Categories: Գիտություն

Բրիտանական լաբորատորիան առաջարկել է պատվաստանյութ ստանալու համար կամավորներին վարակել կորոնավիրուսով

Կամավորներն աջակցելու են SARS-CoV-2-ի դեմ պատվաստանյութի մշակման և փորձարկման հարցում: Սակայն փորձարկվողներին մտադիր են վարակել կորոնավիրուսի՝ քիչ վտանգավոր շտամմով: Բացի այդ՝ կամավորները ստանալու են արժանապատիվ դրամական պարգևատրում:

Լոնդոնի Queen Mary BioEnterprises նորարարական կենտրոնի լաբորատորիան, որը պատկանում է Hvivo-յին, նախատեսում է 3,5 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 4,5 հազար դոլար) վճարել 24 կամավորներից յուրաքանչյուրին, ովքեր կմաձայնվեն վարակվել կորոնավիրուսով (0C43 և 229E շտամմերով): Նման փորձարկման նպատակն էCovid-19-ի հարուցիչ SARS-CoV-2-ի դեմ պատվաստանյութ մշակելն ու փորձարկելը:

Ընկերության ներկայացուցիչները մեկնաբանել են, որ մասնակիցներին ներարկվող շտամմերը վտանգավոր չեն համարվում. առաջացնում են միայն թեթև շնչառական ախտանշաններ: Հետազոտության ընթացքում 24 փորձարկվողները գտնվելու են երկշաբաթյա կարանտինում, հատուկ սննդակարգ են ունենալու, չեն զբաղվելու ֆիզիկական վարժանքներով և չեն շփվելու այլ անձանց հետ: Բացի այդ, կամավորներն անցնելու են մի շարք հետազոտություններ, այդ թվում՝ արյան, նրանցից վերցվելու է քթի քսուկ, իսկ բուժանձնակազմը հավաքելու է ամբողջ հագուստն պարագաները, որոնց վրա մնացած կլինեն վարակվածների մանրէները: Դրանից հետո նրանց տրամադրվելու են նոր կամ արդեն առկա պատվաստանյութեր, իսկ բժիշկները հետազոտելու են ռեակցիան:

Փորձարկման մեկնարկի համար Hvivo-յին անհրաժեշտ է ստանալ Մեծ Բրիտանիայի Դեղամիջոցների և բժշկական նշանակության նյութերի կարգավորման գործակալության թույլտվությունը: Սակայն, ինչպես նշել են ընկերության գրասենյակում, այն գտնվում է «համաճարակի բռնկման դեմ պայքարի առաջնագծում»: Միևնույն ժամանակ՝ պատվաստանյութի փորձարկմանը մտադիր են ներգրավել ոչ միայն Միացյալ Թագավորության կամավորներին. Սիեթլի գիտնականները 1100 դոլար կվճարեն կամավոր մասնակիցներին՝ 14-ամսյա հետազոտությունների համար՝ նրանց կարանտինում չպահելով:

Ավելի վաղ բրիտանական կառավարությունը 26 մլն դոլար էր հատկացրել ամբողջ աշխարհում արդեն շուրջ 4 հազար մարդու կյանք խլած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստացման համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021