Categories: Գիտություն

Գիտնականները պարզել են ժանիքի նշանակությունն «արկտիկական ռնգեղջյուրի» համար

35 տարվա հետազոտությունը ցույց է տվել, որ այդ հսկայական «զարդարանքը» ծառայում է մեկ նպատակի՝ էգերին գրավելու համար:

Միաժանին (նարվալ), որին հաճախ անվանում են «արկտիկական ռնգեղջյուր», ծովային կաթնասուն է, ապրում է հյուսիսային լայնությունների ափամերձ ջրերում: Այն իր մարմնի կառուցվածքով ավելի շատ նման է ծովախոզի, մեծ կենդանու չափեր ունի՝ մինչև 5 մ, բայց նրա արտաքինի վրա աչքի ընկնողը ժանիքն է, որի երկարությունը մարմնի ընդհանուր երկարության կեսից մեծ է: Փաստացի` սա ձևափոխված ատամ է, որոնցից միաժանին երկուսն ունի: Որձերի մոտ ձախ կողմինը զսպանակաձև պտտվող ժանիք է, իսկ աջ կողմինը հիմնականում դուրս չի գալիս, չնայած հանդիպում են նաև երկժանիներ` նաև էգերի մոտ: Կենդանին արկտիկական սառույցներում վարում է լիովին թաքուն կենսակերպ, ուստի նրա մասին տվյալներն այդքան շատ չեն և ոչ մանրամասն, ինչպես որ կկամենային հետազոտողները:

Գիտնականների խումբը ստուգել է միաժանիների մոտ այդ առանձնահատկության պատճառների վերաբերյալ հիպոթեզերը: Նրանք չափել են Գրենլանդիայի ափերի մոտ բնակվող 245 հասուն արուների ժանիքը:

Տարիներ շարունակ բնախույզները վիճել են այն պատճառների շուրջ, որոնց շնորհիվ բնությունն այս կենդանիներին նման տարօրինակ «զարդ» է շնորհել: Ենթադրվել է, որ ժանիքը կարող է ծառայել որսալիս, պաշտպանվելիս կամ էգերին գրավելու համար: Փաստացի՝ քննարկումն ընթացել է հարցի շուրջ. ժանիքի ծագումը բնակա՞ն, թե՞ սեռային ընտրության պատճառ է, այսինքն այն օգնում է արդյունավետ գոյատևել տվյալ միջավայրում կամ դառնալ էգերի կողմից ընտրյալ՝ գեները ժառանգներին փոխանցելու համար:

Արիզոնա նահանգի համալսարանի հետազոտողները հանգել են եզրակացության, որ զարմանահրաշ ժանիքը նախատեսված է սեռային ընտրության համար. սա այն դեպքն է, երբ չափը նշանակություն ունի: Ամենամեծ արուներն ունեն անհամեմատ ավելի երկար ժանիքներ:

Մի շարք տեսակների արուներ առանձնանում են յուրահատուկ «զարդարանքներով», գոյատևման տեսակետից ոչ հաճախ պատահող առանձին միավորի (օրինակ՝ երկար, անհարմար պոչ, վառ և հաստ մաշկային ելուստներ, անհարմար եղջյուր), բայց որոնք էգերին օգնում են ճիշտ ընտրություն կատարելու հարցում: Ինչպես երևում է, եղջյուրը միաժանիին պետք է ոչ թե որսի, այլ «տիկնանց» ու մրցակիցներին ներկայանալու համար, ինչպես նաև ամուսնական մարտերի ու ծեսերի:

Հետազոտության հեղինակները համեմատել են եղջյուրի փոփոխականությունը (որը տեսականորեն կարող է կապ ունենալ սեռային ընտրության հետ) պոչի փոփոխականության հետ: Պարզվել է, որ առաջինն անհամեմատ մեծ է: Հայտնի է, որ սեռային ընտրությանը մասնակցող նախանշանները հաճախ ցուցադրում են ոչ համարժեք աճ որոշակի տարիքի համար` ի տարբերություն մարմնի մյուս մասերի: Դա պայմանավորված է նրանով, որ նրանք զգայուն են սննդամթերքի և մարմնի վիճակի նկատմամբ, ուստի, ինչպես ենթադրում են գիտնականները, միայն ամենախոշոր և ուժեղ կենդանիները կարող են այնքան էներգիա վատնել՝ գեղեցիկ, բայց սեփական գոյատևման համար անօգուտ «զարդարանքներ» ունենալու համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021