Categories: Գիտություն

Մորուքի աճը բացատրել են դեմքին հասցված հարվածները մեղմելու անհրաժեշտությամբ

Արտասովոր հիպոթեզը տղամարդկանց դեմքի մազածածկույթը կապում է բռունցքային մարտերի հետ, որը հնագույն մարդկանց մոտ հարաբերությունները պարզելու գլխավոր միջոցն էր:

Տղամարդու դեմքի ստորին հատվածում երկար մազածածկույթը մարդկանց մոտ սեռական դիմորֆիզմի վառ նշաններից է: Բեխերն ու մորուքն այնքան էլ հարմարավետ չեն. ուտելիքը մնում է նրանց վրա, բազմանում են մակաբույծներ, դժվարանում է քրտնարտադրությունը և միմիկական հաղորդակցությունը: Չնայած դրան՝ գրավիչ են և կարող են պահպանվել սեռական ընտրության արդյունքում, ինչպես՝ պոչը սիրամարգների արուների կամ եղջյուրը միաեղջյուրի արուների մոտ: Սակայն հնարավոր է՝ մորուքն ունի որոշակի գործնակա՞ն նշանակություն:

Իրականում` առկա է «բռունցքային հիպոթեզ», որը բացատրում է մարդու ձեռքի ու դեմքի անատոմիայի առանձնահատկությունները՝ անհրաժեշտության դեպքում հարվածելու և հարվածն ընդունելու առումով: Հիպոթեզի հեղինակ Դևիդ Քերիերը (Յուտա նահանգի համալսարան) փորձել է դրա հետ կապել դեպքի խիտ մազածածկույթը՝ ենթադրելով, որ մորուքը կարող է ծառայել հակառակորդի հարվածը մեղմացնելուն:

Դրանում հստակ տրամաբանություն կա, և հեղինակներն իրենց գաղափարի օգտին ներկայացնում են երեք առանցքային կետեր: Նախ՝ ագրեսիայի դրսևորումների մեծ մասը տեղի է ունենում տղամարդկանց միջև: Երկրորդ՝ նման հակամարտությունների ճնշող մեծամասնությունը մինչև վերջերս եղել են բռունցքային ուղիղ հարվածները: Երրորդ՝ էվոլյուցիան պետք է նպաստեր ֆենոտիպերի (անհատական զարգացմամբ ձեռք բերված հատկանիշների ամբողջություն) զարգացմանը, որոնք կօգնեին հաղթել նման հակամարտություններում:

Իրենց գաղափարը ստուգելու համար գիտնականները փորձարկում են կատարել էպօքսիդային յուղից պատրաստված մարդկային գանգի մոդելով՝ այն ծածկելով ոչխարի բրդով՝ տարբեր աստիճանների կտրվածքով ու առանց կտրելու: Հստաչ չափված հարվածներ են հասցվել մոդելին, իսկ ընդունիչն արձանագրել է ստացված հարվածը: Ինչպես և սպասվում էր, չկտրված բուրդն ավելի շատ էներգիա է կլանել, քան կտրված կամ սափրված տարբերակները (երբեմն՝ 37%-ով ավելի):

Հեղինակների կարծիքով՝ դա հաստատում է իրենց սկզբնական հիպոթեզը, ընդ որում՝ մազերի նման գործառույթը լայնորեն տարածված է: Համարվում է, որ նույնիսկ առյուծների շքեղ բաշն է նպաստում մռութի ու կոկորդի պաշտպանությանը: Միևնույն ժամանակ՝ նրանց եզրակացությունները վերջնական ընդունելու համար դեռ վաղ է. Դարվինը դեմքի մազածածկույթն անվանել էր սովորական սեռական ընտրություն:

Նշվում է, որ նախ՝ ոչխարի բուրդը մարդու մազերից ավելի խիտ է և, համապատասխանաբար, կարող է ավելի շատ էներգիա կլանել: Երկրորդ՝ նման կլանումը կարող է նվազեցնել ոսկորի կոտրվածքի վտանգը, բայց դժվար թե ուղեղը պաշտպանի ցնցումներից: Բարձրագոչ հայտարարությունները հուսալի ապացույցների կարիք ունեն, և Քերիերը դեռ պետք է վերջնականորեն հիմնավորի «բռունցքային հիպոթեզը» կամ հրաժարվի դրանից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021