Categories: Գիտություն

Գերմանամկների վրա արված փորձարկումները ցույց են տվել կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցում դիմակների արդյունավետությունը

Կատարված հետազոտության գլխավոր եզրակացությունն այն է, որ դիմակ կրողն առաջին հերթին պաշտպանում է մյուսներին:

Հոնկոնգի գիտնականները հաղորդել են, որ իրենց հաջողվել է ստանալ Covid-19-ի տարածման արագությունն էականորեն նվազեցնելու հարցում դիմակների արդյունավետության ապացույցը: «Իր տեսակի մեջ առաջինը» անունը ստացած աշխատությունը ցույց է տվել, որ օդակաթիլային ճանապարհով վիրուսի փոխանցումը դիմակների շնորհիվ նվազում է 75%-ով:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ նրանք ցանկացել են վերջ դնել անհատական պաշտպանության միջոցների արդյունավետության շուրջ ընթացող վեճերին: Համավարակի պարագայում դեմքը փակելու անհրաժեշտության վերաբերյալ շարունակվում են մասնագետների, այդ թվում՝ ԱՀԿ-ի աշխատակիցների հակասական մեկնաբանությունները: Հոնկոնգի համալսարանի աշխատակից Յուեն Քվոք Յունի խոսքով՝ հետազոտության եզրակացությունը կայանում է նրանում, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում դիմակ կրելու արդյունավետությունը հսկայական է:

Հետազոտության ամենաարտասովոր կետը փորձարկման մասնակիցներն են՝ գերմանամկները: Յուրաքանչյուր վանդակի կողքին, որտեղ գտնվել է կորոնավիրուսով վարակված կրծող, տեղադրվել է չվարակված գերմանամկներով 3 վանդակ: Տարածքում գտնվող օդափոխիչն օդի հավելյալ հոսք է ապահովել՝ մեծացնելով վիրուսային մասնիկների տարածման հավանականությունը: Վանդակների միջև տեղադրվել են բժշկական դիմակներից պատրաստված հավելյալ շերտեր:

Յուեն Քվոք Յունը պատմում է աշխատանքի արդյունքների մասին / © South China Morning Post

Երեք փուլով փորձարկումներին մասնակցել է 52 կրծող: Առաջին փուլում պաշտպանիչ շերտերը տեղադրել են հիվանդ գերմանամկների վանդակների ներսից, երկրորդում՝ առողջ կենդանիների վանդակների ներսից: Երրորդն անցկացվել է առանց պաշտպանիչ շերտերի:

Առանց հավելյալ պաշտպանիչ շերտերի կատարված փորձարկումների ժամանակ 7 օրվա ընթացքում վարակվել են 15 գերմանամկներից 10-ը (2/3): Առողջ գերմանամկների վանդակի ներսի կողմից տեղադրված պաշտպանիչ շերտի դեպքում վարակվել են 12-ից 4-ը (1/3): Իսկ երբ դիմակներից պատրաստված «պատը» գտնվել է վարակված կենդանիների վանդակի ներսի կողմում, վարակվել են 12-ից ընդամենը 2-ը (1/6):

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ուղիղ վարակման միջոցով Covid-19-ով վարակված գերմանամկներն առավել լուրջ ախտանշաններ են ունեցել, քան պաշտպանիչ շերտի դեպքում վարակվածները: Վերջինների մոտ դիտարկվել են առավել մեղմ ախտանշաններ, թոքերի հյուսվածքապաթոլոգիական ավելի թույլ արտահայտված փոփոխություններ, ինչպես նաև էականորեն ցածր վիրուսային ծանրաբեռնվածություն շնչուղիների հյուսվածքներում:

Հետազոտության հեղինակները համարում են, որ իրենց հաջողվել է փորձնական եղանակով ապացուցել վաղուց առկա ենթադրությունն այն մասին, որ ակնհայտ կամ հավանական վարակվածը, ով դիմակ է կրում, փաստացի մյուսներին պաշտպանում է վարակից: Գիտնականները մեկուսացման միջոցառումներից ձանձրացած մարդկանց նաև խորհուրդ են տալիս մի փոքր էլ համբերել և հանրային վայրերում օգտագործել դիմակներ՝ տուրք չտալով եղանակային պայմաններին ու հոգեբանական անհարմարությանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021