլարերը, որոնք գլխուղեղի տեսողական կեղևն են ներկայացնում, ընդունիչների հավաքած տեսողական տեղեկատվությունն են փոխանցում համակարգչին, որտեղ էլ դրանք մշակվում են:

Բիոնիկական աչքն այսպիսի կառուցվածք ունի / © Gu et al., Nature, 2020

Գիտնականները փորձարկել են բիոնիկական աչքի ունակությունները: Այն հաջողությամբ տարբերել է I, E և Y տառերը՝ առանց շփոթելու: Ներկայումս այդպիսի ռոբոաչքը կարող է ստեղծել շատ «բիրտ» պատկերներ. եթե իրական աչքի դեպքում պատկերը 120-140 մեգապիքսել է, ապա արհեստականի դեպքում՝ 100 պիքսել: Առայժմ տարբերությունն արհեստականի կողմում չէ, սակայն կարևոր է, որ սկզբունքը գործի: Ապագայում պատկերը հնարավոր կլինի «բարելավել», իսկ հիմնական խնդիրն առայժմ մարդու ուղեղի ու մեխանիկական աչքի «ամրակցումն» է. տեսողական նյարդային գոտում միացումը: Այդ ուղղությամբ բավականին աշխատելու տեղ կա, հատկապես եթե սարքավորումը մշտական կիրառմանը համապատասխանեցնելու կարիք լինի: Փորձագետների կարծիքով՝ այն կարող է տևել մինչև 10 տարի:

Այդ ամենից բացի՝ սարքավորումը նաև հոսանքի աղբյուրի կարիք ունի. ենթադրվում է, որ այն կապահովվի արևայի լույսով: Ընդհանուր առմամբ՝ գիտնականները դրականորեն են տրամադրված. այդպիսի աչքը սեփականի բացակայության պարագայում կարող է «հենակ» հանդիսանալ: Աշխատության հեղինակները պնդում են, որ կառուցվածքի առանձնահատկությունները հավելյալ հնարավորություններ կընձեռնեն: Նանոլարերն այնքան զգայուն են, որ կարող են գերազանցել մարդկային աչքի ալիքների երկարության օպտիկական տիրույթը՝ նրան հնարավորություն տալով արձագանքել մոտ 800 նանոմետր երկարությանը (տեսողական լույսի և ինֆրակարմիր տիրույթում ճառագայթման միջև շեմի մակարդակը):

Գիտնականները մեկնաբանում են, որ դա այդ աչքին տալիս է մթության մեջ (այն դեպքում, երբ մարդու աչքն արդեն անզոր է) պարագաները տարբերելու ընդունակություն: Բացի այդ՝ հետազոտողները հաստատում են, որ բիոնիկական աչքը կարող է լույսի փոփոխությանն ավելի արձագանքել, քան մարդկայինը, ինչի շնորհիվ կարող է փոփոխվող պայմաններին ավելի հեշտությամբ վարժվել: Պատկերի որակը ժամանակի ընթացքում կարող է գերազանցել մարդու տեսողությամբ ստացվող պատկերի որակին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021